Այսօր ծնվել են. 15 ապրիլ


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Էմմա Ուոթսոն, անգլիացի դերասանուհի 

  • Հայտնի է Հարի Փոթրի մասին պատմող ֆիլմաշարից։

1979 - Կարեն Շենաս-Դևիդ, կանադա-բրիտանական ծագումով դերասանուհի և երգչուհի
1968 - Էդ Օ'Բրայեն, բրիտանացի երաժիշտ, Radiohead խմբի կիթառահարը
1949 - Ալլա Պուգաչովա, ռուս երգչուհի

  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1985), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1991), պետական ​​մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ (1995)։

1942 - Քենեթ Լեյ, ամերիկացի գործարար, առավել հայտնի որպես «Էնրոն» կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն
1938 - Կլաուդիա Կարդինալե, իտալացի կինոդերասանուհի 

  • Նկարահանվել է Լուկինո Վիսկոնտիի «Ռոկոն ու նրա եղբայրները», «Ընձառյուծ» ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերն է եղել Ալեն Դելոնը, ինչպես նաև Ֆելինիի «Ութ ու կես» ֆիլմում։

1931 - Թոմաս Թրանսթրյոմեր, շվեդ բանաստեղծ, թարգմանիչ, 2011 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր
1908 - Ֆրեդերիկ Ֆեյդի, ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937)
1908 - Լիտա Գրեյ, ամերիկացի դերասանուհի 

  • Եղել է Չարլի Չապլինի երկրորդ կինը։ Նկարահանվել է նրա «Մանկիկը» ու «Ոսկու տենդ» ֆիլմերում։ 
  • Չապլինի կենսագիր Ջոյս Միլթոնը իր «Tramp: The Life of Charlie Chaplin» գրքում գրում է, որ Չապլինի ու Լիտա Գրեյի հարաբերություններն են դարձել Նաբոկովի «Լոլիտա» վեպի նախահիմքը։

1904 - Արշիլ Գորկի, (Ոստանիկ Ադոյան), ամերիկահայ նշանավոր նկարիչ, աբստրակտ սյուր­ռեալիզմի հիմնադիր (մ. 1948)
1901 - Ջո Դևիս, անգլիացի բիլիարդիստ
1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ (մ. 1960)
1894 - Նիկիտա Խրուշչով, ԽՄԿԿ առաջին քարտուղար, ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ (մ. 1971)
1880 - Մաքս Վերտհայմեր, գերմանացի հոգեբան, գեշտաչղ հոգեբանության հիմնադիրներից և գլխավոր տեսաբանը
1843 - Հենրի Ջեյմս, ամերիկացի գրող
1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ, գիտնական ու գյուտարար, Բարձր վերածննդի խոշոր ներկայացուցիչ, համակողմանի զարգացած մարդու վառ օրինակ: