Պատմության հայկական օրը. ապրիլի 5


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ 

Ավագ չորեքշաբթի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. 17), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք 12:14), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք 25-27), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու 1-19):
  • Այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով՝ կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ամբողջ աշխարհում, ուր էլ այս Ավետարանը քարոզվի, պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11-13): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-04-05, 2024-03-27, 2025-04-16, 2026-04-01, 2027-03-24,  2028-04-12, 2029-03-28, 2030-04-17:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքը միաձայն Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել
2016 - Ստեփանակերտը հայտարարում է, թե կեսօրից կրակը դադարեցված է` երկկողմ համաձայնությամբ:

  • Ղարաբաղի նախագահականը, միաժամանակ, չի մանրամասնում`ովքեր են եղել հրադադարի բանակցողները և ինչ դիրքային փոփոխություններ են արձանագրվել:
  • Ավելի ուշ Հայաստանի նախագահն ընդունում է, որ հայկական կողմը մոտ 800 հա է կորցրել: Սա հայկական կողմի առաջին տարածքային զիջումն էր 94֊ի հրադադարից հետո: Ապրիլի երկրորդ կեսին այցելելով Ստեփանակերտ` Հայաստանի նախագահը, ըստ ղարաբաղյան կողմի, բարձրացրել էր նաև տարածքների փոխզիջման հարցը։

1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ Հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։

  • Ադրբեջանական բանակը, մեծ կորուստներ տալով, անցավ Մռավի լեռնաշղթան՝ թողնելով Քելբաջարի շրջանը։ Հայերը գրավեցին Քելբաջարը Գանձակին միացնող խաչմերուկը:

1953 - Երևանում բացվեց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1988 - Գևորգ Ղազարյան, հայ ֆուտբոլիստ
1984 - Արամ MP3, հայ հեղինակ, կատարող, շոումեն, երգիչ
1964 - Լևոն Ջուլֆալակյան, ըմբիշ, օլիմպիական չեմպիոն 
1945 - Ջեմ Կարաջա (մ. 8 փետրվարի 2004) - թուրք ռոք երաժիշտ, Անատոլիական ռոք շարժման ամենահայտնի դեմքերից

  • Ծնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքում և ադրբեջանցի Մեհմեթ Իբրահիմ Քարաջիի և հայուհի՝ թատրոնի և կինոյի հայտնի դերասանուհի Իրմա Ֆելեքյանի (Տոտո Կարաջա) ընտանիքի միակ երեխան։
  • 1970֊ականներին թուրքական կառավարությունը նրան մեղադրում է հեղափոխական գործի մեջ, արդարացնում միայն 80֊ականների վերջին։

1924 - Վարազդատ Բագրևանցի (Հակոբյան), հայ բանաստեղծ, առակագիր, մանկավարժ
1913 - Ազատ Շերենց, հայ դերասան 

  • Շերենցի մասնակցությամբ հայտնի ու սիրված ֆիլմերն են «Տղամարդիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Խաթաբալան», «Խնձորի այգին», «Հայրիկ» և այլն։

1908 - Հեր­բերտ ֆոն Կա­րա­յան, ավստրիացի դի­րի­ժոր
1840 - Ղազարոս Աղայան, հայ նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս