Բոլոր տոները. 23 հունվար


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

Ձեռագրի միջազգային օրը (National Handwriting Day) 

  • Ամեն տարի՝ հունվարի 23-ին, աշխարհում նշում են Ձեռագրի կամ Ձեռագիր նամակի օրը (National Handwriting Day), որն ուղղված է մարդկանց հիշեցնելու ձեռագիր նամակի ու ամեն մարդու ձեռագրի յուրահատուկ լինելը։
  • Համակարգիչների, էլետրական փոստի, sms-ների և արագ շփումների համար նախատեսված այլ ժամանակակից միջոցների տարեցտարի աճող հանրայնությունը մարդուն ավելի ու ավելի են հեռացնում մտքերը ձեռագիր արտահայտելու հնարավորությունից։ Հնարավոր է ոչ հեռու ապագայում արդեն ձեռքով գրված նամակը կամ բացիկը հազվագյուտ երևույթ դառնա ու ցանկալի ձեռքբերում համարվի։
  • Օրվա ընտրությունը պայմանավորված է նրանով, որ հունվարի 23-ին է ծնվել ամերիկացի պետական գործիչ Ջոն Հենքոքը, ով առաջինն է իր ստորագրությունը թողել Անկախության հռչակագրի տակ։ Հենքոքի ստորագրությունը զարմանալի մեծ ու արտահայտիչ է եղել, ինչն ավելի է մեծացրելք նրա հեղինակությունը։
  • Առաջին անգամ ձեռագրաբանություն տերմինը կիրառել է ֆրանսիացի Ժան Իպոլիտ Միշոնյերն՝ 1875 թվականին:
  • Ձեռագիրն ունի հազարամյակների պատմություն, և հոգեբանների կարծիքով, նրա միջոցով կարելի է որոշել մարդու բնավորությունը: Գիտնականները առանձնացնում են ձեռագրի 7 չափորոշիչ, որոնցով կարելի է բնորոշել մարդուն: Դա տառերի չափսն է, ձևը, թեքվածությունը, ինչ ուղղություն ունեն դրանք, գրելիս ինչքան ուժեղ է գրիչը սեղմվում թղթին, ինչ բառեր են գրվում և ձեռագրի ընդհանուր գնահատականը: Տարիքի և բնավորության փոփոխվելու դեպքում ձեռագիրը ևս փոփոխվում է:

Մանրէազերծման համաշխարհային օրը (World Spay Day) *

Եկեղեցական

Ժողովրդական

  • Սլավոնական - Գրիգորի Լետոուկազչիկ *

Ազգային

ԱՄՆ - Ձեռագրի ազգային օրը (National Handwriting Day) *
ԱՄՆ - Ոտնաթաթի չափման օրը (Measure Your Feet Day) *
ԱՄՆ - Կարկանդակի ազգային օրը (National Pie Day) *
ԱՄՆ - Փոստարկղերով հոկեյ խաղացող ձնահավաքների օրը (Snowplow Mailbox Hockey Day) *
ԱՄՆ - Խավարծիլով կարկանդակի ազգային օրը (National Rhubarb Pie Day) *
ԱՄՆ - Վերմակների խանութ այցելելու օրը (Visit Your Local Quilt Shop Day) *

Թայվան - Ազատության համաշխարհային օրը (World Freedom Day)
Իսպանիա - Սուրբ Իլդեֆոնս Տոլեդացու տոնը (Feast of Saint Ildefonso)
Ռուսաստան - Կանաչ լույսի օրը *
Ռուսաստան - Ասեկոսեների տոնը

  • Այսօր շատ տարօրինակ տոն է։ Ասեկոսեների տոնը։ Ասեկոսեները տեղեկատվություն է, որին պետք չէ ամբողջովին վստահել և պետք է կրկնակի ստուգվի: Դասական իմաստով ասեկոսեները փոխանցվում են բանավոր՝ բամբասանքների տեսքով։
  • «Ասեկոսեների օգնությամբ տեղի է ունենում հարմարվողականություն իրականության փոփոխություններին: Փաստն այն է, որ հասարակությունը միշտ գտնվում է զարգացման, փոփոխության մեջ, և արդյունքում որոշ նոր իրադարձություններ չեն կարող բացատրվել արդեն գոյություն ունեցող հասկացությունների տեսանկյունից: Իրերի նման վիճակը ստիպում է մարդկանց փնտրել իրադարձությունը բացատրելու և հասկանալու նոր ուղիներ: Ասեկոսեների հաղորդման և քննարկման միջոցով էլ տեղի է ունենում նոր իրողություններին հարմարվելու գործընթացը։
  • Ասեկոսեները, հետևաբար, կոլեկտիվ փոխգործակցության ձևերից մեկն են, որը կենտրոնացած է խնդրի լուծման վրա: Հատկապես հավանական է, որ ասեկոսեները հայտնվեն աղետների և սոցիալական անկարգությունների իրավիճակներում: Ասեկոսեները փոխարինում են նորություններին, կամ, ավելի ճիշտ, դրանք նորություններ են, որոնք տեղ չեն գտել պաշտոնական լրատվամիջոցներում:
  • Պետք է նշել ասեկոսեների առաջացման ցիկլային բնույթը, դրանց կախվածությունը ժամանակի ընդհանուր ոգուց, հասարակության մեջ զարգացած կարծիքների համակարգից: Նման ցիկլային լուրերը ներառում են ծիսական սպանությունների մասին լուրերը, որոնք ծառայում են որպես նկարազարդում, այսպես կոչված, ֆանտաստիկ լուրեր։ (Կառլ Գուստավ Յունգ)»:

Ֆիլիպիններ - Երդմնակալության տարեդարձը *

* Տոների մասին մանրամասն