Ավելի քան 1 մլն մարդ արդեն  լքել է Ուկրաինան


Ուկրաինացիները, փրկվելով պատերազմից, փախչում են երկրի արևմուտք ՝ Լվով, որտեղ դեռևս մարտական գործողություններ չեն ծավալվում։ Շատերը շարժվում են դեպի Եվրամիության երկրներ, առաջին հերթին՝ Լեհաստան։ Ուկրաինայի ՆԳՆ տվյալներով՝ այնտեղ արդեն գաղթել է մոտ կես միլիոն մարդ։

«Մեդուզայի» փոխանցմամբ՝ Լվովի կայարանում, մարդկանց հսկայական կուտակումներ են։ Այստեղ իսկական քաոս է:

Ութ օրվա ընթացքում Ուկրաինան արդեն լքել է  ավելի քան մեկ միլիոն մարդ։ 18-ից 60 տարեկան տղամարդկանց սահմանապահները բաց են թողնում միայն բացառիկ դեպքերում։
 




avatar