18-60 տարեկան բոլոր տղամարդկանց արգելվել է լքել Ուկրաինան


ՄԱԿ Փախստականների գործակալության տվյալների համաձայն՝ մարտի 6-ի դրությամբ 756․303 մարդ Ուկրաինայից գաղթել է Լեհաստան, 157․004-ը՝ Հունգարիա, 103․254-ը Մոլդովա, 101.529-ը՝ Սլովակիա, 53․300-ը՝ Ռուսաստան, 63․192-ը՝ Ռումինիա, 406-ը՝ Բելառուս։ Շուրջ 134․000 մարդ տեղափոխվել է եվրոպական այլ երկրներ։ 

Ուկրաինայից փախստականների թիվը ժամ առ ժամ աճում է։

Նրանց հիմնական մասը կանայք և երեխաներ են։ 18-60 տարեկան բոլոր տղամարդկանց արգելվել է լքել Ուկրաինան՝ նրանք պետք է մնան ու պաշտպանեն երկիրը։




avatar