Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա


Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց դա հնարավոր չէ, քանի դեռ նրան միացված է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան անունով «արհեստական շնչառության» սարքը:

Տարօրինակ երկրում ենք ապրում:

Բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք երկիրը թալանվել է, բայց հենց այդ մասին բարձրաձայնում ես, փաստ են ուզում:

Բոլորը գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության խորհրդանիշը Հոկտեմբերի 27-ն է: Բայց հենց այդ մասին բարձրաձայնում ես, փաստ են ուզում:

Բոլորը գիտեն, որ Սերժ Սարգսյանի իշխանության խորհրդանիշը Մարտի 1-ն է: Բայց հենց այդ մասին բարձրաձայնում ես, փաստ են ուզում:

Բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի ապիկար ու անհեռատես քաղաքականությունը երկրին ավեր ու աղետ բերեց: Բայց հենց այդ մասին բարձրաձայնում ես, փաստ են ուզում:

Հիմա շատ անկեղծ լինեմ:

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց դա հնարավոր չէ, քանի դեռ նրան միացված է Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան անունով «արհեստական շնչառության» սարքը:

Բանաձևը պարզ է. եթե ուզում ենք իշխանությունից հեռացնել Փաշինյանին, ապա նախ քաղաքականությունից պետք է հեռացվի Քոչարյան- Սարգսյան զույգը:

Այսօրվա հարցազրույցում հենց այս ճշմարտությունն եմ ասել ու դրա համար էլ արդեն մի քանի ժամ սաշիկ-միշիկները քուն ու դադար չունեն:

Շարունակեք արածել՝ ինչքան ուզում եք...

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության (ԴԱԿ) առաջնորդ Սուրեն Սուրենյանց