Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 14


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Եղիա Յավրույան, հայ ֆուտբոլիստ
1946 - Ջեյն Բիրկին, երգչուհի և դերասանուհի 

  • Հայտնի է ֆրանսիացի կոմպոզիտոր ու ռեժիսոր Սերժ Հենսբուրի հետ տևական ստեղծագործական ու անձնական կապով: Միասին հայտնի դուետներ են հեղինակել:
  • Ալեն Դելոնի և Ռոմի Շնայդերի հետ նկարահանվել է «Լողավազան» ֆիլմում:

1936 - Տիգրան Լևոնյան, ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր (վ. 2004)
1922 - Նիկոլայ Բասով, ռուս ֆիզիկոս, քվանտային էլեկտրոնիկայի հիմնադիրներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մ. 2001)
1922 - Գոհար Գասպարյանը, այ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի 

  • Գոհար Գասպարյանը ուսանել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956-ից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984-ից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։
  • 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973-ից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։ 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Վախճանվել է է 2007 թ. մայիսի 16-ին։

1909 - Փայլակ Մանուկյան, հայ ճարտարապետ
1883 - Մորիհեյ Ուեսիբա, Ճապոնական այկիդո մարտական արվեստի հիմնադիր (մ. 1969)
1825 - Ստեփան Ոսկանյան, հրապարակախոս (վ. 1901)
1802 - Հակոբ Մանվելյան, մանկավարժ (վ. 1870)
1503 - Նոստրադամուս, ֆրանսիացի ալքիմիկոս 

  • Հայտնի է իր կանխատեսումներով: