Օրահուշակ. 29 օգոստոս


Երեքշաբթի. 29 օգոստոս։ Տարվա 241-րդ օրն է, 35-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 124 օր։

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Նավասարդ (30 օր՝ 11 օգոստոս - 9 սեպտեմբեր)։ Օրանունը՝ Վարագ։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Օգոստոսի 29-ին արևային 6-րդ ամսվա 13-րդ օրն է։

  • 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չար աչքից: Պետք չէ ամուսնանալ, կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։
  • Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Վատ է, եթե առավոտից թաց, քամոտ եղանակ է, և սպասք է կոտրվում։ Սնունդ. ժուժկալության օր է, չի կարելի միս ուտել։
  • Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա քարը ջեսպիլիտն է։ Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:

Արևածագ՝ 6:26, արևամուտ՝ 19:39։ Ճիշտ կեսօրը՝ 13։02։ Օրվա տևողությունը՝ 13:13 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Օգոստոսի 29-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 13-րդ օրն է։

  • Ինքնավերլուծության օր է: Եթե կարողանաք վերլուծել սխալները և դրանցից դասեր քաղել, ապա իրական հնարավորություն կունենաք բարձրացնելու հեղինակությունն ու ամրապնդել դիրքերը շրջապատողների աչքերում:
  • Հավանական է ստեղծագործական էներգիայի բռնկում:

Լուսնային 13-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ. պետք չէ նոր գործեր ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները շուտով կկատարվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Ջրհոս համաստեղությունում է՝ 10°59'։

  • Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց:
  • Այս պահը կատարյալ է ցանկացած մտավոր և ստեղծագործական գործունեության համար: Օգտակար է զբաղվել ինքնազարգացմամբ և նոր գիտելիքների ձեռքբերմամբ, նոր տեխնոլոգիաների ուսումնասիրությամբ և ներդրմամբ: Լավ կընթանան անշարժ գույքի հետ կապված, հասարակական և քաղաքական գործերը:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ  է՝ գերլուսին։
Լուսնային օրն սկսվել է օգոստոսի 28-ին՝ 18:22-ից և կավարտվի օգոստոսի 29-ին՝ 19:04-ին։
Լուսնի մարումը՝ 03։45։ Լուսնի ծագումը՝ 19:04։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 20.1°, բարձրությունը = -71.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 95%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 358.842 կմ, երեկ՝ 362.141 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 3.299 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 12 օրական 22 ժամական 22 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 15 սեպտեմբեր, 05:40։
Առաջիկա Լիալուսինը՝ հինգշաբթի՝ 31 օգոստոս, 05:35։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: