Բոլոր տոները. դեկտեմբեր 26


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Նվերների օրը (Boxing Day)
  • Խաղավարի միջազգային օրը (International Croupier Day)

Կրոնական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակության օրը

  • Ս. Ստեփանոսն Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է, Քրիստոսի սիրո վարդապետության համար նահատակված առաջինը մարտիրոսը: Վարքագրական աղբյուրների համաձայն` նա սերում էր Հուդայի թագավորական զարմից, Քրիստոս Աստծո ցեղակիցն ու օրինապահ ծնողների զավակն էր: Կայիափա քահանայապետի ծառան էր: Տիրոջը տուն տանելիս՝ Ստեփանոսը գլխի վարշամակը փռում է Երկնավոր Վարդապետի ոտքերի տակ` արտահայտելով իր անդավաճան ու անկեղծ սերը: Այս ամենը զայրացնում է քահանայապետին,  ով նրան դուրս է վռնդում: Նա ականատես է լինում Տիրոջ մահվանն ու թաղմանը, բայց վերստին ուրախանում է առաքյալների հետ Աստվածորդու հրաշափառ հարությամբ:
  • Ըստ Հայ Եկեղեցու եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացու` նա գնում է Ս. Պետրոս և Ս. Հովհաննես առաքյալների մոտ, մկրտվում: Մկրտության պահին ջրի վրա երևում է լուսապսակ: Այդ զարմանահրաշ դեպքից հետո նրան անվանում են «Ստեփանոս», որ նշանակում է պսակավոր: Գործք առաքելոցից հայտնի է, որ Հոգեգալստից հետո առաքյալները սեղաններն էին սպասարկում, կարիքավորներին՝ նպաստներ բաշխում: Եվ օրեցօր Հիսուսին հավատացողների թիվն ավելանում էր: Քանի որ առաքյալներն ի վիճակի չէին հոգալ բոլորի կարիքները, ուստի իրենց հետևորդներին պատվիրում են, որ բարի համբավ ունեցող 7 մարդ ընտրեն` սեղանները սպասարկելու համար: Ըստ Ս. Ղուկաս Ավետարանչի` ընտրյալների մեջ էր նաև Ս. Ստեփանոսը, «որ հավատով և Սուրբ Հոգով լցված մի մարդ էր» (Գործք. 6:5): Առաքյալները Քրիստոսից ստացած իշխանությամբ ձեռնադրում են նրանց` արժանացնելով սարկավագի պատասխանատու աստիճանին: Իսկ Ս. Ստեփանոսն Աստծուց տրված շնորհներով և զորությամբ զանազան հրաշքներ էր գործում ժողովրդի մեջ: Ժողովարանում շատերն էին փորձում վիճել նրա հետ, բայց նրա իմաստությունը ոչ ոք չուներ: Ուստի չարակամները համոզում են որոշ մարդկանց, որ ասեն, թե Ստեփանոսը հայհոյում է Աստծուն և Մովսես մարգարեին: Գրգռելով ժողովրդին, քահանաներին և օրենսգետներին` նրան ատյան են տանում: Ս. Ստեփանոսն իր պաշտպանական ճառով ապացուցում է ներկաներին, որ Հիսուս է խոստացյալ Մեսիան, իսկ հրեաներին հանդիմանում է իրենց խստասրտության համար: Նրան քաղաքից դուրս քարկոծում են, զգեստները դնում Սավուղ անունով մի երիտասարդի առջև: Սավուղը Ս. Պողոս առաքյալն էր, ով սկզբում հալածում էր քրիստոնյաներին: Նա ճանաչեց ճշմարիտ Աստծուն` Հիսուս Քրիստոսին` հետագայում դառնալով Ավետարանի ամենաեռանդուն քարոզիչը: Ս. Ստեփանոսը դարձավ Քրիստոսի համար նահատակված առաջին վկան ու մարտիրոսը և այդ պատճառով կոչվեց ՆԱԽԱՎԿԱ:
  • Ըստ ավանդության` Ս. Պողոս առաքյալի ուսուցիչ Գամաղիելը և նրա եղբայր Նիկոդեմոսը, ովքեր Հիսուսի ծածուկ աշակերտներից էին, սրբի մարմինը թաղել են իրենց ագարակում: Շատ չանցած՝ Ս. Ստեփանոսի նշխարները հայտնաբերել է Ղուկիանոս անունով մի երեց, և Երուսաղեմի Հովհան Հայրապետը դրանք դրել է Ս. Սիոնում: 5-րդ դարում Հուլիանե իշխանուհին Երուսաղեմում հայտնաբերել է սրբի տապանակը, տարել Կ.Պոլիս, հետագայում բերել Վենետիկ` ամփոփելով Ս. Գևորգ կղզու մայր եկեղեցում: Ս. Ստեփանոս նախասարկավագն իր աներեր հավատով, սրբակենցաղությամբ, նվիրումով, ծառայասիրությամբ և մյուս առաքինություններով օրինակ է քրիստոնյաների համար` Ճշմարտությունը ճանաչելու և Տիրոջ քաղցրությունը ճաշակելու համար: Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ստեփանոս նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-26, 2023-12-25, 2024-12-24, 2025-12-25, 2026-12-26, 2027-12-25, 2028-12-25, 2029-12-25, 2030-12-24:

