Օրահուշակ. 7 մարտ


Երեքշաբթի. 7 մարտ։ Տարվա 66-րդ օրն է, 10-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 299 օր։

  • Երեքշաբթին լի է էներգիայով: Հաջողությունը ուժեղ, կամային մարդկանց կողմն է:
  • Եթե ​​այսօր բուռն գործունեություն ծավալվի, հաջողությամբ կավարտվի: Այնուամենայնիվ, երեքշաբթի դժվար է կենտրոնանալ և խնդիրների լուծման ճիշտ ուղի ընտրել: Բայց եթե ամեն ինչ նախապես մտածված է, ապա պետք է անվարան առաջ գնալ:
  • Սա հարմար օր է ֆիզիկական աշխատանքի համար: Ծախսած էներգիան արագ և հեշտությամբ վերականգնվում է: Նրանց համար, ովքեր այս օրը զբաղված են միայն մտավոր աշխատանքով, օգտակար է մտավորը զուգակցել ֆիզիկականին: 

Հին հայկական տոմարով 4515 թվականն է։ Ամսանունը՝ Մեհեկի (30 օր՝ 7 փետրվար - 8 մարտ)։ Օրվա անունը՝ Աստղիկ։ Շաբաթվա օրանունը՝ Հրատ (Մարս)։


Մարտի 7-ին արևային 12-րդ ամսվա 23-րդ օրն է։

  • 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։
  • Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։
  • Դրական է աշխատել ծառերի, ցանկապատերի, ահազանգերի հետ, իրականացնել լուրջ իրավական միջոցառումներ։ Խորհուրդ չի տրվում ձեռք բերել նոր իրեր և զբաղվել տնով։
  • Նախանշանները կապված են բնության և բույսերի հետ: Վատ են ամպրոպը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Բարենպաստ են գտնել դիմակ, դեղին մետաղադրամ, կորցնել հագուստ, կոճակներ, և լավ է, եթե ժամացույցը խախտվել է։ Սնունդը պետք է նրբորեն բուրի և լինի թեթև, թթվայնություն ունենա և պարունակի կանաչեղեն: Խմելը ցանկալի է քիչ։ Ուժի հաղորդակներն են բյուրեղապակե կամ ապակե գունդը, հայելային արտացոլումը, ինչպես նաև հովանոցը: Օրվա գույներն են ամեն տեսակ քողարկայինը, պաշտպանականը, մոխրագույնը: Օրվա քարը օձաքարն (սերպենտին) է՝ տարերային ոգիների քարը: Օրվա թվերը՝ 23, 44:

Արևածագ՝ 7:27, արևամուտ՝ 18:59։ Ճիշտ կեսօրը՝ 13։12։ Օրվա տևողությունը՝ 11:32 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։

Մարտի 7-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 15-րդ օրն է։

  • Գայթակղությունների օր է: Իրադարձությունները կախված են այն բանից, թե ուր է տանում ճակատագրի արահետը:
  • Շրջապատի հետ հարաբերությունները բարդացնելու հավանականությունը մեծ է:

Լուսնային 15-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազների իրականացումը հավանական է։ Նորածինները կնասեր են լինում։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 14°18'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է մարտի 6-ին՝ 17:53-ից և կավարտվի մարտի 7-ին՝ 18:55-ին։
Լուսնի մարումը՝ 07։41։ Լուսնի ծագումը՝ 18:55։
Լուսնի դիրքը. ազիմուտը = 337.7°, բարձրությունը = -37.3°։
Լուսնի տեսանելիությունը՝ 100%՝ լիալուսին։

Լիալուսին՝ 16:40։

  • Լիալուսինն ամենամեծ ազդեցությունն է ունենում Երկրի ողջ կենսական աշխարհի վրա: Վերքերի արյունահոսությունը շատանում է, քրոնիկ հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին, սրվում է հոգեկան ընկճվածությունը:
  • Լիալուսնի ընթացքում ծնելիությունը հասնում է առավելագույնի: Շփումներում ավելանում են ազդակները, առաջանում են բացասական մտածելու և հարբելու հակումներ:
  • Մյուս կողմից սա դեղաբույսեր հավաքելու ամենալավ ժամանակն է, քանի որ նրանց բուժիչ հատկություններն այս պահին առավելագույն են:

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 400.884 կմ, երեկ՝ 403.097 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.213 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 15 օրական 00 ժամական 54 րոպեական։

  • Աճող լուսնի երկրորդ փուլն է: Բիզնեսի ոլորտում բարենպաստ ժամանակ է սկսվում ծրագրած առաջադրանքների կատարման, դժվար հարցերի ու խնդիրների լուծման համար: Մեծ ջանքեր պահանջող գործերը հեշտ կկատարվեն:
  • Երկրորդ լուսնային փուլում ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է օգտակար լինել, հենց այս ժամանակահատվածում է նպատակահարմար նոր ձեռնարկներ սկսելը: Բարենպաստ փոփոխություններ գործունեության բացարձակապես բոլոր բնագավառներում՝ և անձնական, և գործնական:
  • Լավ ժամանակ է գործուղումների, ճանապարհորդելու, գործունեության փոփոխման համար: Կենսական էներգիան ավելի ու ավելի է կուտակվում և լիալուսինի պահին գագաթնակետին կհասնի: Այս ժամանակահատվածը առանձնանում է հուզական բռնկումներով, ավելի ու ավելի հակասություններով:

Հաջորդ Նորալուսինը՝ երեքշաբթի՝ 21 մարտ, 21:23։
Առաջիկա Լիալուսինը՝ երեքշաբթի՝ 7 մարտ, 16:40։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: