Էրդողանն ու Ալիևը կրկին քննարկել են  «Զանգեզուրի միջանցքի» հարցը


Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային հանդիպում է ունեցել մեկօրյա  այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը տեղեկացնում է, որ հանդիպումը տևել է շուրջ 4 ժամ։ 

Նախագահները քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները՝ շեշտելով իրենց վճռականությունը «եղբայրության և բարեկամության հիման վրա զարգացող Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները բոլոր ոլորտներում ավելի ամրապնդելու հարցում»:

Հանդիպմանը քննարկվել են «Շուշիի հռչակագրով» համաձայնեցված թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության խորացման և զարգացման համար կատարվելիք քայլերը:

Քննարկվել են նաև «Զանգեզուրի միջանցքի» և Թուրքիա-Նախիջևան գազատարի նախագծի հետ կապված հարցեր:


ԳՈՎԱԶԴ

Արտահայտվել
avatar