Կաթոլիկ - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)

Ազգային

ԱՄՆ - Քվանզայի փառատոնը
ԱՄՆ - Կարամելային փայտիկների օրը
ԱՄՆ - Նըվնըվների ազգային օրը

  • Նվնվանների օրը նվիրված է բոլոր նրանց, ովքեր տեղի-անտեղի հուսահատվում են և անդադար նվնվում: Այն նշվում է դեկտեմբերի 26-ին։ Տոնը ոչ պաշտոնական է, բայց կարևոր։ Այն կոչված է արթնացնել մարդկանց բացասական մտածելակերպի թմբիրից և իրազեկել կյանքի ուրախությունների մասին: Ոչ մի հուսահատություն՝ դա եկեղեցական կանոններով մեղք է և կործանարար զգացողություն հոգեբանության և բժշկության տեսանկյունից: Հուսահատվել չի կարելի։
  • Նվնվանների օրը ծագել է ԱՄՆ-ում, ինչպես ընդունված է անվանել՝ մեծ տնտեսական ճգնաժամի կամ տնտեսական դեպրեսիայի ժամանակ։ Նվնվանների օրը կարելի է բողոքել ամեն ինչի համար՝ հոգնածության, աշխատանքի, շեֆի, այն փաստի, որ պետք է հեռու խանութ գնաք, խանութի հերթի, վատ կնոջ կամ ամուսնու, քնի պակասի,։ չհասկացվածության, փողի պակասի և ձանձրալի կյանքի համար։
  • Այսպիսին է Նվնվանների ազգային օրը: 

ԱՄՆ - Շնորհակալության նամակի օրը (National Thank You Note Day)
ԱՄՆ - Մաուրո Համզիի օրը
Անգլիա - Մումիայի օրը
Անդորրա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Ավստրալիա - Նվերների օրը (Boxing Day)
Ավստրիա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Բահամյան կղզիներ - Յունկանու՝ փողոցային շքերթի առաջին օրը
Բուլղարիա - Հայրերի օրը
Գերմանիա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Իտալիա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Իռլանդիա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Իռլանդիա - Ցախսարիկի օրը (Wren Day)
Լեհաստան - Սուրբ Ծննդյան երկրորդ օրը
Լեհաստան - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Լյուքսեմբուրգ - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Խորվաթիա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Կանադա - Նվերների օրը (Boxing Day)
Կատալոնիա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Կիրիբատի - Նվերների օրը (Boxing Day)
ՀԱՀ - Բարի կամքի օրը
Հոնկոնգ -  Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Մեծ Բրիտանիա - Նվերների օրը (Boxing Day)
Մեն կղզի - Ցախսարիկի օրը (Wren Day)
Նամիբիա - Բարի կամքի օրը
Նամիբիա - Ընտանիքի օրը
Նաուրու - Նվերների օրը (Boxing Day)
Նոր Զելանդիա - Նվերների օրը (Boxing Day)
Նորվեգիա - Սուրբ Ծննդյան երկրորդ օրը
Նիդերլանդներ - Սուրբ Ծննդյան երկրորդ օրը
Շվեյցարիա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Չեխիա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Չեխիա - Սուրբ Շտեպանի օրը (Sv'atek svat'eho Step'ana)
Ռուսաստան - Ցամաքային զորքերի ՀՕՊ զորքերի զորքերի օրն է
Ռուսաստան - Երազներ որսալու օրը

 

Սլովակիա - Սուրբ Ստեփանոսի օրը (Saint Stephen ' s Day)
Սլովենիա - Անկախության և միասնության օրը
Սողոմոնի կղզիներ - Գոհության օրը
Վանուատու - Ընտանիքի օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։