Օրվա հոբելյարները. հունվարի 18


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1990 - Նաչո Ֆերնանդես, իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան
1978 - Բոգդան Լոբոնց, ռումինացի ֆուտբոլիստ, դարպասապահ
1971 - Խոսեպ Գվարդիոլա, իսպանացի ֆուտբոլային մարզիչ
1955 - Ֆեռնանդո Տրուեբա, իսպանացի կինոռեժիսոր
1955 - Քևին Քոսթներ, ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր և երաժիշտ 

  • Քևին Մայքլ Քոսթները հանդիսատեսին հայտնի է «Ջրաշխարհ», «Թիկնապահը», «Ճպուռը», «Գայլերի հետ պարողը» և այլ ֆիլմերից։ Քևինը երկու անգամ արժանացել է Օսկար, երեք անգամ Ոսկե գլոբուս, մեկ Էմմի մրցանակի և 3 անգամ առաջադրվել է BAFTA մրցանակի համար։ 2013 թվականին նա արժանացել է Սեզար կինոմրցանակի։
  • Քոսթների նշանակալից կերպարներն են Էլիոթ Նեսը «Անձռնմխելիները», Քրեշ Դեյվիսը «Դարհեմյան ցուլը», Ռեյ Կինսելլան «Նրա երազանքների դաշտը», լեյտենանտ Ջոն Դամբարը «Պարեր գայլերի հետ», Ջիմ Գարիսոնը «Ջոն Ֆ. Քենեդի. Կրակոցներ Դալլասում», Ռոբին Հուդը «Ռոբին Հուդ. գողերի արքայազն», Ֆրենկ Ֆարմերը «Թիկնապահը» և Ջոնաթան Քենթը «Պողպատե մարդը» ֆիլմերում։
  • Քևինը Ուիլյամ Անս Հեթֆիլդին «Հեթֆիլդներն ու ՄակՔոյերները» մինի սերիալում մարմնավորելու համար արժանացել է Էմմի մրցանակի և Կինոդերասանների գիլդիայի մրցանակի «մինի սերիալում կամ ֆիլմում լավագույն դերասան» անվանակարգում։

1925 - Ժիլ Դելյոզ, ֆրանսիացի փիլիսոփա (մ. 1995)
1904 - Քերի Գրանտ, ամերիկացի դերասան (մ. 1986)
1882 - Ալան Միլն, անգլիացի գրող Վինի Թուխի մասին պատմությունների հեղինակ 

  • Միլնն ստեղծել է իր որդու՝ Քրիստոֆեր Ռոբին Միլնի համար։ Մինչ Վինի Թուխի մասին գրքի հրատարակությունը Միլնն արդեն բավականին հայտնի դրամատուրգ էր, սակայն Միլնը հայտնի է առաջին հերթին Վինի Թուխի մասին իր ստեղծագործություններով։

1689 - Շառլ Լուի դը Մոնտեսքյո, ֆրանսիացի գրող, իրավագետ և փիլիսոփա 

Մոնտեսքյոն համարվում է ֆրանսիական լուսավորության կարկառուն ներկայացուցիչ, իրավաբան է և քաղաքական մտածող։ Սերում է արիստոկրատական ընտանքից և հետևաբար ստացել է փայլուն կրթություն։ 1714 թվականին նա դառնում է Բորդոյի պառլամենտի անդամ, երկու տարի անց՝ 1716 թվականին՝ նախագահ։ Նա ունի բազմաթիվ աշխատանքներ, որոնցից ամենանշանավորներն են «Պարսկական նամակներ» (1721), «Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին» (1734), և 20 տարվա աշխատանք՝ «Օրենքների ոգու մասին» (1748) գրքերը։

  • Երջանիկ է այն ժողովուրդը, ում պատմությունը ձանձրալի է:
  • Օրենքները սարդոստայն են. մեծ ճանճերը կարողանում են այն ճեղքելով անցնել, իսկ մանրերը` խրվում են:
  • Մարդկանց ճնշող մեծամասնությունն ավելի շուտ ունակ է մեծ, քան բարի գործերի:
  • Անձի ազատությունն ու քաղաքացու ազատությունը ոչ միշտ են համընկնում:
  • Մեզ երջանիկ դարձնող բաների մեծ մասը ողջամիտ չեն:
  • Պետք է շատ սովորել` գոնե մի չնչին բան իմանալու համար:
  • Օրենքների խստությունը խանգարում է դրանց կատարմանը:
  • Ծաղրը խոսք է հոգուտ ուղեղի և ընդդեմ սրտի:
  • Հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է հիմար տեսք ունենալ և խելացի լինել:
  • Եթե եռանկյունիներն իրենց համար Աստված ստեղծեին, այն երեք կողմ կունենար:

ՀԱՅԵՐ

1954 - Թովմաս Պողոսյան, բանահավաք, մանկավարժ
1935 - Փարավոն Ադամյան, վիրաբույժ-ուռուցքաբան
1906 - Աշոտ Սաթյան, երաժշտագետ (մ. 1958)
1899 - Վահրամ Թերզիբաշյան, հայ թատերագետ, գրականագետ (մ. 1964)