Օրահուշակ. 14 սեպտեմբեր


Հինգշաբթի. 14 սեպտեմբեր։ Տարվա 257-րդ օրն է, 37-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 108 օր։

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ 10 սեպտեմբեր - 9 հոկտեմբեր)։ Օրանունը՝ Վանատ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Սեպտեմբերի 14-ին արևային 6-րդ ամսվա 29-րդ օրն է։

  • 29-րդ արևային օրը խոսքի մոգության օր է՝ հումորի ու ծիծաղի։ Այս օրը թաքստոցները բացվում են, գաղտնիքները՝ բացահայտվում։ Հումորն այս օրը դրսևորվում է որպես բարդույթներից ազատվելու զգացողությամբ։ Լավ լողանալ, գոլորշահարվել, զբոսնել, բայց ոչ ճանապարհորդել։ Խորհուրդ է տրվում վերանորոգել, կարել, գնումներ կատարել, հագուստներ փորձել: Մայրամուտից հետո կարելի է խնջույք կազմակերպել: Արշալույսը բեղմնավորման պահ է։ Ցանկալի չեն օծանելիքն ու կոսմետիկան։
  • Բարի նախանշաններն են փռշտալը, սեփական անունը լսելով արթնանալը, կրկնվող երաժշտությունը, ինչպես նաև կաշվե իրեր, փող գտնելը, սայթաքելը, թիկունքից փչող քամին։ Վատ նախանշաններն են նյութական կորուստները, հագուստի ու կոշիկի պատռվելը։ Լավ է թեթև սնունդը՝ աղցաններ, բուսական յուղեր։ Ուժի հաղորդակներ են մկրատը, ֆլեյտան, փայտե հաշվիչը: Օրվա գույներում հագուստի համար լավ է ընտրել փայլուն, երփներանգ, բաց մանուշակագույն գույները, ինչպես նաև ոսկեգույնն ու դեղնավունը: Ցանկալի չեն մուգ երանգները, կանաչը: Պետք է ուշադիր վերաբերվել զարդերին, քարերից լավ խայտաբղետ հասպիսը և հրեական քարը: Հաջողակ թվերն են՝ 29, 43, 65, 56:

Արևածագ՝ 6:41, արևամուտ՝ 19:14։ Ճիշտ կեսօրը՝ 12։57։ Օրվա տևողությունը՝ 14:33 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Սեպտեմբերի 14-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 29-րդ օրն է։

  • Օրը բավականին անհաճո է: Այն կապված է մարմնի ընդհանուր կենսունակության նվազման, քրոնիկ հիվանդությունների դրսևորման հետ:
  • Դեպրեսիայի, վնասվածքների և խաբեության հավանականություն կա: Ավելի լավ է օրն անցկացնել միայն ամենաանհրաժեշտ առօրյա խնդիրները լուծելու համար:

Լուսնային 29-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն ամեն ինչով անբարենպաստ է։ Տկարները, սակայն, առողջանում են։
  • Երազներն իրականանում են եռօրյա ժամկետում։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 13°12'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո-լուսին։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 14-ին՝ 05:44-ից և կավարտվի սեպտեմբերի 15-ին՝ 05:40-ին։
Լուսնի ծագումը՝ 05:44։ Լուսնի մարումը՝ 19։13։  
Լուսնի դիրքը. ազիմուտը = 164.0°, բարձրությունը = 58.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 0%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 405.211 կմ, երեկ՝ 406.074 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 863 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 28 օրական 22 ժամական 22 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 15 սեպտեմբեր, 05:40։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ 29 սեպտեմբեր, 13:57։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: