Բոլոր տոները. 5 հունվար


ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Միջազգային

Բոյսկաուտների միջազգային օրը (International Boy Scouts Day) *
Բեռնաթափման միջազգային օրը

  • Հունվարի առաջին մի քանի օրերի ընթացքում օրգանիզմը հեշտությամբ ձեռք է բերում 3-5 կգ։ Ամեն տարի դեկտեմբերի 31-ին մարդիկ սկսում են իրենց տարօրինակ պահել: Առավոտից մինչև գրեթե երեկո նրանք եփում-թափում են գրեթե ոչինչ չուտելով, իսկ կեսգիշերին մոտ նստում են սեղանի շուրջ և սկսում ուտել: Շատ-շատ են ուտում. խոզի բուզ, տոլմա, բլինչիկ, աղցաններ, լիքը խմում, հարբում են, այնուհետև անցնում տորթերին, մրգերին, չարազին և այսպես մինչև քնելը: Նույնիսկ ֆինանսական դժվար պայմաններում տոնական սեղանը պետք է լիքը լինի։ 
  • Ճարպակալման և ավելորդ քաշի դեմ պայքարի շրջանակներում ՝ Daily-menu.ru կայքը Календарь Событий հետ համատեղ որոշել են հիմնել բեռնաթափման միջազգային օր: Նրանք հորդորում են անհապաղ հունվարի 5-ին նշել թեթև սննդակարգով, որի շնորհիվ մարմինը կազատվի ավելցուկային սննդից, տրամադրությունը կբարձրանա, և դուք նոր տարին կմտնեք առանց ծանրաբեռնվածության:
  • Տոն նշելը շատ հեշտ է. Բեռնաթափման միջազգային օրվա հիմնական կանոնները. սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի հավասարակշռություն, կալորիականության անբավարարություն:
  • Յուրաքանչյուրը կարող է մեկ օր զսպել իրեն հանուն նուրբ մարմնի և առողջության:

Հոգևոր

Կաթոլիկ - Սուրբ Հովհաննես Նոյմանի տոնը (Feast Saint John Neumann) 
Հայ Առաքելական Եկեղեցի - Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ Պատարագ

  • Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո:
  • Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: «Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույսն ու օրհնությունը: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
  • Ուղղափառ - Սուրբ Նիֆոնտի, Կիպրոսի եպիսկոպոսի հիշատակի օր

Ազգային

ԱՄՆ - Թռչունների ազգային օրը (National Bird Day) *
ԱՄՆ - Կետոգենային դիետայի ազգային օրը (National Keto Day) *
ԱՄՆ - Սցենարիստի ազգային օրը (National Screenwriters Day) *
ԱՄՆ - Հարած սերուցքի ազգային օրը (National Whipped Cream Day) *
ԱՄՆ - Տասներկուերորդ գիշեր (Twelfth Night) *

ԱՄՆ - «Մոնոպոլիա» սեղանի խաղի օրը (Monopoly Game Day)
Ավստրալիա - Դստրերին և որդիներին աշխատանքի տանելու օրը (Take Our Daughters and Sons to Work Day)
Իսպանիա - Երեք թագավորների շքերթ (Three Kings Parade) *
Հնդկաստան - Գուրու Գոբինդա Սինխայի ծննդյան օրը *
Մոնտենեգրո - Ժողովրդական ուղղափառ տոն «Տուցինդան» (Tucindan) *
Չինաստան - Սառույցի և ձյան միջազգային փառատոն  Հարբինում

  • Հարբինի սառույցի և ձյան միջազգային փառատոնն անցկացվում է 1963 թվականից, սակայն հաճախ ընդհատումներով, օրինակ՝ ինչպես եղել է Չինաստանի մշակութային հեղափոխության ժամանակ, մինչև նորից վերականգնվել է 1985 թվականին։
  • Հարբինը Չինաստանի Հեյլունցզյան պրովինցիայի մայրաքաղաքն է և սառցե ու ձյունե քանդակների պատրաստման կենտրոններից մեկն աշխարհում։ Այն տեղակայված է Հյուսիսարևելյան Չինաստանում, որտեղ առկա է սիբիրյան ձմեռային սառը քամու ուղղակի ազդեցությունը։ Ամռանն օդի միջին ջերմաստիճանը կազմում է +21,2 °C, ձմռանը՝ −16,8 °C։ Ձմռան գիշերներին երբեմն օդի ջերմաստիճանն իջնում է մինչև −40 °C։
  • Պաշտոնապես փառատոնն սկսվումէ հունվարի 5-ին և տևում մեկ ամիս։ Սակայն ցուցադրանմուշները հաճախ բացվում են ավելի շուտ, իսկ եթե եղանակը թույլ է տալիս, մնում են ավելի երկար։ Սառցե քանդակները մշակվում են ինչպես ժամանակակից (օրինակ՝ լազերներ), այնպես էլ ավելի ավանդական գործիքներով (օրինակ՝ սառցի լապտերներ)։ Փառատոնի ժամանակ կազմակերպվող ձմեռային հանգիստը ներառում է լեռնադահուկային սպորտը, լողը Սունգարի գետում։
  • Հարբինի փառատոնը աշխարհում անցկացվող ձյունի ու սառույցի չորս խոշորագույն փառատոններից մեկն է Ճապոնիայի Սապորո քաղաքում անցկացվող ձյան փառատոնի, Կանադաի Քվեբեկ քաղաքում անցկացվող ձմեռային դիմակահանդեսի ու նորվեգական դահուկային փառատոնի հետ միասին։

Ռուսաստան - Ամանորյա արձակուրդ
Ռուսաստան - Կարճ պատմությունների օրը
Սերբիա - Ժողովրդական ուղղափառ տոն «Տուցինդան» (Tucindan) *

Տոների մասին մանրամասն՝ այստեղ։