Բոլոր տոները. դեկտեմբեր 6


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Միկրոալիքային վառարանի ծննդյան օրը
  • Սուրբ Նիկոլասի օրը (Saint Nicholas Day) - Եվրոպա
  • Ձմեռ պապի ծննդյան օրը (Sinterklaas)
  • Ձեռնոցների օրը (Mitten Tree Day)

Կրոնական և ժողովրդական

Հայ Առաքելական Եկեղեցի - Ս. Աբգար նախավկայի և Քրիստոսին հավատացող մեր անդրանիկ թագավորի հիշատակության օրը

  • Աբգար հայոց արքան աստվածասեր և մեծահավատ էր` ըստ մարմնի թագավորակից Քրիստոսին, որովհետև Քրիստոս ծնվեց Ս. Կույս Մարիամից  Աբգարի թագավորության առաջին տարում և 30 տարի հետո մկրտվեց Հորդանան գետում Հովհաննեսից:
  • Աբգարը, լսելով նրա մասին, անմիջապես հավատաց Նրան` թողնելով կռապաշտությունը: Եվ քանզի թագավորը հիվանդ էր բորոտությամբ, և չկար բժշկության հնար, Աբգարն ուղարկեց Անանեին` իր փառավոր նախարարին` ապահունիների իշխանին, նրա հետ 10 պատվավոր մարդկանց` մեծագին ընծաներով և նվերներով: Նաև գրեց Հիսուսին իր հավատի խոստովանության նամակը և աղաչեց գալ` բժշկել նրան չարաչար ցավից և լինել իր հետ: Անանեի հետ ուղարկեց Հովհաննես անունով մի նկարչի, որ եթե չկամենա Հիսուսը գալ արքայի մոտ, նկարեն Նրա պատկերը և բերեն իրեն:
  • Անանեն եկավ, հասավ Երուսաղեմ Ծաղկազարդի օրը, երբ Հիսուս իջավ Ձիթենյաց լեռի զառիվայրերով Գեթսեմանի, այնտեղից ելավ ավանակով Երուսաղեմ քաղաքը և գնաց մտավ Սողոմոնի տաճարը: Ելնելով  տաճարից` Հիսուս գնաց Գամաղիէլ օրենուսույց վարդապետի տունը, ով Նիկոդեմոսի` Հիսուսի գաղտնի աշակերտի, եղբայրն էր, որովհետև Գամաղիէլը մեծարեց Հիսուսին և տարավ Նրան տաճարից իր տունը: Անանեն ուղարկեց պատվավոր յուրայիններին Հիսուսի աշակերտների մոտ` հարցնելու նրանցից, թե «ինչպե՞ս տեսնենք Քրիստոսին»: Ըստ Հովհաննես (Ավետարանչի), որ ասում է. «Կային այնտեղ ոմանք հեթանոսներից, որ եկան Երուսաղեմ և  մոտեցան Փիլիպոսին ու ասացին. «Տե´ր, կամենում ենք Հիսուսին տեսնել»: Փիլիպոս ասաց Անդրեասին: Անդրեասն ու Փիլիպոսը ասացին Հիսուսին և տարան նրանց Հիսուսի մոտ: Անանեն և յուրայինները տեսան Հիսուսին առաքյալների հետ Գամաղիէլի տանը: Հիսուս ընդունեց նրանց ուրախությամբ և ասաց. «Հասավ ժամը, որ փառավորվի մարդու Որդին»: Անանեն ոտքի կանգնեց, տվեց նամակը, երկրպագեց և Հիսուսին փոխանցեց արքայի ողջույնը: Հիսուս օրհնեց Աբգարին և նրա թագավորությունը, հրամայեց Թովմային նրան պատասխան գրել, երանի տվեց Աբգարին նրա հավատի համար և ասաց. «Փոքր-ինչ ժամանակ եմ աշխարհում, ապա կվերանամ երկինք՝ Իմ Հոր մոտ: Այնժամ կուղարկեմ քեզ մոտ Իմ աշակերտներից մեկին` կյանք տալու համար քեզ և ովքեր քեզ մոտ են»: Հիսուս օրհնեց նաև այն պատկերը, որ նկարել էր Աբգարի սուրհանդակը: Այն բերեցին և տվեցին Աբգարին` փոխանակ Տիրոջ: Տեսնելով այն` բարեպաշտ արքան ուժգին բերկրեց և համբուրեց ջերմեռանդ սիրով ու հաստատուն հավատով, որով այնժամ առողջացավ կես մարմնով: Աբգարը համարեց, թե տեսավ Քրիստոսին մարմնով:
  • Քրիստոսի համբարձումից և Հոգեգալուստից հետո, զինված գեղարդով և Ս. Հոգով` Թադեոս առաքյալը եկավ Տուբա հրեայի տունը և բժշկեց նրան (որովհետև մահճին գամված էր իր հիվանդությամբ): Աբգարը, լսելով դրա մասին, ասաց, թե. «Սա նա է, որին խոստացավ ուղարկել ինձ Քրիստոս» և, ուղարկելով նրա ետևից, կանչեց իր մոտ Ս. առաքյալին: Երբ Թադեոսը մտավ Աբգարի մոտ, արքան, վեր կենալով իր գահից, երկրպագեց Թադեոսին և օրհնություն խնդրեց առաքյալից, քանզի սքանչելի նշան տեսավ նրա երեսին և ոսկե թագ Թադեոսի գլխին, ինչպես թագավորի մոտ: Թադեոսը, ձեռքը դնելով թագավորի գլխին, Քրիստոսի անվամբ փարատեց նրանից բորոտության ցավը: Ապա մկրտելով թագավորին` բոլորովին բժշկեց նրան չար հիվանդությունից: Նույնպես և բոլոր քաղաքացիները հավատացին Քրիստոսին և մկրտվեցին:
  • Առաքյալը կառուցեց եկեղեցիներ, ձեռնադրեց քահանաներ և պաշտոնյաներ: Ձեռնադրեց եպիսկոպոս Ադդե կերպասագործին` Քրիստոսի 70 աշակերտներից, և  թողեց նրան իր փոխարեն քաղաքի առաջնորդ: Իսկ ինքը՝ առաքյալը, վերցնելով Աբգար արքայից հրովարտակներ, որպեսզի ամեն ոք հնազանդվի Քրիստոսի ավետարանին Թադեոսի քարոզությամբ, շարժվեց դեպի Վերին Հայք, Սանատրուկ արքայի մոտ, ով  Աբգարի քրոջ որդին էր:
  • Աստվածասեր Աբգար թագավորը եղավ առաքելաբար Ավետարանի պատմողը. նշաններ և բժշկության հրաշքներ էր գործում: Գրեց նամակ Հռոմի կայսեր Տիբերիոսին, որպեսզի նա հրաման տա իր տերության բոլոր գավառներում պաշտել Աստծուն` Հիսուս Քրիստոսին` ծնված Բեթղեհեմում Ս. Կույս Մարիամից, ով անարգվեց Պիղատոսից և խաչվեց հրեաների կողմից: Նույն նամակը Աբգար թագավորը գրեց պարսից Արշավիր արքային` իր ազգականին և հանձնարարեց նրան ընդունել Սիմոն Կանանացուն, նույն ինքը Շմավոն նախանձահույզին` Հովսեփի որդուն և Հակոբոս Տեառնեղբոր եղբորը: Թագավորը նրան հանձնեց Արշավիր արքային, որպեսզի  լսեն առաքյալի քարոզը: Բաբելացիների Ներսեհ մանուկ արքային նույնպես գրեց Աբգարը` հնազանդ լինել Ավետարանի քարոզին և պաշտել Քրիստոս Աստծուն: Եվ այնպես հոժարությամբ հոգ էր տանում բարեպաշտ Աբգարը` ամենուր Քրիստոսի արքայությունը քարոզելու համար, որպեսզի Քրիստոսի Ավետարանի քարոզը ընդդիմության չհանդիպի:
  • Քրիստոսին հավատացող հեթանոս թագավորներից առաջինը և բոլոր քրիստոնյա թագավորների անդրանիկը` բարեպաշտ Աբգար թագավորը, իր կյանքը և թագավորությունը այսպես կարգավորելուց հետո, առաքինի կյանքով ապրած և ալևորության հասած, հանգեց ի Քրիստոս և փոխադրվեց անանց թագավորություն դեկտեմբերի 31-ին:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-12-06, 2023-12-05, 2024-12-21, 2025-12-20, 2026-12-19, 2027-12-21, 2028-12-05, 2029-12-04, 2030-12-21։

