Հայաստանի իշխանությունն «ամբողջացնում» է արտաքին «մեղավորների» ցանկը


Պատասխանատվության խնդիրը Երևանում սխալ են հասցեագրում՝ դեմոնացնելով միայն ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը:

Այո, ճիշտ է արվում, որ ֆորմալ դաշնակիցներից պահանջվում է գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, բայց արդյո՞ք համարժեք քաղաքական պատասխանատվություն պահանջում ենք արևմտյան գործընկերներից:

Օրինակ, ո՞ւմ են պետք արևմտյան երկրների հստակ գնահատականները, եթե նրանցից որևէ մեկը չի էլ պատրաստվում ռեալ որևէ քայլ ձեռնարկել Հայաստանի տարածքների դեօկուպացիայի մասով կամ որևէ պատժամիջոց չի կիրառում Ադրբեջանի դեմ:

Եթե Ռուսաստանը շահագործում է մեր հասարակության ֆոբիաները, արևմտյան երկրներն էլ շահագործում են Հայաստանում օբյեկտիվորեն առկա հակառուսական տրամադրությունները:

Իսկ Հայաստանի իշխանությունն «ամբողջացնում» է արտաքին «մեղավորների» ցանկը, որը պետք է «նշանակվի» իր ապաշնորհ քաղաքականության պատասխանատու:

Սուրեն Սուրենյանց