Օրահուշակ. 6 հունվար


Ուրբաթ. 6 հունվար։ Տարվա 6-րդ օրն է, 1-ին շաբաթը: Տարվա ավարտին մնում է 359 օր։

  • Ուրբաթ աղջիկներն ու կանայք պետք է հանգստանան, ոչ թե ծանրաբեռնված լինեն:
  • Քանի որ Վեներան հովանավորում է շնորհն ու գեղեցկությունը՝ մարդու մեջ խաղաղության զգացողություն առաջացնելով, ուրեմն ուրբաթը լավագույն օրն է ամփոփելու աշխատանքային շաբաթը և ազատվելու ամեն տեսակ ավելորդությունից: Լավագույն պահն է պատրաստվելու գալիք շաբաթվան: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Քաղոց (30 օր՝ 9 դեկտեմբեր - 7 հունվար)։ Օրվա անվանուը՝ Մադեղ։ Շաբաթվա օրանունը՝ Արուսյակ (Վեներա)։


Հունվարի 6-ին արևային 22-րդ օրն է։

  • 22-րդ արևային օրը կապված է քամու, ընտրության, ժամանակի և տարածության մեջ շարժման հետ: Դա կենսաբեր օդի, շրջապտույտների, շրջադարձային փոփոխությունների և ազատության օրն է։
  • Խրախուսվում է ճանապարհի ընտրություն կատարել։ Նպատակահարմար է տրվել ինքնահոսի և շարժվել բնազդներով։ Բարենպաստ են շփումները, ծանոթությունները, բանակցությունները, ճանապարհորդությունները։ Օգտակար է լողանալը, կատարել ամուսնական պարտքը:
  • Նախանշանները կապված են եղանակի հետ. լավ է փոփոխական եղանակը՝ թիկունքում քամի: Վատ են շատ ծուխն ու տհաճ հոտերը, երբ քամին ինչ-որ բան թռցնում է ձեռքից, տանում գլխարկը, պայուսակը։ Լավ է թեթև, բուսական սնունդը։ Ուժի հաղորդակներն են անիվը, նետման սկավառակը: Գերադասելի են հագուստի ոչ վառ և լղոզված գույները:

Արևածագ՝ 8:24, արևամուտ՝ 17:50։ Ճիշտ կեսօրը՝ 13։07։ Օրվա տևողությունը՝ 9:26 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե երկար է։

Հունվարի 6-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 14-րդ օրն է։

  • Օրը բարենպաստ է բոլոր տեսակի նախաձեռնությունների համար:
  • Կարելի է համարձակորեն առաջ տանել սեփական առաջարկները, դրանք անպայման արձագանք կգտնեն և կընդունվեն:

Լուսնային 14-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ է։ Տկարներն առողջանում են։
  • Երազները կասկածելի են։ Նորածիններն ամեն ինչում կատարյալ են։

Լուսինը Խեցգետին համաստեղությունում է՝ 8°50'։

  • Կայուն հանդարտության ժամանակն է: Իսկական ժամանակն է ավարտելու կիսատ ձեռնարկումները: Վատ չեն ընթանա հնարժեք իրերի և իրավաբանական գործերը: Դատական ​​գործընթացներն ամենայն հավանականությամբ կավարտվեն ի օգուտ:
  • Պետք է զգուշություն ցուցաբերել վարկավորման և պարտք վերցնելու հարցերում: Հավանականություն կա, որ պարտքերի վերադարձը շատ դժվար լինի։
  • Քանի որ այս հատվածում հուզականությունը բարձրակետում է, պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինել մերձավորների նկատմամբ, դա միայն օգուտ կբերի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո-լուսին։
Լուսնային օրն սկսվել է հունվարի 5-ին՝ 16:15-ից և կավարտվի հունվարի 6-ին՝ 17:06-ին։ 
Լուսնի մարումը՝ 08։16։ Լուսնի ծագումը՝ 17:06։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 350.6°, բարձրությունը = -21.8°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 405.050 կմ, երեկ՝ 403.461 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրից հեռացել է 1.589 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 13 օրական 21 ժամական 43 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ կիրակի՝ 2023 թ, 22 հունվար, 00:53։
Առաջիկա Լիալուսինը՝ շաբաթ՝  2023 թ, 7 հունվար, 03:08։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: