Ուկրաինայում ռազմական գործողությունների քարտեզը


ՌԴ Պաշտպանության նախարարության կազմակերպած ճեպազրույցի ընթացքում մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումներն այժմ վերահսկում են Նովոուկրաինսկոյեն, Ստարոմայորսկոյեն, Ստարոմլինովկան, Մայորովոն և Ռեմովկան, իսկ Լուգանսկի զորքերը հսկողության տակ են վերցրել Կուդրյաշովկա, Վորոնովո, Մետյոլկինո, Մեդվեժյե, Օսկոլոնովկա, Պետրովկա, Ալեքսանդրովկա բնակավայրերը:

ԴԺՀ-ի ժողովրդական ոստիկանությունը հսկողություն է հաստատել Լատմոյե, Բերեզովոյե, Յասնոյե, Մաքսիմովկա և Վալերյանովկա բնակավայրերի նկատմամբ:

Մարիուպոլն ամբողջությամբ շրջապատված է: Դուրս գալ քաղաքից դեպի Զապորոժյե վտանգավոր է՝ այնտեղ մշտական մարտեր ու ազգայնականներն են։

Հայտնի է դարձել նաեւ, որ ռուսական զորքերը Խարկովի մարզի Իզյում քաղաքում ճեղքել են ուկրաինացի զինվորականների պաշտպանությունը, իսկ ԴԺՀ ուժերը դուրս են եկել Ուկրաինայի Զապորոժյեի մարզի սահման:
 




avatar