Օրահուշակ. 22 հունիս


Հինգշաբթի. 22 հունիս։ Տարվա 173-րդ օրն է, 25-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 192 օր։

  • Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: Այս օրվա էներգիան բերում է փառք, պատիվ, հաջողություններ:
  • Հինգշաբթի բոլոր գործեր ավարտին հասցվում են, պարզապես պետք է ինքնավստահ լինել: Իսկ եթե նման վստահություն չկա, ավելի լավ է հետաձգել գործերը:
  • Այս օրը ղեկավարության հետ շփումները դրական են, բանակցությունները՝ հաջող: Իսկ սիրտը կհուշի լուծելու սիրային գործերը: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Մարգաց (30 օր՝ 7 հունիս - 6 հուլիս)։ Օրվա անունը՝ Կորդուիք։ Շաբաթվա օրանունը՝  Փայլածու (Մերկուրի)։


Հունիսի 22-ին արևային 4-րդ ամսվա 5-րդ օրն է։

  • Հողագործության օր է, պահանջվում է խոնարհություն և հնազանդություն:
  • Խորհուրդ է տրվում շատ աշխատել, հող մշակել։ Կարևոր փաստաթղթերի ստորագրման օր է: Սեռական կապերը խորհուրդ չեն տրվում:
  • Լավ նախանշանները կապված են հողի հետ, բայց պետք չէ ցեխոտվել։ Լավ է թռչունների հանդիպելը:
  • Սննդից խորհուրդ է տրվում շիլա, հացահատիկային արտադրանք, արմատաբույսեր։ Ցանկալի չէ պաս պահելը: Ուժի հաղորդակներ են՝ պայուսակը, զամբյուղը: Օրվա գույներն են սպիտակ-վարդագույնը, դեղինի երանգները: Անցանկալի են վառ, գրավիչ գույները։ Օրվա քարերը՝ վարդագույն ռոդոնիտ, դեղին ագատ, վարդագույն շպինել: Օրվա թվերը՝ 24, 5, 60, 29:

Արևածագ՝ 5:32, արևամուտ՝ 20:34։ Ճիշտ կեսօրը՝ 13։03։ Օրվա տևողությունը՝ 15:02 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ նույնն է։

Հունիսի 22-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 5-րդ օրն է։

  • Օրն ամենապատասխատանու օրերից է: Եթե կյանքում որևէ նշանակալի բան պետք է անել, ուրեմն այսօր դրա հիմքերը դնելու օրն է:
  • Սա ցանկացած տեսակի գործունեության օբյեկտիվ գնահատման և կատարելագործման օրն է, և մարդկանց համար` բիզնեսի որակի: Ամեն ինչ կհաջողվի: Նպատակներ դրեք և հասեք դրանց: Բայց հավատարիմ եղեք սկզբունքներին և պարտականություններին:

Լուսնային 5-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրն անհաջող է։ Հանցանք կատարողները չեն խուսափի պատժից, կորուստները չեն գտնվում։
  • Երազները կանխատեսելի են, բայց կասկածելի։ Տկարները կտանջվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 16°52'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հունիսի 22-ին՝ 09:04-ից և կավարտվի հունիսի 23-ին՝ 10:06-ին։
Լուսնի ծագումը՝ 09:04։ Լուսնի մարումը՝ 23։51։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 88.5°, բարձրությունը = 31.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 15%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  405.246 կմ, երեկ՝ 404.320 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 926 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝ 4 օրական ժամական 23 րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 7 հուլիս, 22:32։
Առաջիկա Լիալուսինը՝ երկուշաբթի՝ 3 հուլիս, 15:38։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: