Պատմության հայկական օրը. ապրիլի 20


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2018 - Երևանի տարբեր վայրերում սկսվեցին բողոքի գործողություններ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության:

  • Ոստիկանությունը մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասսայաբար բերման էր ենթարկում քաղաքացիների, այդ թվում՝ շարժման համակարգողներին, բայց ոչ այնպիսի դաժանությամբ, ինչպես 2007-2012 թվականներին էր:
  • Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք։ Ըստ լրատվամիջոցների՝ այս հանրահավաքն ամենաբազմամարդն էր մինչև Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի գործողությունների շարքում: Բանախոսները խոսեցին բերման ենթարկվածների թվաքանակի (200-ից ավել քաղաքացի), ոստիկանության բաժանմունքում իրավական վարքի, Էջմիածնի տարածաշրջանում և այլ վայրերում բողոքի դուրս եկած քաղաքացիների նկատմամբ կատարված բռնությունների և հնարավոր համարժեք պատասխան տալու, հայկական սփյուռքում անցկացված և սպասվելիք բողոքի գործողությունների մասին: 

2001 - Բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման դեմ միասնական հանրահավաք էին անցկացնում 34 կուսակցություն։ 

  • Նրանք համարում էին, որ Արևմուտքը, մեր էներգահամակարգին տիրանալով, կզրկի մեզ ինքնիշխանությունից։ 

1998 - Վարչապետ Արմեն Դարբինյանը հայտարարեց, որ «արհեստավարժների» կառավարությունը ձևավորված է։ 
1998 - Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի տոնն առաջին անգամ նշվեց նաև Երևանում՝ Իրանի դեսպանատանը։ 

  • Մինչ այդ չէր նշվում, քանի որ դեսպանատունը չուներ ռազմական կցորդ։

1995 - Հայաստանի և Թուրքիայի միջև կնքվեց օդային երթևեկության անվտանգության միջգերատեսչական համաձայնագիրը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ:

  • Դրանով վերացվեց Թուրքիայի կողմից օդային շրջափակումը, Հայաստանին տալով միլիոննիերի օգուտներ, մասնավորապես տարանցիկ օդանավերի վճարների, հայկական օդանավերի Թուրքիայի տարածքը շրջանցելու անհրաժեշտության վերացումը, Հայկական ավիաուղիների Երևան-Ստամբուլ  կանոնավոր չվերթի իրականացումը  և այլն:
  • Այդ ամենին նախորդել էր լուրջ դիվանագիտական աշխատանք:

1994 - ՌԴ պետական Դուման հանդես եկավ 1915թ. հայոց ցեղասպանության փաստը ճանաչող և դատապարտող հայտարարությամբ։
1993 - Անկարայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Աբուլֆազ Էլչիբեյի միակ հանդիպումը:

  • Այդ հանդիպումը, որի կազմակերպիչները թուրքերն էին, մասնավորապես այն օրերին արտգործնախարար Հիքմեթ Չեթինը, տեղի չէր ունենա, եթե Տեր-Պետրոսյանն ու Էլչիբեյը նույն օրը չլինենին նույն վայրում՝ Թուրքիայի վախճանված նախագահ Թուրգութ Օզալի թաղման արարողությանը:

1992 - Երևանում բացվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը։
1958 - Լենինականի «Շիրակը» ԽՍՀՄ առաջնության «Բ» խմբի չորրորդ գոտու շրջանակներում իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց՝ Քաղաքային մարզադաշտում ընդունելով առաջնության ապագա հաղթող ԶՕՍԱ «Դոնի Ռոստովին» ու հաղթեց 2:0 հաշվով:

  • Շիրակցիներից գոլերը խփել են Մուշեղ Պողոսյանն ու Ալիկ Աբրահամյանը: 

1763 - Սիմեոն եպիսկոպոս Երևանցին օծվում է իբրև Ամենայն հայոց կաթողիկոս:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Մելինե Դալուզյան (ծնվ. Գյումրի), ծանրորդուհի, Եվրոպայի չեմպիոն (2007, 2008), ծանրամարտի աշխարհի առաջնության մրցանակակիր (2006)
1974 - Տատյանա Գևորգյան (ծնվ. Մոսկվա), հեռուստահաղորդավարուհի

  • «Կուլտուրա» հեռուստաընկերության «Մշակույթի նորություններ» հաղորդաշարի հաղորդավարն է:

1964 - Սերկիս Էնդի, Անդրեաս Սերկիսյան (ծնվ. Ռուիսլիպ, Մեծ Բրիտանիա), կինոդերասան

  • 2008-ին դարձել է «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր "Longford" մինի-սերիալում դերի համար:
  • «Սատուրն» մրցանակի դափնեկիր («Մատանիների տիրակալում» երկրորդ պլանի դերի համար)։

1964 - Ջորջ Փեհլիվանյան (ծնվ. Բեյրութ), Սլովենիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր
1957 - Գրիգոր Տեր-Նիկողոսյան (ծնվ. Երևան), պլաստիկ վիրաբույժ, Ուկրաինայի վաստակավոր բժիշկ (2007)

  • Առաջին վիրաբույժը, ով Ուկրաինայում կատարել է վերջույթի վերարտադրման վիրահատություն։

1940 - Ժակ Քեբադյան (ծնված. Փարիզ), կինոռեժիսոր, օպերատոր, սցենարիստ

  • 1965-1969-ին երեք ֆիլմերում աշխատել է Ռոբերտ Բրեսոնի օգնական:
  • 1982թ. հիմնադրել է Հայկական տեսալսողական ասոցիացիան։

1938 - Հրանտ Թադևոսյան (ծնվ. Արևշատ), նկարիչ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌՀՄ) դիզայնի և ճարտարապետության պատվավոր անդամ
1937 - Սեյրան Խաթլամաջյան (ծնվ. Չալտիր, Ռուսաստան, մ. 1994), հայ գեղանկարիչ, գրաֆիկ, հասարակական գործիչ
1932 - Սիմոն Սիմոնյան (ծնվ. Ամիոկ, Մեծ Բրիտանիա), լիմֆալոգիայի ամերիկյան ընկերության նախագահ (2001-2003)
1930 - Ժորես Անանյան (ծնվ. Շուլավեր, մ. 2003) պատմաբան, հայագետ
1929 - Պերճ Ժամկոչյան (ծնվ. Բոստոն, մ. 2004), երգեհոնահար

  • Նորին Սրբություն Հռոմի Հովհաննես Պողոս II-ի Միացյալ Նահանգներ առաջին այց ընթացքում նա ծառայել է որպես պապական երգեհոնահար։ Նրան բարձր պատվի են արժանացրել Հռոմի պապ Պողոս 6-րդը, կարդինալ Աղաջանյանը, Նորին Սրբություն Վազգեն Ա Կաթողիկոսը:
  • 1970-ին Կոմիտասի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ժամկոչյանը հիմնադրել է "The Gomidas Organ Fund" հիմնադրամը, որը նվիրատվություն է կատարել աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայկական եկեղեցիներին:

1927 - Պավել Լուսպեկաև (Լուսբեկյան, ծնվ. Մեծ սալեր, մ. 1970), թատրոնի և կինոյի դերասան; ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1965)

  • Կատարել է Վերեշչագինի դերը  «Անապատի սպիտակ արևը» ֆիլմում: 1997-ին «Անապատի սպիտակ արևը» ֆիլմն արժանացավ Ռուսաստանի պետական մրցանակի: 2002-ին Վլադիվոստոկում ջուրն իջեցվեց ֆիլմի լեգենդար հերոսի՝ Պավել Վերեշչագինի պատվին անվանակոչված մաքսային նավը:

1926 - Գրիգոր Հախինյան (ծնվ. Կիրովական, մ. 1991), կոմպոզիտոր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990)
1923 - Արմեն Վարդանյան (ծնվ. Երևան, մ. 1985), նկարիչ, Դրեզդենի պատկերասրահի պրոֆեսոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967)
1895 - Քրիստափոր Փիրումով (ծնվ. Նախիջևան, մ. 1985), բժիշկ-մակաբույծ, Հայաստանի սանիտարահամաճարակային ծառայության հիմնադիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
1884 - Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան, ծնվ. Բրգնիկ, Թուրքիա, մ. 1915), արևմտահայ ականավոր բանաստեղծ, ցեղասպանության զոհ 

Հովե՜ր կ'ացնին.
Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.
Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:
Գեղադալար կողերն ի վար բըլուրին
Ծովե՜ր կ'անցնին:

Հովե՜ր կ'ացնին.
Ա՛յնքան կ'հորդի, կը կատղի դաշտը հուռթի`
Որ պիտի հոն արածող ուլը խեղդի:
Գոգին մեջեն ալետատան հովիտին
Ծովե՜ր կ'անցնին:

1880 - Համազասպ Խարազյան (մ. 1957), հայ խորհրդային թատերական գործիչ, ռեժիսոր, դերասան, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ
1872 - Սեպուհ, Արշակ Ներսիսյան (ծնվ. Էրզրում, մ.1940), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆվիդայի
1820 - Չորնիկ Արամյան, հայ բանասեր, տպագրիչ, վիմագիր, բառապաշար, հրապարակախոս, արվեստաբան

  • Արամյան տառատեսակի հեղինակը:

1774 - Արտեմ Արարատցի (Բոգդանով Հարություն Արարատցի, Հարություն Արարատյան, ծնվ. Վաղարշապատ, մ. 1831), հուշագիր գրող, հասարակական գործիչ

  • 1826-ի նոյեմբերին Հաղպատի վանքում նրան դիմավորել է Խաչատուր Աբովյանը։