Օրահուշակ. 30 սեպտեմբեր


Շաբաթ. 30 սեպտեմբեր։ Տարվա 273-րդ օրն է, 39-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 92 օր։

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Գոռ (30 օր՝ 10 սեպտեմբեր - 9 հոկտեմբեր)։ Օրանունը՝ Գիշերավար։ Շաբաթվա օրանունը՝ Երևակ (Սատուրն)։


Սեպտեմբերի 30-ին արևային 7-րդ ամսվա 15-րդ օրն է։

  • 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։
  • Խորհուրդ է տրվում մաքրվել, բուժվել, հավաքել դեղաբույսեր, լվանալ տունը։ Արժե վստահել կանանց ինտուիցիային. կանանց հետ վեճեր անախորժության նշան են։ Հնում սա համարվել է հարսանիքի, տուն ստեղծելու օր։
  • Դրական նախանշանները կապված են ջրի և էներգիայի հետ՝ անձրև, ծիածան, ամպրոպ, կայծակ։ Բացասական նախանշանները կապված են կրակի հետ, ինչպես նաև տանը ջրի բացակայությունը, ծարավը, թունավորումը:
  • Սննդակարգում խորհուրդ է տրվում գործածել մեղր, հյութեր, մրգեր: Ուժ ու եռանդ կհաղորդեն շղթան կամ պսակը: Օրվա դրական գույներն են արծաթափայլն ու նարնջագույնը, լավ չէ վառ կանաչը։

Արևածագ՝ 6:56, արևամուտ՝ 18:47։ Ճիշտ կեսօրը՝ 12։51։ Օրվա տևողությունը՝ 11:51 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե կարճ է։

Սեպտեմբերի 30-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 16-րդ օրն է։

  • Ներդաշնակ է օր է: Ամեն ինչ հավասարակշռության մեջ է:
  • Կզգացվի էներգիայի որոշակի կուտակում, որն ավելի լավ է ուղղել ստեղծագործ աշխատանքին կամ ֆիզիկական գործերին, հակառակ դեպքում էներգիան կարող է անվերահսկելի ելքեր գտնել, օրինակ՝ ագրեսիվ գործողությունների ճանապարհով:

Լուսնային 16-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը հաջողակ է, հատկապես առևտրում։
  • Երազները ճշմարտացի են։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Խոյ համաստեղությունում է՝ 19°31'։

  • Լուսինը Խոյ նշանի տակ: Արագ և վճռական գործողությունների բարենպաստ ժամանակ է: Այնուամենայնիվ, հնարավոր են կոնֆլիկտներ, չկշռադատված որոշումներ:
  • Պետք է զգուշանաք կրակից և կտրող-ծակող առարկաներից: Այս ժամանակահատվածում լավ է ծրագրել կարճաժամկետ, հատկապես ֆիզիկական էներգիա պահանջող գործեր:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է սեպտեմբերի 29-ին՝ 18:57-ից և կավարտվի սեպտեմբերի 30-ին՝ 19:23-ին։
Լուսնի մարումը՝ 07։52։ Լուսնի ծագումը՝ 19:23։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 328.3°, բարձրությունը = -37.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 99%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 364.367 կմ, երեկ՝ 361.322 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 3.045 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 15 օրական 06 ժամական 20 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ ուրբաթ՝ 14 հոկտեմբեր, 21:55։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝ 29 հոկտեմբեր, 00:24։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: