Օրահուշակ. 17 մարտ


Հինգշաբթի. մարտի 17։ Տարվա 76-րդ օրն է, 11-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 289 օր:

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը:

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (30 օր՝ մարտի 8 - ապրիլի 7)։ Օրանունը՝ Ասակ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնթագ (Յուպիտեր)։


Մարտի 17-ին արևային 7-րդ օրն է։

  • 7-րդ արևային օրը «կենդանի ջրի» օր է: Դա ավանդույթների ամրապնդման, սիրո, երեխա սերմանելու, ստեղծագործական ձեռնարկումների լավագույն օրն է:
  • Խորհուրդ է տրվում սկսել ստեղծագործական մեծ գործեր, տնկել բույսեր, զվարճանալ, երգել: Ավելի լավ է օրն անցկացնել տանից դուրս, գնալ լողավազան, շփվել ջրի հետ։ Պետք է կրել ավելի քիչ հագուստ, պահպանել ներքին ջերմությունը: Լավ է տունը մաքրել միջատներից, կրծողներից և աղբից։
  • Լավ նախանշանները և երազները կապված են պտուղների և բույսերի հետ՝ ընկած միրգը, ճյուղերը և այլն, ինչպես նաև տաք ջուրն ու պայծառ լույս։ Սնունդ. լավ է ուտել շիլաներ, խմել կաթ, հյութեր, կարելի է և գինի: Ուժի հաղորդակներն են ավելը և բուժության և մաքրման հետ կապված իրերը, որոնք խորհրդանշում են միացյալ ուժը: Օրվա գույները՝ ոսկեգույն, սպիտակ-դեղին։ Օրվա քարը՝ լավ է սերդոլիկը՝ անմահության քարը։ Օրվա թվերը՝ 7, 13, 49 (գլխավորը), 56:

Արևածագ՝ 7:11, արևամուտ՝ 19:09 Ճիշտ կեսօրը՝ 13։10։ Օրվա տևողությունը՝ 11:58 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Մարտի 17-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 15-րդ օրն է։

  • Գայթակղությունների օր է: Իրադարձությունները կախված են այն բանից, թե ուր է տանում ճակատագրի արահետը:
  • Շրջապատի հետ հարաբերությունները բարդացնելու հավանականությունը մեծ է:

Լուսնային 15-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազների իրականացումը հավանական է։ Նորածինները կնասեր են լինում։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 14°41'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է մարտի 16-ին՝ 17:07-ից և կավարտվի մարտի 17-ին՝ 18:15-ին։
Լուսնի մարումը՝ 07։04։ Լուսնի ծագումը՝ 18:15։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 349.4°, բարձրությունը = - 38.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 99 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 384.808 կմ, երեկ՝ 389.199 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.391 կիլոմետր։

Լուսին՝ Առաջին քառորդ։ Լուսին՝ 14 օրական 14 ժամական 25 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ ապրիլի 1-ին՝ 10:25։
Առաջիկա Լիալուսինը՝ ուրբաթ՝ մարտի 18-ին՝ 11:17։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: