Այսօր ծնվել են. 2 ապրիլ


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1982 - Մարկո Ամելիա, իտալացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1939 - Մարվին Գեյ, ամերիկացի երաժիշտ 
1928 - Սերժ Հենսբուր, հայտնի ֆրանսիացի պոետ, կոմպոզիտոր, երգերի հեղինակ ու կատարող, կինոռեժիսոր 
1875 - Վալտեր Քրայսլեր, ամերիկացի գյուտարար և արդյունաբերող (վ. 1940)
1840 - Էմիլ Զոլա, ֆրանսիացի գրող, քաղաքական գործիչ (վ. 1902)

  • Էմիլ Ֆրանսուա Զոլան եղել է 19-րդ 2-րդ կեսի ռեալիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, նատուրալիստական շարժման առաջնորդն ու տեսաբանը։

1805 - Հանս Քրիստիան Անդերսեն, դանիացի գրող հեքիաթագիր (վ. 1875), «Անճոռնի ճուտիկը», «Անագե տոկուն զինվորիկը», «Ստվեր», «Ձյունե թագուհին», «Արքայի նոր հագուստը», «Մատնաչափիկը» և մեծերի ու մանուկների համար գրված այլ աշխարհահռչակ հեքիաթների հեղինակ։

Ավելի քան 125 լեզուներով թարգմանված հեքիաթները Հանս Քրիստիան Անդերսենին համաշխարհային ճանաչում են բերել։

  • Մինչև կյանքի վերջ Անդերսենն այդպես էլ չի հաղթահարել գրագիտությունը։ Նա գրավոր խոսքում բազմաթիվ սխալներ էր անում։
  • Անդերսենը երբեք ամուսնացած չի եղել ու երեխաներ չի ունեցել։
  • Ողջ կյանքում Անդերսենն ատել է իրեն փառք բերած հեքիաթները՝ ապարդյուն փորձելով ճանաչում ստանալ որպես դրամատուրգ ու վիպագիր։
  • Դանիայում հավատում են այն լեգենդին, թե Անդերսենն ունեցել է թագավորական ծագում, քանի որ նա վաղ կենսագրության մեջ գրել է, որ փոքր տարիքում միայն արքայազն Ֆրիթսի, հետագայում՝ Ֆրեդերիկ VII թագավորի հետ է խաղացել և արքայազնից բացի այլ ընկեր չուներ։

1743 - Թոմաս Ջեֆերսոն, ԱՄՆ նախագահ (վ. 1826)
1725 - Ջիակոմո Կազանովան, իտալացի գրող և արկածախնդիր 
742 - Կառլոս Մեծ, 768-814 թվականներին Ֆրանկական թագավորության թագավոր