Կաթոլիկություն - Սուրբ Նիկոլասի տոն (Saint Nicholas Day)
Ուղղափառ - Մեծ դուքս Ալեքսանդր Նևսկու հիշատակի օրը

Ազգային

  • ԱՄՆ - «Սեփական կոշիկները հագնելու» օրը (Put On Your Own Shoes Day)
  • ԱՄՆ - Գազպաչոյի ազգային օրը (National Gazpacho Day)
  • ԱՄՆ - Հանքափորների ազգային օր (National Miners Day)
  • ԱՄՆ - Վաշխառուի ազգային օրը (National Pawnbrokers Day)

Մեր աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն։ Վաշխառուները նրանք են, ովքեր օգտակար օգնություն են ցուցաբերում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
Վաշխառուի ազգային օրը նշվում է որպես հարգանքի տուրք այն մասնագիտությանը, որը արժեքավոր ծառայություն է մատուցում կանխիկ դրամի կարիք ունեցող մարդկանց:

  • Ադրբեջան - Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատողների օրը
  • Խորվաթիա - Դուբրովնիկի պաշտպանների օրը (Dan dubrovačkih branitelja)
  • Իսպանիա - Սահմանադրության օրը
  • Իսրայել - Հանուկկա (Hanukkah)
  • Հունաստան - Սուրբ Նիկոլասի օրը
  • Ղազախստան - Դատախազության օրը
  • Ռուսաստան - Թմրանյութերի շրջանառության վերահսկողության ստորաբաժանման ստեղծման օրը
  • Ռուսաստան - Շիկակարմիր մտքերի օրը

​​​​​​​Պատահում է, որ ուզում ես ամեն ինչ թարս անել, կամ նույնիսկ ընդդիմանալ։ Առավոտյան շամպայն խմել, կամ գիշերը դուրս գալ ՝ անծանոթ վայրերում թափառելու: Եվ կամ անհեթեթ սիրահարվել... Այս ամենն է շիկակարմիր մտքերի օրը: 
Երբ թվում է, թե շուրջդ ամեն ինչ, և թե դու՝ ինքդ շիկակարմիր բոցի մի անդադրում լեզվակ ես, և հերկուլեսի ցանկացած սխրանք քեզ մատչելի է: 
Մի պայքարեք ձեր էության հետ, այլ համարձակորեն հետևեք դրան:

  • Ուկրաինա - Զինված ուժերի օրը
  • Ֆինլանդիա - Անկախության օրը
  • Էկվադոր - Կիտո մայրաքաղաքի հիմնադրման օրը

* Տոների մասին (ռուսերեն)՝ այստեղ։