Օրահուշակ. հուլիսի 11


Երկուշաբթի. 11 հուլիսի։ Տարվա 192-րդ օրն է, 28-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 173 օր:

  • Երկուշաբթի լի է հույզերով: Հաջողությունները փոխարինում են անհաջողություններին, ձեռքերումները` կորուստներին: Ամեն ինչ դառնում է անվստահելի և հարաբերական: Մինչև անգամ հավատարիմ ընկերները կարող են հակառակորդ թվալ:
  • Երկուշաբթի խորհուրդ է տրվում ամեն ինչում ապավինել կանխազգացմանը, քանի որ բանականությունն այս օրը չի գործում: Գործնական համաձայնությունները վաղը կարող են անորոշության վերածվել:
  • Այնուամենայնիվ, երկուշաբթի օրվա բոլոր ծուղակներն ու խոչընդոտները կարող են շրջանցել նրանք, ովքեր «սրտով են զգում», թե ինչ պետք է անել: Նրանք, ովքեր վստահում են իրենց կանխազգացմանը, որպես կանոն, այս օրը հաջողության են հասնում: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ հուլիսի 7 - օգոստոսի 5)։ Օրանունը՝ Երեզկան։ Շաբաթվա օրանունը՝  Լուսնի օր։


Հուլիսի 11-ին արևային 23-րդ օրն է։

  • 23-րդ արևային օրը նվիրված է լույսի և խավարի, երկնքի և երկրի միջև սահմանների պահապաններին: Օրը բացում է չկամների դիմակները, վերահսկում ժամանակը, հովանավորում ցանքը, մանկան բեղմնավորումը: Ժամանակն է ապաշխարության և սիրո, ամեն ինչ տեղի է ունենում իր ժամանակին։
  • Օրն ազատ է, ուստի խորհուրդ է տրվում պարզապես հոսանքից հետ չմնալ։ Կարելի է թույլ տալ ցանկացած արարք: Օրը լավ է հարսանիքների համար։
  • Դրական է աշխատել ծառերի, ցանկապատերի, ահազանգերի հետ, իրականացնել լուրջ իրավական միջոցառումներ։ Խորհուրդ չի տրվում ձեռք բերել նոր իրեր և զբաղվել տնով։
  • Նախանշանները կապված են բնության և բույսերի հետ: Վատ են ամպրոպը, փոշին, ջուրը, ճյուղերը, արյունը: Բարենպաստ են գտնել դիմակ, դեղին մետաղադրամ, կորցնել հագուստ, կոճակներ, և լավ է, եթե ժամացույցը խախտվել է։ Սնունդը պետք է նրբորեն բուրի և լինի թեթև, թթվայնություն ունենա և պարունակի կանաչեղեն: Խմելը ցանկալի է քիչ։ Ուժի հաղորդակներն են բյուրեղապակե կամ ապակե գունդը, հայելային արտացոլումը, ինչպես նաև հովանոցը: Օրվա գույներն են ամեն տեսակ քողարկայինը, պաշտպանականը, մոխրագույնը: Օրվա քարը օձաքարն (սերպենտին) է՝ տարերային ոգիների քարը: Օրվա թվերը՝ 23, 44:

Արևածագ՝ 5:41, արևամուտ՝ 20:32։ Ճիշտ կեսօրը՝ 13։06։ Օրվա տևողությունը՝ 14:51 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 1 րոպե կարճ է։

Հուլիսի 11-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 12-րդ օրն է։

  • Օրը հատկապես անբարենպաստ է սիրո և այլ անձնական հարաբերությունների համար: Ավելանում է նաև գործնական ոլորտում հակասությունների և տարաձայնությունների հավանականությունը:
  • Ավելի լավ է օրը նվիրել բարեգործությանը, ողորմություն տալ, նվերներ բաժանել, ընդառաջել մարդկանց խնդրանքներին:

Լուսնային 12-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Ոչինչ չարժե ձեռնարկել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները կատարվում են։ Նորածինները լավ են։

Լուսինը Աղեղնավոր համաստեղությունում է՝ 14°22'։

  • Լուսնային Աղեղնավորը մտքերը մի փոքր հեռացնում է երկրային տրամաբանությունից դեպի վերացական մտածողության դաշտ: Այնուամենայնիվ, լավագույն ժամանակն է իրավական ոլորտի ցանկացած հարցերի լուծման համար: Կարելի է դիմել գրանցող մարմիններին` իրավաբանական անձանց, հասարակական կազմակերպությունների կամ դուստր ձեռնարկությունների ստեղծման համար: Այս պահին ցանկացած բյուրոկրատական ​​խնդիր լուծվում է զարմանալիորեն հեշտությամբ, գրեթե ինքնաբերաբար:
  • Բոլոր տեսակի ուղևորություններն ու գործուղումները նույնպես հաջող կլինեն և կանցնեն առանց որևէ հատուկ բացասական արկածների: Այնուամենայնիվ, պետք է զգուշանալ հողային կամ շինարարական աշխատանքներից:

Լուսնի ազդեցությունը՝ մեծ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 10-ին՝ 17:09-ից և կավարտվի հուլիսի 11-ին՝ 18:26-ին։
Լուսնի մարումը՝ 02։48։ Լուսնի ծագումը՝ 18:26։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 54.7°, բարձրությունը = -66.5°։
Լուսնի տեսանելիությունը՝ 91 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 361.102 կմ, երեկ՝ 365.382 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 4.280 կիլոմետր։

Լուսին՝ երկրորդ քառորդ։ Լուսին՝ 12 օրական ժամական րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ հինգշաբթի՝ հուլիսի 28-ին՝ 21:55։
Առաջիկա Լիալուսինը՝ չորեքշաբթի՝ հուլիսի 13-ին՝ 22:37։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: