Այսօր ծնվել են. 22 ապրիլ


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Դավիդ Լուիս, բրազիլացի ֆուտբոլիստ, պաշտպան 
1982 - Կակա, բրազիլացի ֆուտբոլիստ 
1952 - Ֆրանսուա Բեռլեան, հայկական ծագմամբ ֆրանսիացի դերասան
1937 - Ջեք Նիքըլսըն, ամերիկացի հանրահայտ դերասան 

  • Ստացել է 3 «Օսկար» և 7 «Ոսկե Գլոբուս», ամենաշատ «Օսկարի» և «Ոսկե Գլոբուսի» ներկայացված դերասանն է։ Հայտնի ֆիլմերի շարքում են՝ «Կկվի բնի վրայով թռչելիս», «Փայլ», «Չինական թաղամաս», «Ավելի լավ չի լինում»։

1912 - Քեթլին Ֆերրիեր, անգլիացի ակադեմիական երգչուհի (կոնտրալտո)
1912 - Կանետո Սինդո, ճապոնացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր
1909 - Ռիտա Լևի-Մոնտալչինի, իտալացի նյարդաբան (մ. 2012)
1904 - Ռոբերտ Օպենհեյմեր, ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծողը
1899 - Վլադիմիր Նաբոկով, ռուս գրող 

  • Հայտնի է առաջին հերթին որպես «Լոլիտա» (1955 թ.) վեպի հեղինակ։ Առաջադրվել է Նոբելյան մրցանակի։

1870 - Վլադիմիր Լենին, հեղափոխական գործիչ, բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, Ռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առաջին, իսկ 1922 թվականից ԽՍՀՄ փաստացի ղեկավար 
1724 - Իմանուիլ Կանտ, գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր 
1707 - Հենրի Ֆիլդինգ, անգլիացի գրող և դրամատուրգ
1658 - Ջուզեպպե Տորելլի, իտալացի ջութակահար և կոմպոզիտոր (մ. 1709)