Օրահուշակ. 20 մարտ


Երկուշաբթի. 20 մարտ։ Տարվա 79-րդ օրն է, 12-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 286 օր։

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Արեգ (30 օր՝ 9 մարտ - 7 ապրիլ)։ Օրվա անունը՝ Արագած։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Մարտի 20-ին արևային 1-ին ամսվա 1-ին օրն է։

  • 1-ին արևային օրը կապված է ստեղծագործության, ուրախության, զվարճանքի՝ համադրված ներքին լրջության, հանդիսավորության, անձնական առաքելության զգացողության հետ:
  • Խորհուրդ է տրվում մաքրություն և ֆիզիկական աշխատանք։ Խորհուրդ չի տրվում տխուր լինել, հուսահատվել և շտապել: Սա ընտրության օր է։ Նպաստավոր է մեկ ամսվա ծրագրեր կազմել, լավ է ցանկացած ստեղծագործական նախաձեռնություն:
  • Լավ նախանշան է տեսնել կրակ, կայծակ, դա լավ ձեռնարկումների նշան է։ Լավ է, երբ առավոտից լսվում են թռչունների դայլայը։ Բացասական նախանշաններ են մարած կրակը, պատռված իրերը, կոտրված եղունգները:
  • Սնունդ. խորհուրդ է տրվում կարկանդակներ պատրաստել, վայելել և հյուրասիրել: Կարելի է գինի խմել։
  • Ուժի հաղորդակներ են լամպը, լուսավորված լամպ, մոմը։ Օրվա գույներն են ոսկեգույնը, մանուշակագույնը, սպիտակը. լավ է, երբ բոլոր գույները փայլում են: Օրվան աններդաշնակ են բոլոր մութ ու խամրած երանգները։ Օրվա քարը. լավ է նռնաքարը։ Օրվա թվերը՝ 21 և 72:

Արևածագ՝ 7:06, արևամուտ՝ 19:12։ Ճիշտ կեսօրը՝ 13։09։ Օրվա տևողությունը՝ 12:06 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 20-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 28-րդ օրն է։

  • Երկրային ցանկացած գործի համար բարենպաստ օր է. սկսած նոր մեքենա ձեռք բերելուց մինչև բնակարան վերանորոգելը:
  • Թերևս հնարավոր են առողջության վատթարացման հետ կապված որոշ (առանձնահատուկ նշանակություն չունեցող) խնդիրներ: Օգտակար է լսել գործընկերների խորհուրդները` դա օգուտ կբերի և կշրջանցի դժվարությունները:

Լուսնային 28-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաջող է։ Նորածինները ծույլ են։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 10°23'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 20-ին՝ 06:39-ից և կավարտվի մարտի 21-ին՝ 07:07-ին։
Լուսնի ծագումը՝ 06:39։ Լուսնի մարումը՝ 17։43։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 178.3°, բարձրությունը = 38.2°։
Լուսնի տեսանելիությունը՝ 3%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 363.022 կմ, երեկ՝ 362.723 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 701 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 28 օրական 00 ժամական 54 րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ 21 մարտ, 21:23։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 6 ապրիլ, 08:35։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: