Բոլոր տոները. դեկտեմբերի 22


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Հեղինակային երգի միջազգային օրը
  • Էներգետիկի օրը

Կրոնական

Հայ Առաքելական Եկեղեցի - Տոն ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

  • Ս. Ինդոսը Նիկոմիդիայի Դիոկղետիանոս կայսեր արքունիքում ներքինի էր, իսկ Ս. Դոմնան` պալատական կուռքերի քրմուհի: Ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին՝ նրանք դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո՝ 303 թվականին, նահատակվում են:Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ՝ Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում՝ աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի, նահատակվել են 303 թվականին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-22, 2023-12-21, 2024-12-19, 2025-12-18, 2026-12-17, 2027-11-29, 2028-12-21, 2029-12-20, 2030-12-19։

Ազգային

  • ԱՄՆ - Խուրմայով և ընկույզով հացի ազգային օրը (National Date Nut Bread Day)
  • ԱՄՆ - Թխուկների փոխանակման ազգային օրը (National Cookie Exchange Day)
  • ԱՄՆ - Կարճահասակների ազգային օրը​​​​​​​ (National Short Person Day)
  • ԱՄՆ - Ունակությունների օրը (Abilities Day)
  • США - День высадки английских колонистов (Forefather`s Day)
  • Բելառուս - Էներգետիկի օրը
  • Վիետնամ - Զինված ուժերի օրը
  • Զիմբաբվե - Միասնության օրը
  • Հայաստան - Էներգետիկի օրը
  • Հայաստան - Միհր աստծու տոնը

Ձմեռային արևադարձին՝ դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը, նշվում է հայոց արդարադատության աստված Միհրի տոնը՝ վերածնունդը: Ձմեռային արևադարձը կոչվում է Արևագալ և տիեզերական օրացույցով ավետվում է Ձմեռնամուտը կամ Նոր տարին: Հին արիական տոնացույցով Միհր աստծո տոնը նշվում է Արևագալի օրը: Հայոց դիցարանում Միհրն Արամազդի որդին է. Արեգակի, լույսի, ճշմարտության, համաձայնության աստվածը: Նրա գլխավոր մեհյանը գտնվում էր Արևմտյան Հայաստանում, Դերջան գավառի Բագայառիճ գյուղում: Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը: Հնում «Միհրը» նույնանուն էր «ուխտ», «դաշինք» բառերին և այդ բովանդակությամբ էլ միավորում էր արիական ժողովուրդներին՝ տարածվելով Հայաստանից Իրան, Հնդկաստան, իսկ Հռոմեական կայսրության միջոցով՝ նաև Եվրոպա:
Հայկյան տոմարի ամիսների յուրաքանչյուր ութերորդ օրը կոչվում է Միհր: Այդ անունից է ծագում նաև հայոց սրբավայրերի անվանումը՝ մեհյան: Հետագայում Միհրի անունն ու արարքները մտել են նաև «Սասնա ծռեր» դյուցազնավեպի մեջ՝ Մեծ և Փոքր Մհերների միջոցով:

  • Հնդկաստան - Մաթեմատիկայի ազգային օրը
  • Ինդոնեզիա - Մայրերի օրը
  • Ղրղզստան - էներգետիկի օրը
  • Կուբա - Ուսուցչի օրը
  • Ռուսաստան - Էներգետիկի օրը
  • Ռուսաստան - Կենսաթոշակային ֆոնդի ձևավորման օրը
  • Ռուսաստան - Զինված ուժերի հիդրոօդերեւութաբանական ծառայության օրը
  • Ռուսաստան - Ռուսական հոկեյի ծննդյան օրը
  • Ուկրաինա - Էներգետիկի օրը
  • Ուկրաինա - Դիվանագիտական ծառայության աշխատողների օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։