Օրահուշակ. 6 փետրվար


Երկուշաբթի. 6 փետրվար։ Տարվա 37-րդ օրն է, 6-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 328 օր։

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Արաց (30 օր՝ 8 հունվար - 6 փետրվար)։ Օրվա անունը՝ Մադեղ։ Շաբաթվա օրանունը՝ Լուսնի օր։


Փետրվարի 6-ին արևային 23-րդ օրն է։

  • 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։
  • Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։
  • Դրական է աշխատել ծառերի, ցանկապատերի, ահազանգերի հետ, իրականացնել լուրջ իրավական միջոցառումներ։ Խորհուրդ չի տրվում ձեռք բերել նոր իրեր և զբաղվել տնով։
  • Նախանշանները կապված են բնության և բույսերի հետ: Վատ են ամպրոպը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Բարենպաստ են գտնել դիմակ, դեղին մետաղադրամ, կորցնել հագուստ, կոճակներ, և լավ է, եթե ժամացույցը խախտվել է։ Սնունդը պետք է նրբորեն բուրի և լինի թեթև, թթվայնություն ունենա և պարունակի կանաչեղեն: Խմելը ցանկալի է քիչ։ Ուժի հաղորդակներն են բյուրեղապակե կամ ապակե գունդը, հայելային արտացոլումը, ինչպես նաև հովանոցը: Օրվա գույներն են ամեն տեսակ քողարկայինը, պաշտպանականը, մոխրագույնը: Օրվա քարը օձաքարն (սերպենտին) է՝ տարերային ոգիների քարը: Օրվա թվերը՝ 23, 44:

Արևածագ՝ 8:06, արևամուտ՝ 18:25։ Ճիշտ կեսօրը՝ 13։15։ Օրվա տևողությունը՝ 10:19 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե երկար է։

Փետրվարի 6-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 16-րդ օրն է։

  • Ներդաշնակ է օր է: Ամեն ինչ հավասարակշռության մեջ է:
  • Կզգացվի էներգիայի որոշակի կուտակում, որն ավելի լավ է ուղղել ստեղծագործ աշխատանքին կամ ֆիզիկական գործերին, հակառակ դեպքում էներգիան կարող է անվերահսկելի ելքեր գտնել, օրինակ՝ ագրեսիվ գործողությունների ճանապարհով:

Լուսնային 16-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը հաջողակ է, հատկապես առևտրում։
  • Երազները ճշմարտացի են։ Նորածինները երկարակյաց են։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 23°24'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնարկությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է՝ միկրո Լուսին։
Լուսնային օրն սկսվել է փետրվարի 5-ին՝ 17:57-ից և կավարտվի փետրվարի 6-ին՝ 18:59-ին։ 
Լուսնի մարումը՝ 08։48։ Լուսնի ծագումը՝ 18:59։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 331.5°, բարձրությունը = -26.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100%։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝  405.183 կմ, երեկ՝ 406.127 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 944 կիլոմետր։

Լուսին՝ երրորդ քառորդ։ Լուսին՝ 15 օրական 1ժամական 06 րոպեական։

  • Երրորդ լուսնային փուլն ընդգրկում է լիալուսնից մինչև չորրորդ փուլի սկիզբն ընկած ժամանակահատվածը: Լիալուսնի ժամանակ կենսական և մտավոր էներգիան գագաթնակետում են, որը հետզհետե նվազում է:
  • Այս ժամանակահատվածում ակտիվությունն սկսում է նվազել. վիճակների, գաղափարների և դատողությունների տատանման շրջան է: Անցած փուլերի ընթացքում կուտակված փորձն ու եռանդն ինքնաբերաբար են ազդում ծրագրերի իրագործման վրա:
  • Լուսնային ամսվա այս փուլում արդեն ուրվագծվում են ներդրված ջանքերի առաջին արդյունքները: Տրամադրության փոփոխությունները կարող են առնչվել ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական կյանքին: Հին սովորույթներից ազատագրվելու հիանալի շրջան է, կարելի է որևէ նոր բան փորձել: Մարդկանց հարաբերություններում սա մերձեցման և սիրավեպի ամենադյուրին ժամանակն է:
  • Երրորդ փուլը գերազանց է ինքնազարգացման, ինքնակատարելագործման և ստեղծարարման համար:

Հաջորդ Նորալուսինը՝ երկուշաբթի՝ 22 փետրվար, 11:06։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝  7 մարտ, 16:40։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: