Օրահուշակ. հուլիսի 30


Շաբաթ. 30 հուլիսի։ Տարվա 211-րդ օրն է, 30-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 154 օր:

  • Շաբաթ օրը նպատակահարմար է կարգավորել կուտակված խնդիրները, ծրագրեր կազմել հաջորդ օրերի համար:
  • Շաբաթ կազմած ապագայի ծախսերը, ինչպես նաև բիզնես-ծրագրերը ավելի հաճախ հաջողվում են:
  • Գործնական հանդիպումները պետք չէ հետաձգել կիրակի: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ հուլիսի 7 - օգոստոսի 5)։ Օրանունը՝ Գիշերավար։ Շաբաթվա օրանունը՝  Երևակ (Սատուրն)։


Հուլիսի 30-ին արևային 12-րդ օրն է։

  • 12-րդ արևային օրը կապված է լուսնի հետ: Այն նվիրված է կանանց սկզբին, մայրությանը։ Դա մաքրման և կյանք սկզբնավորելու օր է։ Երեխա սաղմնավորելու լավագույն օրերից մեկն է։
  • Խորհուրդ է տրվում տալ ինչ կխնդրեն, օրինակ, ողորմություն: Ցանկալի չէ նեղացնել ընտանի կենդանիներին, ժամանակ վատնել փողոցում, մարդկանց շրջապատում, անձնատուր լինել հուսահատությանը։ Լավ չէ չափազանց համառելը, ավելի լավ է առաջնորդվել ինտուիցիայով։ Կարելի է թուլանալ և տրվել ինքնահոսի։ Այս օրը տրվում այնքան, որքանի արժանի ենք։
  • Օրվա գլխավոր նախանշանը ընտանի կենդանիների հանդեպ վերաբերմունքն է, որոնք կբացահայտեն շրջապատի թաքնված վերաբերմունքը։ Լավ է անձրևի տակ ընկնելը, գտնել մետաղադրամներ, բեկորներ, փետուրներ։ Խորհուրդ է տրվում հեղուկ, ոչ սուր և ոչ կենդանական սնունդ՝ շիլա, ժելե: Ուժի հաղորդակներն են գունդը, ինչպես նաև վերնաշապիկը: Օրվա գույները խառը երանգներով ներդաշնակ գույներն են: Բարենպաստ կլինի արծաթափայլ կապույտը, ոչ թե դեղին երանգները: Օրվա բարենպաստ քարերն են սելենիտ, ծխագույն լուսնաքարը: Օրվա թվերն են՝ 32 - արական, 71 - իգական:

Արևածագ՝ 5:57, արևամուտ՝ 20:19։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:22 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 30-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 3-րդ օրն է։

  • Պայքարի, ակտիվության և բեկումների օր է: Հակասությունները սրվում նույնիսկ մերձավոր մարդկանց միջև:
  • Մթնոլորտը չսրելու և տրամադրությունը չփչացնելու համար խորհուրդ է տրվում ամեն ջանք գործադրել ճնշելու բացասական հույզերը՝ էներգիան ուղղելով ֆիզիկական վարժություններին:

Լուսնային 3-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը բարեհաճ չէ։ Վար ու ցանք չանել։ Հիվանդությունները վտանգավոր են։
  • Երազները նշանակալից են։ Նորածինները երկարակյաց չեն։

Լուսինը Առյուծ համաստեղությունում է՝ 24°49'։

  • Երբ Լուսինը Առյուծի համաստեղությունում է, բարենպաստ ազդեցություն է ունենում բոլոր նպատակային և գործնական նախաձեռնությունների վրա՝ սկսած մարզական կամ մշակութային միջոցառումներ կազմակերպելուց մինչև ընկերախմբով երեկույթները՝ ուղղված թիմային արդյունավետ համագործակցությանը:
  • Շատերն են ձգտում շփումների ու հաճույքների: Այս օրերին զվարճանքի գրեթե բոլոր վայրերը կայուն եկամուտ են ստանում: Հատկապես դա վերաբերում է խաղատներին, բուքմեյքերական գրասենյակներին, քանի որ երբ Լուսինն Առյուծում է, արկածախնդրության և լավ չկշռադատված ռիսկայնության հակում է առաջանում: Այդ պատճառով արժե հետաձգել խոշոր ֆինանսական միջոցների հետ կապված բոլոր լուրջ ֆինանսական հարցերը:
  • Կորուստներից խուսափելու համար պետք չէ անշարժ գույքին, բաժնետոմսերին և լուրջ պայմանագրերին վերաբերող գործարքներ կնքել: Այսօրվա մարդկանց մեծ մասի մոտ գերլարված վիճակ է և շողոքորթության հակում է լինում:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 30-ին՝ 07:10-ից և կավարտվի հուլիսի 31-ին՝ 08:13-ին։
Լուսնի ծագումը՝ 07:10։ Լուսնի մարումը՝ 21։40։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 114.6°, բարձրությունը = 51.1°։
Լուսնի տեսանելիությունը՝ 2 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 401.072 կմ, երեկ՝ 403.273 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.201 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 14 ժամական րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ օգոստոսի 27-ին՝ 12:17։
Առաջիկա Լիալուսինը՝ ուբաթ՝ օգոստոսի 12-ին՝ 05:36։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք:





ԳՈՎԱԶԴ