Վարդան Հարությունյան Նահանջը կարող է և սահմաններ չունենալ
Պարզ է նաև, որ գալիք տարածքային կորուստներն արդարացնելու նպատակով է ասում, թե «Հայաստանը կադաստրի թուղթ չունի»։
Որ վաղը, երբ կորուստն արդեն արձանագրված լինի, ասի՝ «կադաստրի թուղթը չկար, ես ի՞նչ անեի»։
Ընդունում է նախապես, որ մեր հարևանը մեզնից կարող է կտոր պահանջել ու ստանալ կամ կտոր խլել ու իրենը հայտարարել, իսկ մենք հակադարձել չենք կարող, որովհետև իր աշխատասենյակի պահարանում չկա թուղթ, որի վրա գրված կլինի՝ «Հայաստանի Հանրապետության կադաստրի թուղթ»։
Հոգ չէ, որ Ադրբեջանի նախագահի պահարանում նման թուղթ նույնպես չկա։ Նման թուղթ չունեցող Ադրբեջանից այս կարգի հայտարարություններ չեն հնչում։
Մեկնաբանություների քանակը՝ 0 | |