Պատմության հայկական օրը. ապրիլի 11


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2019 - Բաթումիում տեղի ունեցող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց հայազգի Հակոբ Մկրտչյանը։

  • Նա հաղթեց 89 կգ քաշում և նույնիսկ հրաժարվեց վերջին մոտեցումից՝երկամարտում գրանցելով 371կգ:

2018 - Հայաստանի Ազգային ժողովը 95 կողմ ձայներով միաձայն ընդունեց «Հայաստանի Հանրապետության, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
2018 - ԱԺ նիստերի դահլիճում Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը վառեցին «Ազատության ջահը»:

  • Եվ միայն մի քանի տարի անց պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի զինակիցները բարձրացրել էին, ոչ թե «ազատության ջահը», այլ «պոպուլիզմի և աղետների» ջահը։

2017 - Հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հաղթեց օլիմպիական չեմպիոն Քրիստիան Պալուսալուի հուշամրցաշարում:
2016 - Արամ Ա Վեհափառ Հայրապետը ժամանել է Երևան՝ հանդիպումներ ունենալու Հայաստանի ու Ղարաբաղի նախագահների հետ՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։
2016 - Նորվեգական Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 53 կգ քաշային Աննա Գովելյանը երկամարտի 174 կգ արդյունքով զբաղեցրեց առաջին տեղը:
2016 - Փարիզում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մի խումբ անդամներ հարձակում գործեցին ադրբեջանցիների վրա, ովքեր բողոքի ցույց էին անցկացնում Հայաստանի դեսպանատան առջև։
2015 - Քիմ և Քլոե Քարդաշյանները Գյումրիի Յոթ վերք եկեղեցի այցելելուց հետո ուղևորվել են այն վայրը, որտեղ նախկինում ապրել են նրանց հեռավոր ազգականները։
2014 - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևը:
2014 - Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարեց, որ կտրուկ դեմ է Սահմանադրական փոփոխությունների գործընթացին և ներկայացված նախագծին, կոչ է անում քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը՝ չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա։
2013 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ամերիկյան բյուջեի պակասորդի պատճառով կրճատում է Հայաստանին հատկացվող օգնությունը 38%-ով: 
1995 - ՌԴ պետդումայում ԼՂՀ նախագահի և ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ունենում քննարկում հակամարտության վերաբերյալ:
1822 - Հունական Քիոս կղզում թուրքերի կողմից տեղի ունեցավ հույն ժողովրդի զանգվածային սպանություններ (Քիոսյան կոտորած), որի արդյունքում կղզու մոտ 155.000 բնակիչներից ողջ մնացին միայն 2.000-ը:

  • Դրանից հետո կղզին մի քանի տարի գրեթե անմարդաբնակ էր:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1963 - Գուրգեն Թութխալյան (ծնվ. Լենինական), հայ սամբիստ, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1988-1990), Եվրոպայի չեմպիոն (1987), աշխարհի եռակի չեմպիոն (1988-1990), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1990)
1961 - Ռուստամ Գասպարյան (ծնվ. Ջանֆիդա, մ. 2020), Արցախյան ազատագրական շարժման մասնակից, Արցախի հերոս
1915 - Թերեզա Սահակյան (ծնվ. Շմիդտ, ծնվ. Վարշավա, մ. 2007), արևելյան արվեստի փորձագետ: «Թերեզա Սահակյան հիմնադրամի» հիմնադիրը

  • 1938-ին Վարշավայում ամուսնացել է տնտեսագետ և կոլեկցիոներ պարսկահպատակ Ջորջ Սահակյանի հետ։
  • Սահակյանները դառնում են կովկասյան գորգերի աշխարհի խոշորագույն կոլեկցիոները։ Նրանք հավաքել են ավելի քան 600 արժեքավոր գորգեր և այլ արվեստի գործեր։

1907 - Էդուարդ Գրիկուրով (ծնվ. Թիֆլիս, մ. 1982), Պետերբուրգի Մարիինյան Օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1957)
1889 - Սուրեն Խաչատրյան (ծնվ. Մոսկվա, մ. 1934), խորհրդային թատերական գործիչ, ռեժիսոր

  • Արամ Խաչատրյանի ավագ եղբայրը։ Շատ վաղ է մահացել՝ մենինգիտից, թատրոնի մոտ ընկել է և գլխով հարվածել ասֆալտին։

1826 - Եգոր Աննաև (ծնվ. Սամարա, մ. 1903), առաջին գիլդիայի վաճառական, Սամարայի ամենախոշոր գինեգործը

  • Նրա նախնիները հայ էին։ Եգոր Աննաևը ինքնուս է, տարվել է գեղանկարչությամբ, երաժշտությամբ, ճարտարապետությամբ։