Օրահուշակ. 5 փետրվար


Կիրակի. 5 փետրվար։ Տարվա 36-րդ օրն է, 5-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 329 օր։

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (30 օր՝ 8 հունվար - 6 փետրվար)։ Օրվա անունը՝ Ահրանք։ Շաբաթվա օրանունը՝ Արեգակի օր։


Փետրվարի 5-ին արևային 22-րդ օրն է։

  • 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։
  • Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը:
  • Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Արևածագ՝ 8:07, արևամուտ՝ 18:24։ Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:17 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 5-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 15-րդ օրն է։

  • Գայթակղությունների օր է: Իրադարձությունները կախված են այն բանից, թե ուր է տանում ճակատագրի արահետը:
  • Շրջապատի հետ հարաբերությունները բարդացնելու հավանականությունը մեծ է:

Լուսնային 15-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազների իրականացումը հավանական է։ Նորածինները կնասեր են լինում։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 11°29'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 4-ին՝ 16:55-ից և կավարտվի փետրվարի 5-ին՝ 17:57-ին։ 
Լուսնի մարումը՝ 08։18։ Լուսնի ծագումը՝ 17:57։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 343.8°, բարձրությունը = -26.0°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100%՝ լիալուսին։

Լիասլուսին՝ 22:29։

  • Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
  • Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
  • Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  406.127 կմ, երեկ՝ 406.436 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 309 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 14 օրական 1ժամական 06 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 22 փետրվար, 11:06։
Առաջիկա Լիալուսինը՝ կիրակի՝  5 փետրվար, 22:29։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: