Օրահուշակ. հուլիսի 31


Կիրակի. 31 հուլիսի։ Տարվա 212-րդ օրն է, 30-րդ շաբաթը: Տարվա ավարտին մնում է 153 օր:

  • Կիրակին լի է ուրախ, աշխուժ էներգիայով և մարդկանց դրական լիցքեր է հաղորդում:
  • Հին ժամանակներից կիրակին հանգստյան օր է ոչ միայն ֆիզիկական աշխատանքի, այլ հոգևորի համար: Եվ մարդիկ հաճույքով են շփվում, հանդիպում ժամանակ անցկացնելու, ասել-խոսելու, խաղալու, որևէ բանով զբաղվելու համար:
  • Կիրակին զբոսանքների, մտերիմներին այցելելու և հյուրընկալման օր է՝ շաբաթվա հոգնածությունից և աշխատանքային լարվածությունից թոթափվելու համար: 

Հին հայկական տոմարով 4514 թվականն է։ Ամսանունը՝ Հրոտից (30 օր՝ հուլիսի 7 - օգոստոսի 5)։ Շաբաթվա օրանունը՝  Արեգակի օր։


Հուլիսի 31-ին արևային 13-րդ օրն է։

  • 13-րդ արևային օրը կապված է աստղերի, երկնային մեխանիկայի հետ, կրում է խաղաղություն և հավասարակշռություն: Ապագայի դռները բացվելու օրն է, նախաձեռնությունների համար լավագույն օրերից, նոր մակարդակի հասնելու ժամանակն է:
  • Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, նրանց պրակտիկ ուսուցմամբ, ձիավարությամբ, խաղալու, ճանապարհորդելու, աստղագիտությամբ զբաղվելու: Լավ գործարքներ: Կարևոր է պաշտպանվել և ազատվել չար աչքից: Պետք չէ ամուսնանալ, կտրուկ խզել մարդկանց հետ հարաբերությունները։
  • Լավ նախանշանները կապված են աստղերի, անունների, թվերի հետ, քանի որ նրանք պահպանում են տեղեկատվությունը: Լավ է առավոտյան բերանում քաղցր համ զգալը, փայլուն իրեր գտնելը։ Վատ է, եթե առավոտից թաց, քամոտ եղանակ է, և սպասք է կոտրվում։ Սնունդ. ժուժկալության օր է, չի կարելի միս ուտել։
  • Օրվա գույներն են կարմիրը, յասամանագույնը, սպիտակը: Օրվա քարը ջեսպիլիտն է։ Օրվա թվեր են 33, 128, 1024 - այն կապված է ապագայի մոդելավորման հետ, 13, 5, 55, 555:

Արևածագ՝ 5:58, արևամուտ՝ 20:18։ Ճիշտ կեսօրը՝ 13։08։ Օրվա տևողությունը՝ 14:20 ժամ։

  • Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 2 րոպե կարճ է։

Հուլիսի 31-ին ժամը 12։00-ի դրությամբ լուսնային 4-րդ օրն է։

  • Օրը գործում են դիվանագիտական հակումները, հարմար պահ է ակտիվ շփումների և առևտրային գործառնությունների համար:
  • Որոշումներ կայացնելիս պետք է ձեռնպահ մնալ մակերեսային դատողություններից, քանի որ ավելանում է անհիմն ռիսկի միտումը:

Լուսնային 4-րդ օրն ըստ Ալբերտ Մեծի.

  • Օրը նպաստավոր է բոլոր նախաձեռնությունների և կորուստների փնտրելու համար։
  • Լավ երազները կատարվում են, իսկ վատերը՝ ոչ։ Նորածինները չարամիտ են։

Լուսինը Կույս համաստեղությունում է՝ 7°4'։

  • Լուսինը Կույս նշանի տակ բարենպաստ է ցանկացած մտածված և ողջամիտ գործի համար:
  • Ֆինանսական գործունեությունը բացարձակապես բոլոր ոլորտներում լրջմիտ մոտեցման դեպքում համապատասխան փոխհատուցում կբերի: Հաջող են gանկացած բանկային և անշարժ գույքի գործարքները: Առևտուրը, գնումները և միջնորդական գործունեությունը կընթանան լավ:
  • Ինքնազարգացման ցանկացած փորձ արգասաբեր կլինի:

Լուսնի ազդեցությունը՝ թույլ է։
Լուսնային օրն սկսվել է հուլիսի 31-ին՝ 08:13-ից և կավարտվի օգոստոսի 1-ին՝ 09:16-ին։
Լուսնի ծագումը՝ 08:13։ Լուսնի մարումը՝ 22։05։ 
Լուսնի դիրքը. ազիմուտը = 109.4°, բարձրությունը = 40.9°։
Լուսնի տեսանելիությունը՝ 6 %։

Լուսնի հեռավորությունը Երկրից՝ այսօր՝ 398.339 կմ, երեկ՝ 401.072 կմ։
Երեկվա համեմատ Լուսինը Երկրին մոտեցել է 2.733 կիլոմետր։

Լուսին՝ առաջին քառորդ։ Լուսին՝օրական 14 ժամական րոպեական։

  • Լուսնի առաջին քառորդը հաշվվում է նորալուսնից մինչև երկրորդ փուլի սկիզբը: Այս պահին լուսինը գտնվում է աճման սկզբում: Առաջին քառորդում ծրագրած գործերը լիցք են ստանում։
  • Այս ժամանակահատվածում առաջարկվում է նոր նախագծեր սկսել, կշռադատել ապագայի խնդիրները և մանրակրկիտ վերլուծել նախորդի լուսնային ամսվա ընթացքում չիրականացրած ծրագրերի պատճառները:
  • Առաջին լուսնային փուլում օրգանիզմը ուժեր է կուտակում: Լիցքերն առայժմ բավարեր չեն:
  • Աշխատանքում և անձնական կյանքում ընթացիկ հարաբերությունները վերանայելու փուլն է և շատ հավանական է, որ դրանք հասցվեն ամենաբարձր մակարդակի:
  • Նոր կապերն ու ծանոթություններն արագ են տեղի ունենում: Լուսնի աճի հետ մեկտեղ ավելանում են նաև կենսական լիցքերը:

Հաջորդ Նորալուսինը՝ շաբաթ՝ օգոստոսի 27-ին՝ 12:17։
Առաջիկա Լիալուսինը՝ ուբաթ՝ օգոստոսի 12-ին՝ 05:36։


Արևային և լուսնային ժամերը՝ ըստ Երևանի աշխարհագրական կոորդինատների՝ 40.1804 լայնության, 44.5145 երկայնության. 40° 10′ 49″ Հյուսիս, 44° 30′ 52″ Արևելք: