Պատմության հայկական օրը. 30 հուլիս


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ժամը 11։20-ից մինչև 11։30-ը, ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

  • Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

1999 - Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը վիրավորված է Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Վարդանյանից, որը վայրենի սեփականաշնորհումը կապել է նրա վարչապետության տարիների հետ։

  • Այո, նա հավանություն է տվել սեփականաշնորմանը, բայց բուն սեփականաշնորհումն իրականացվել է 1997 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի վարչապետության օրոք։
  • «Ես ինքս չգիտեմ, «Արմենտելը» ճիշտ է սեփականաշնորհվել, թե սխալ»,- ասել է Հրանտ Բագրատյանը։

1998 - Կառավարության որոշմամբ հանրային տրանսպորտում շահագործումից հանվում են ժողովրդական լեզվով ասած «Պազիկ» ավտոբուսները։
1992 - Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով վարչապետ է նշանակվում մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ Խոսրով Հարությունյանը։

  • Նա փոխարինում է փոխնախագահ Գագիկ Հարությունյանին։ Նոր վարչապետը հայտարարում է, որ շարունակելու է տնտեսական բարեփոխումները և պատրաստվելու է առաջիկա դժվար ձմռանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1964 - Ալեք Քեշիշյան, ռեժիսոր, պրոդյուսեր

  • Ալեք Մանուկյանի պատվին անվանակոչվել է Ալեք Մանուկյանի անունով։ Սիրիայի գրողների միության անդամ է:
  • Քեշիշյանի նկարահանած «Ճշմարտություն կամ մարտահրավեր.անկողնում Մադոննայի հետ» ֆիլմը, որը Էկրան Է բարձրացել 1991 թվականին, համաշխարհային վարձույթում հավաքել է 29 մլն դոլար եւ 2006 թվականին դարձել է բոլոր ժամանակների ամենահասութաբեր վավերագրական ֆիլմերի ցանկում վեցերորդ ֆիլմը:

1961 - Սամվել Կարապետյան, հայազգի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախկին նախագահ
1955 - Արամ Էնֆիաջյան, կոմպոզիտոր, երաժշտական տեսաբան, փիլիսոփա և մանկավարժ
1936 - Նորայր Ադալյան, հայ արձակագիր, դրամատուրգ
1930 - Կիմ Խաչատուրյան, ինժեներ-կոնստրուկտոր, հրթիռատիեզերական տեխնիկայի փորձարկող
1929 - Սուրեն Նազարյան, քանդակագործ, Հայաստանի ժողովրդական նկարիչ
1923 - Հրանտ Շահինյան, հայ մարմնամարզիկ, օլիմպիական չեմպիոն (մ. 1996)

  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ: Օլիմպիական խաղերի չեմպիոն թիմային առաջնությունում և օղակների վարժություններում (1952, Հելսինկի): ԽՍՀՄ բացարձակ չեմպիոն (1952): Միջազգային կարգի մրցավար (1957):

1896 - Սեդրակ Շարիմանյան, հայ նշանավոր վիրաբույժ, Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից (մ. 1989)
1887 - Իվան Սարկիզով-Սերազինի, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ-ում բուժական ֆիզկուլտուրայի և սպորտային բժշկության հիմնադիրներից 

  • Հայտնի ռուս նկարիչների՝ Հ. Այվազովսկու, Ա. Վասենցովի, Վ. Պոլենովի, Կ. Մակովսկու, Վ. Սուրիկովի կոլեկցիոներ։
  • 1960-ին պետությանը նվիրեց 19-րդ դարի ռուս հայտնի նկարիչների (մոտ 100 կտավ) և մոտ 10 հազար գրքերի ու ձեռագրերի հավաքածուն։

1883 - Արամ Ալբան, լուսանկարիչ

  • Փոքր տարիքից ուսուցչուհին նրան անվանում էր «ալբանացի»։
  • 1895 թ. կոտորածներից փրկվելով ընտանիքի հետ բնակություն են հաստատել Ալեքսանդրիայում, սովորել է Բերբերյանի լիցեյում։

1859 - Եսայի Ջանփոլադյան, բարերար, հասարակական գործիչ, վաճառական, Երևանի առաջին ստացիոնար թատրոնի հիմնադիր

  • 1900 թվականին Պարսիկ շահը հատուկ Ֆերմանի կողմից նրան պարգևատրել է «Առյուծ և Արև» շքանշանով՝ հմուտ առևտրային գործունեության համար։
  • 1903 թվականին ձեռք է բերել Երևանի գավառական դպրոցը, վերանորոգել և 1907 թվականին հիմնադրել Երևանի առաջին ստացիոնար թատրոնը՝ «Գրանդ իլյուզիոն» թատրոնն ու Կինոյի տունը։ Այստեղ ելույթ է ունեցել Կոմիտասն իր «Գուսան» երգչախմբի հետ, հյուրախաղերի են եկել Թիֆլիսից, Բաքվից, Ռուսաստանից և Ուկրաինայից թատերախմբեր, 1912-ին՝ Գերմանիայից ժամանած օպերային թատերախումբ, իսկ 1913-ին երիտասարդ կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի կողմից բեմադրվել է «Անուշ» օպերան։
  • «Ջանփոլադյանի թատրոնի» բեմում հանդես են եկել այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Սիրանուշը, Հովհաննես Աբելյանը, Ժասմենը, Մարի Զաբելը, Հովհաննես Զարիֆյանը, Արամ Վրույրը և այլն:
  • 1916 թվականին Ջանփոլադյանն ընտրվել է պատգամավոր, որից հետո մեկնել է Պետերբուրգ՝ մասնակցելու Առաջին համահայկական համագումարին, որի գլխավոր և հիմնական խնդիրը եղել է հայ գաղթականների օգնության կազմակերպումը։

1849 - Կարապետ Հակոբյան, հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս: 

  • Մեծ աշխատանք է կատարել Հայկական հարցն անգլիական կառավարությանն ու հասարակայնությանը ծանոթացնելու ուղղությամբ:
  • Հայկական հարցը բարձրացնելու նպատակով 1885թ. Լոնդոնում նրա ղեկավարությամբ ստեղծվել է «Հայրենասիրաց ընկերություն հայոց Եվրոպայի» հանձնաժողովը:
  • Մասնակցել է «Հայաստան» (Լոդոն) թերթի հրատարակությանը:




ԳՈՎԱԶԴ