Օրահուշակ. 13 հունվար


Ուրբաթ. 13 հունվար։ Տարվա 13-րդ օրն է, 2-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 352 օր։

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (30 օր՝ 8 հունվար - 6 փետրվար)։ Օրվա անվանուը՝ Պարխար։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Հունվարի 13-ին արևային 29-րդ օրն է։

  • Խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
  • Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:

Արևածագ՝ 8:23, արևամուտ՝ 17:57։ Ճիշտ կեսօրը՝ 13։10։ Օրվա տևողությունը՝ 9:34 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 13-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 21-րդ օրն է։

  • Ստեղծագործական և ֆիզիկական գործունեության օր է: Թիմային աշխատանքը, բոլոր տեսակի ուղևորությունները կամ ճանապարհորդություններն օգտակար են:
  • Օգտակար են ջրային բուժումները, օդային լոգարանները և ցանկացած վարժություն:

Լուսնային 21-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է խնջույքների ու տնտային տնտեսության առումով։ Կորուստները շատ շուտով կգտնվեն։
  • Հիվանդությունները վտանգավոր չեն։ Երազները ոչինչ չեն նշանակում։ Նորածիններն աշխատասեր են։

Լուսինը Կշեռք համաստեղությունում է՝ 2°34'։

  • Երբ Լուսինը Կշեռքի ազդեցության տակ է, ուրեմն ժամանակն է հանգստանալու ծանր աշխատանքից: Չարժե նոր և գլոբալ ինչ-որ բան ձեռնարկել, այլ արագորեն պետք է լրացնել բացթողումները և այն, ինչ արդեն պլանավորված է: Լավ և բավականին արգասաբեր է բիզնես համագործակցության համար՝ հիմնված փոխըմբռնման և տարաձայնությունների բացակայության վրա:
  • Բացասականը դժվարություններն են որոշումներ կայացնելիս: Հնարավոր է երկար տատանվել թեր և դեմ կողմերի միջև: Հետևաբար պատասխանատու որոշումների ընդունումն ավելի լավ է հետաձգել:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 12-ին՝ 23:09-ից և կավարտվի հունվարի 14-ին՝ 00:10-ին։ 
Լուսնի մարումը՝ 11։52։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 273.6°, բարձրությունը = -1.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 68%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 396.363 կմ, երեկ՝ 400.194 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.831 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 20 օրական 21 ժամական 43 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ 22 հունվար, 00:53։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝  5 փետրվար, 22:29։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: