Օրահուշակ. 27 ապրիլ


Չորեքշաբթի. 27 ապրիլ։ Տարվա 117-րդ օրն է, 17-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 248 օր:

  • Չորեքշաբթին բարենպաստ է հիմնականում մտավոր աշխատանքի մարդկանց համար: Կարելի ավարտի հասցնել հետաձգված գործերը:
  • Չորեքշաբթին, ընդհանուր առմամբ, լավ է ցանկացած աշխատանքի համար: Հատկապես հեշտ է հաշվարկներ կատարելը, համակարգչային աշխատանքները:
  • Չորեքշաբթին բարենպաստ է պայմանագրեր կնքելու, միություններ ստեղծելու, մարդկանց միջև շփման համար: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Ահեկան (30 օր՝ ապրիլի 8 - մայիսի 7)։ Օրանունը՝ Վահագն։ Շաբաթվա օրանունը՝ Փայլածու (Մերկուրի)։


Ապրիլի 27-ին արևային 8-րդ օրն է։

  • 8-րդ արևային օրը կապված է նոր որակի փոխակերպման, խորաթափանցության հետ: Հրաշքների և երիտասարդացման օր է։ Սա «մաքուր էջի» օրն է, հնից և անպետքություններից ազատագրման ժամանակն է, ուստի խորհուրդ է տրվում ամեն ինչից մաքրվել: Այս օրը ավելի լավ է ոչինչ չպլանավորել։ Նրանց բախտը կբերի, ովքեր իրենց անկաշկանդ են զգում։ Լավ է հյուրընկալությունը, նոր ծանոթությունները, բանավոր պայմանագրեր կնքելը։ Օրը լավ է կարճաժամկետ գործուղումների, արկածների համար։ Կարելի է վիրահատություն կատարել։
  • Լավ նախանշաններն են այն ամենը, ինչ ընկնում է երկնքից։ Լավ են էլեկտրականության, կայծակի փայլատակումները: Վատ է կախվածություն զգալը, անազատությունը։ Սննդում օգտակար է բազմազանությունը, լավ է փորձել նորը։ Ուժի հաղորդակներն են խաչված նիզակները: Օրվա գույները. հագուստի մեջ ձանձրալի տոններ պետք չլինեն: Լավ են հյութեղ, անցումային երանգները: Խարիզմայի քարերն են լազուրիտը, ադամանդը: Օրվա թվերը՝ 8, 64 (հիմնական), 75:

Արևածագ՝ 6:07, արևամուտ՝ 19:51 Ճիշտ կեսօրը՝ 12։59։ Օրվա տևողությունը՝ 13:44 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Ապրիլի 27-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 27-րդ օրն է։

  • Օրը բիզնեսի առումով բարենպաստ է միայն բարեգործության համար, սակայն թղթադրամների հետ կապված բոլոր այլ գործողությունները դատապարտված են ձախողման: Հետևաբար, խորհուրդ է տրվում լուսնային 27-րդ օրը նվիրել բացառապես հովանավորչությանը:
  • Համարվում է, որ բարեգործության համար հատկացված միջոցները լավ կարմա են ստեղծում բարերարի համար, որը հետագայում բերում է հոգևոր և նյութական հարստություն:

Լուսնային 27-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բոլոր առումներով դրական է։ Երազներն իրականանում են։ Նորածինները հրաշալի են։

Լուսինը Ձկներ համաստեղությունում է՝ 25°30'։

  • Լուսինը Ձկներ համաստեղությունում: Մտավոր կենտրոնացումը որոշ չափով թուլանում է, երևակայությունն այժմ գիտակցությանը փորձում է տանել պատրանքների աշխարհ, հետևաբար դժվար է գտնել իրականությունը:
  • Ավելի լավ է տրամադրվել ակտիվ հանգստի, հետաքրքիր ուղևորության կամ նվիրվել արվեստին: Թեև իրավական խնդիրները կամ ներդրում կատարելու գործարքները կանցնեն առանց առանձնահատուկ բարդությունների:

Լուսնի ազդեցությունը՝ միջին։
Լուսնային օրն սկսվել է ապրիլի 27-ին՝ 04:44-ից և կավարտվի ապրիլի 28-ին՝ 05:08-ին։
Լուսնի ծագումը՝ 04:44։ Լուսնի մարումը՝ 16։23։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 209.1°, բարձրությունը = 39.7°։
Լուսնի տեսանելիությունը՝ 13 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  384.759 կմ, երեկ՝ 381.330 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.429 կիլոմետր։

Լուսին՝ չորրորդ քառորդ։ Լուսին՝ 26 օրական ժամական 3րոպեական։

  • Չորրորդ քառորդի ժամանակահատվածն ավարտվում է Նորալուսնով: Այս փուլին բնորոշ են հանդարտությունը, մեղմությունը, որոշակի ալարկոտությունը: Սա բավականին պասիվ շրջան է:
  • Ուժն ու էներգիան այս պահին արագորեն նվազում են: Պետք է գործերն ավարտել այս փուլում, ինչպես նաև կառավարել ընթացիկերը: Նոր մտքերն ու գաղափարները պետք է հետաձգվեն հաջորդ լուսնային ամսվա սկզբ: Արդյունքներն ամփոփելու լավագույն ժամանակն է:
  • Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
  • Այս ժամանակահատվածում մարդիկ չափազանց զգայուն են, ազդվող, հակված վիրավորվելու: Այս վիճակն արտացոլվում է բիզնեսում, ուստի ցանկալի է կարևոր հանդիպումները հետաձգել լուսնային ամսվա հաջորդ փուլ:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ մայիսի 1-ին՝ 00:28։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝ մայիսի 16-ին՝ 08:14։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: