Օրվա հոբելյարները. դեկտեմբերի 23


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Թի Ջեյ Օշի, ամերիկացի տափօղակով հոկեյիստ, Վաշինգտոն Կապիտալսի հարձակվող, 2018 թվականի Սթենլիի գավաթի հաղթող
1968 - Մանուել Ռիվերա-Օրտիզ, ամերիկացի լուսանկարիչ
1968 - Անջելա Ջոնս, ամերիկյան կինոյի և հեռուստատեսության դերասանուհի
1967 - Կարլա Բրունի, մոդել և երգչուհի, Ֆրանսիայի նախկին առաջին տիկին 
1964 - Էդի Վեդեր,
ամերիկացի երաժիշտ, Pearl Jam խմբի վոկալիստ
1956 - Դեյվ Մյուրեյ, անգլիացի կիթառահար, Iron Maiden ծանր մետալ խմբի ամենահին անդամներից մեկը
1950 - Վիսենտե դել Բոսկե, իսպանացի ֆուտբոլիստ և մարզիչ
1928 - Հովհաննես Չեքիջյան, հայ խմբավար, դիրիժոր, մանկավարժ
1908 - Յուսուֆ Քարշ, կանադահայ հայտնի լուսանկարիչ

  • Լուսանկարված անձերի թվում են Էլիզաբեթ Բ-ն, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն և Հեմինգուեյը։ Հատկապես հայտնի է նրա Չերչիլի լուսանկարները։
  • Մեկ նկարը կարող է թողնել հզոր ազդեցություն այն դեպքում, երբ այն հավաքական պատկեր է դառնում
  • Լուսանկարչության համաշխարհային պատմության մեջ իր արժանի տեղն է զբաղեցնում հայազգի հայտնի լուսանկարիչ, դիմպատկերների վարպետ Յուսուֆ Քարշը: Նա ծնվել է 1908 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքում տեղակայված Մարդին քաղաքում` հայերի ընտանիքում: Նա դաժան մանկություն է ունեցել, քանզի ականատես է եղել Հայոց Ցեղասպանության դեպքերին: Նրա երկու հորեղբայրները ձերբակալվեցին, ապա սպանվեցին թուրքերի կողմից, իսկ տիֆի համաճարակից մահացավ Յուսուֆի քույրը: 1922 թվականին Քարշի ընտանիքին վերջապես թույլատրեցին հեռանալ երկրից` առանց ունեցվածքը վերցնելու և առանց տրանսպորտային միջոցներից օգտվելու, ուստի նրանք հասան Սիրիա` Հալեպ, միայն մեկ ամիս անց: Ճանապարհորդության ընթացքում Յուսուֆը փորձում էր նկարել սպանված հայերի ոսկորները, որի պատճառով նրան բռնեցին. հայրը հարկադրված էր որդուն ազատելու նպատակով զոհել իր վերջին կոպեկները: Բարեբախտաբար, Հալեպում Յուսուֆի ընտանիքը կարճ ժամանակում ոտքի է կանգնում:
  • 1924թ 16-ամյա Յուսուֆին ուղարկում են Կանադա, որտեղ բնակվում էր նրա մորեղբայրը՝ լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը: Տեսնելով պատանու բնատուր տաղանդը` վերջինս որոշում է իր զարմիկին տանել այդ տարիներին Կանադայում հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ, և 3տարում արդեն իսկ Քարշը դառնում է մասնագետ այս բնագավառում: Նա որոշում է տեղափոխվել մայրաքաղաք Օտտավա, որտեղ 1932թ. նրան հաջողվում է բացել սեփական ստուդիան՝ դիմանկարներ ստեղծելու նպատակով:
  • Քարշի հաջողության գրավականը հանդիսացավ Ուինսթոն Չերչիլի լուսանկարի ստեղծումն ու դրա հետ կապված հետաքրքիր պատմությունը: 1941թ. Չերչիլը ժամանել էր Օտտավա, նրան նախապես չէին զգուշացրել, որ լուսանկարելու են: Սովորության համաձայն` Չերչիլը կպցրեց իր սիգարը, սակայն կադրն անհաջող ստացվեց, ուստի Քարշը նրան խնդրեց բերանից հանել սիգարը: Երբ Չերչիլը մերժեց նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը դիմեց հանդուգն քայլի. Նա մոտեցավ, ներողություն խնդրեց ու Չերչիլի բերանից հանեց այն: Չերչիլը զայրացած դեմքով նայում էր Յուսուֆին` արդեն պատրաստվելով դուրս հրավիրել նրան, երբ լուսանկարչական ապարատը չխկաց. լավագույն կադրը հավերժացված էր: Այս լուսանկարը բազմիցս քննարկվեց Արևմտյան մամուլում, քննադատները գովասանքի խոսքեր ուղղեցին հեղինակին:
  • Շուտով Քարշն իր լուսանկարներում ներկայացրեց Սոմերսեթ Մոեմին, Էռնեստ Հեմինգուեյին, Ֆրանկլին ու Էլիանոր Ռուզվելտներին, Ալբերտ Էյնշտեյնին, Պաբլո Պիկասոյին, Ֆիդել Կաստրոյին, Ջոն Քենեդիին, Բիլ ու Հիլարի Քլինթոններին, Շառլ դը Գոլին, Բերնարդ Շոուին, Ալբեր Քամյուին, Ջորջ Պոմպիդուին, Ժան Կոկտոյին, Մարտին Լյութեր Քինգին, Յուրի Գագարինին, Մայր Թերեզային, Դալիին, Օդրի Հեբպերնին և շատ այլ նշանավոր անձանց: Քարշն իր աշխատանքներում ներկայացրել է իր ժամանակի ամենաճանաչված հասարակական-քաղաքական գործիչների, դերասանների, երգիչների ու գիտնականների, ուստի նրա ստեղծագործությունն ունի փաստավավերագրական կարևոր նշանակություն,այնուհանդերձ, նրա ինքնատիպությունը կայանում էր խիստ մտածված, սակայն մանրամասներից զերծ հորինվածքի կառուցման մեջ, որտեղ լուսանկարիչն ազդեցիկության է հասնում լուսաստվերային մոդելավորման միջոցով, իսկ կերպարի խառնվածքն առավելագույնս բացահայտվում է ճիշտ ընտրված դիրքի, ինչպես նաև ռակուրսի շնորհիվ: Պատմության մեջ եզակի լուսանկարիչների է հաջողվել պարզ գեղարվեստական արտահայտչամիջոցներով հասնել աննախադեպ արդյունքի։

1804 - Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյով, ֆրանսիացի քննադատ և բանաստեղծ (վ. 1869)