Օրվա հոբելյարները. մարտի 30


ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1986 - Սերխիո Ռամոս, իսպանացի ֆուտբոլիստ
1968 - Սելին Դիոն, կանադացի երգչուհի
1962 - MC Hammer, ամերիկացի ռեպեր,ավելի ուշ՝ քարոզիչ
1945 - Էրիկ Կլեպտոն, բրիտանացի ռոք երաժիշտ, Բրիտանական կայսրության շքանշանակիր

  • Էրիկ Կլեպտոնը ամենաազդեցիկ ռոք երաժիշտներից է։ Նա միակ երաժիշտն է, ով երեք անգամ ընդգրկվել է Ռոք՛ն՛ռոլի փառքի սրահում՝ որպես սոլո կատարող և որպես Cream ու The Yardbirds խմբերի անդամ։ Rolling Stone պարբերականը նրան լավագույն կիթառիստների շարքում երկրորդ տեղն է հատկացրել՝ Ջիմի Հենդրիքսից հետո։

1937 - Ուորեն Բիթի, ամերիկացի դերասան, ռեժիսոր, դրամատուրգ
1929 - Վիկտոր Ֆանարջյան, նեյրոֆիզիոլոգ
1913 - Նար Հովհաննիսյան, օպերային երգիչ (բաս)

1894 - Սերգեյ Իլյուշին, ռուս ավիակոնստրուկտոր (մ. 1977)։
1844 - Պոլ Վեռլեն, ֆրանսիացի սիմվոլիստ բանաստեղծ
1853 - Վինսենթ վան Գոգ, հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ
1746 - Ֆրանցիսկո Գոյա, իսպանացի նկարիչ
1804 - Քրիստոֆ Լուկաչին (Խաչիկ Լուկաչյան կամ Ղուկասյան), հունգարահայ հայագետ, եկեղեցական գործիչ


Արտահայտվել
avatar