Պատմության հայկական օրը. 7 հուլիս


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2023 - Արցախում (Լեռնային Ղարաբաղ) ադրբեջանական ուժերը կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա (հնձվորների դեպք), իսկ Լաչինի միջանցքի շրջափակումը շարունակվում էր՝ հումանիտար ճգնաժամ առաջացնելով։

2022 -  Հայաստանում ընդունվեց ջրային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը՝ ԵՄ աջակցությամբ, իսկ սահմանին գրանցվում էին ադրբեջանական գնդակոծություններ։

2021 - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում ունեցավ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: 

2017 - ԵՄ-ն աջակցություն հայտնեց Հայաստանի էներգետիկ անկախությանը։

2015 - Հայաստանում շարունակվում էր էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ «Էլեկտրիկ Երևան» բողոքները, որոնք սկսվել էին հունիսին և ուղեկցվում էին ոստիկանության գործողությունների հետաքննությամբ:

  • Եվրոպական հանձնաժողովի նախագահը այցելեց Հայաստան։

2011 - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Մեծ պալատ) որոշում կայացրեց Bayatyan v. Armenia գործով՝ հայտարարելով, որ հայաստանցի խղճի առարկության (զինվորական ծառայությունից հրաժարվողի) ազատազրկումը խախտում է կրոնի ազատության իրավունքը (Հոդված 9):

  • Սա կարևոր նախադեպ դարձավ Հայաստանում խղճի առարկության իրավունքի համար։

2011- Երևանի դելֆինարիումի դիմաց բնապահպանները պահանջում են ազատ արձակել դելֆիններին, որոնք երեխաներին զվարճացնում են քլորով հագեցած ջրերի մեջ, որը առողջական խնդիրներ է առաջացնում:

  • Հուլիսի 7-ը անազատության մեջ գտնվող դելֆինների համաշխարհային օրն է։

2008 - Այս օրը հրավիրած հանրահավաքում, անդրադառնալով Սերժ Սարգսյանի կառավարման մեթոդներին, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հիշում է Սադամ Հուսեյնին։
1999 - Հայ Առաքելական եկեղեցին պատարագ է մատուցում Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Առաջինի հիշատակին։ 
1998 - Հայաստանում վերացվում է Գերագույն Դատարանը և փոխարենը ստեղծվում Վճռաբեկ Դատարան։
1998 - Հայաստանի Ազգային Ժողովը ստեղծում է հանձնաժողով, որը կուսումնասիրի անկախության առաջին օրերից մինչև այդ օրը օտարերկրյա պետություններից և կազմակերպություններից Հայաստանի վերցրած վարկերի ճակատագիրը։

  • Դա վերաբերում է նաեւ վերջին՝ 30 միլիոն դոլարանոց վարկին, որը Հայաստանը վերցրել է Միջազգային զարգացման ընկերակցությունից Երևան քաղաքի շուրջօրյա ջրամատակարարումն ապահովելու համար:

1994 - Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում են Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստին։

  • Հրադադարի համաձայնագրից շաբաթներ անց կրկին օրակարգային էր դարձել շփման գծում խաղաղապահներ տեղակայելու հարցը։
  • Ղարաբաղյան կողմը, սակայն, մերժում է միջազգային  խաղաղապահ ուժերի կազմում, թուրք զինվորներ ներգրավելու առաջարկը։

1923 - Ադրբեջանական ԽՍՀ կազմում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ):

  • Դրան զուգահեռ կազմավորվում է «Կարմիր Քուրդիստանը», ինչի հետևանքով կտրվում է ցամաքային կապը Խորհրդային Հայաստանի և Արցախի միջև։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Վահան Թութխալյան (ծնվ. Գյումրի), սամբիստ և ձյուդոիստ, սամբոյի Եվրոպայի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, սամբոյի աշխարհի առաջնությունների չեմպիոն և մրցանակակիր, Բելառուսի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ

  • Խորհրդային հայտնի սամբիստ, աշխարհի 3-ակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Գուրգեն Թութխալյանի որդին է: 

1986 - Անահիտ Միսակ Կասպարյան (ծնվ. Լոս Անջելես), քաղաքական փորձագետ, պրոդյուսեր
1959 - Երվանդ Կապրիելյան (ծնվ. Ֆրանսիա), նկարիչ

  • Նրա վերջին ստեղծագործությունները Մարոկկոյի թագավորական ընտանիքի հավաքածուներում է։

1950 - Կարինե Սարգսյան (ծնվ. Երևան), հեռուստահաղորդավարուհի
1934 - Ռոբերտ Կարայան (ծնվ. Երևան, մ. 2015), բանաստեղծ, արձակագիր: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ
1927 - Հրաչ Բարտիկյան (ծնվ. Հունաստան), պատմաբան, բյուզանդագետ, հայագետ
1889 - Ստեփան Եղիազարով (ծնվ. Շարուր, մ. 1976), իրավաբան

  • Նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազ։

1882 - Լևոն Օրբելի (ծնվ. Ծաղկաձոր, մ. 1958), խորհրդային ֆիզիոլոգ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և փոխնախագահ, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1934)

  • Ծաղկաձորում է գտնվում Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:




ԳՈՎԱԶԴ