Օրահուշակ. 3 փետրվար


Ուրբաթ. 3 փետրվար։ Տարվա 34-րդ օրն է, 5-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 331 օր։

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (30 օր՝ 8 հունվար - 6 փետրվար)։ Օրվա անունը՝ Արամ։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Փետրվարի 3-ին արևային 20-րդ օրն է։

  • 20-րդ արևային օրը կապված է հաղթանակների հետ: Սա ամենաակտիվ օրերից է, երբ կարելի է հանուն ճշմարիտ գործի գնալ ճակատամարտի։ Զոհված մարտիկների հիշատակի օր է։ Չարության բացահայտման, վախերի դեմ հաղթանակի, գորդյան հանգույցները կտրելու ժամանակն է։
  • Խորհուրդ է տրվում աշխատել մետաղների հետ, տուն կառուցել, գործն ավարտին հասցնել, վճարել պարտքերը։ Օրը չի հանդուրժում անվճռականությունը, խորամանկությունը, ծուլությունը։ Լավ է, եթե կարողանաք հաղթահարել երկմտանքը։ Ցանկալի չէ վնասել բույսերը, աղտոտել ջուրը: Գործելու համար հարմար պահ է:
  • Լավ նախանշանները կապված են մետաղի և ծայրահեղ իրավիճակների հետ, բայց վատ է որևէ բանի կոտրվելը՝ դռան, կահույքի և այլն: Օրվա լավագույն նվերը սուրն է կամ մարտական կացինը։ Սննդից նախընտրելի է կծուն, դառը, արմատապտուղիները։ Ցանկալի չէ ալկոհոլը: Չարժե ուտել խոզի միս, ճարպ և քաղցր: Ուժի հաղորդակ է երկսայր սուրը: Հագուստի գույները են վառ կարմիրը, դեղինը։ Խորհուրդ չի տրվում կապույտ և շուտ կեղտոտվող գույները:

Արևածագ՝ 8:09, արևամուտ՝ 18:22։ Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:13 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Փետրվարի 3-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 13-րդ օրն է։

  • Ինքնավերլուծության օր է: Եթե կարողանաք վերլուծել սխալները և դրանցից դասեր քաղել, ապա իրական հնարավորություն կունենաք բարձրացնելու հեղինակությունն ու ամրապնդել դիրքերը շրջապատողների աչքերում:
  • Հավանական է ստեղծագործական էներգիայի բռնկում:

Լուսնային 13-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ. պետք չէ նոր գործեր ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները շուտով կկատարվեն։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 17°43'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 2-ին՝ 15:01-ից և կավարտվի փետրվարի 3-ին՝ 15:56-ին։ 
Լուսնի մարումը՝ 07։01։ Լուսնի ծագումը՝ 15:56։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 7.6°, բարձրությունը = -22.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 95%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  406.050 կմ, երեկ՝ 404.884 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.166 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 12 օրական 1ժամական 06 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 22 փետրվար, 11:06։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝  5 փետրվար, 22:29։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: