Պատմության հայկական օրը. ապրիլի 8


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ավագ շաբաթ. Ճրագալույց Զատկի (Հայ Առաքելական եկեղեցի)

  • Այս օրը պատկերն ու օրինակն է արարչության յոթերորդ օրվա, երբ Աստված հանգստացավ Իր բոլոր գործերից: Աստված վեց օրում արարեց աշխարհը, իսկ յոթերորդ օրը հանգստացավ: Անցած օրերն Աստված պատվեց արարչությամբ, իսկ այս օրը՝ օրհնությամբ ու սրբությամբ:
  • Մեծախորհուրդ այս շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում (Մատթ. ԻԷ 57-61): Այս օրը Հիսուս մարդկանց հոգիների չարչարանքների տունը՝ դժոխքն ավերեց և բացեց հանգստյան տունը՝ Դրախտը: Իսկ յոթերորդ ժամանակաշրջանի հասնելուն պես Տերը կրկին պիտի գա և արդարներին շնորհի աշխարհի սկզբից նրանց համար պատրաստված արքայությունը՝ հավիտենական հանգիստը:
  • Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Երեկոյան մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»: Այս ավետիսով ավարտվում է Մեծ Պահքը:
  • Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2023-04-08, 2024-03-30, 2025-07-19, 2026-04-04, 2027-03-27, 2028-04-15, 2029-03-31, 2030-04-20:

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Նիկոսիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Յուդիթ Գարբըրը դատապարտեց թուրքերի վերահսկողության տակ անցած Կիրենիայի հայկական պատմական Մակարավանքում անցկացված միջոցառումը: 
2014 - Ապրիլի 8-ին Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տեղի ունեցավ Հնդկաստանի ու Հայաստանի ազգային գրադարանների մասնակցությամբ կազմակերպված հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացման արարողությունը:
2011 - Երևանում նախատեսված ընդդիմության հանրահավաքին իշխանությունները մայրաքաղաք եկող միջքաղաքային տրանսպորտը կաթվածահար էին արել։

  • Հանրահավաքն, այնուամենայնիվ, կայացավ։ Այն սկսվեց մատենադարանի մոտից, ապա շարունակվեց երթով և ավարտվեց Ազատության հրապարակում։ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանություններին քսանօրյա ժամկետ տվեց ընդիմության առաջնահերթ պահանջների կատարման համար՝ հայտարարելով, որ այդ ժամկետի ավարտը կդառնա կա՛մ երկխոսության, կա՛մ ջրբաժանի օր։

1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում հրդեհ է բռնկվում։ 

  • Տարհանվեց մոտ 300.000 մարդ։

1986 - Միխաիլ Գորբաչովն ա­ռաջին անգամ օգտագործեց «վե­րակառուցում» բառը։
1982 - ASALA. Մահափորձ Օտտավայում Թուրքիայի դեսպանատան առևտրական կցորդ Քանի Քյունքյորի դեմ, որը ուսից և ոտքից վիավորվելով անդամահատվում է։

  • Հայ Գաղտնի Բանակի «Զավեն Աբեթեան Քոմանտօ»-ն ստանձնում է պատասխանատվությունը։ Գործողության արդյունքում 1984 թ. մարտի 12-ին Կանադայում ձերբակալվում են չորս հայեր և երեք տարի անց ազատ են արձակվում։

1966 - Լեոնիդ Բրեժնևն ընտրվեց ԽՄԿԿ առաջին քարտուղար։
1924 - Աթաթուրքի բարեփոխումների շրջանակում արձակվում է շարիաթի դատարանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1979 - Ալբեր Մելիք-Փաշաև (ծնվ. Երևան), դերասան, ռեժիսոր, երգիչ և կոմպոզիտոր

  • 1994 թ. ընդունվել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան՝ գեղանկարչության ֆակուլտետ։ Իր «Գնչուական թափառախումբ» կտավը Փարիզ ուղարկելուց հետո Ալբերը բակալավրի աստիճան է ստացել Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակադեմիայից։

1978 - Շուշան Թամրազյան (ծնվ. Երևան), բանաստեղծուհի, թարգմանիչ
1964 - Արմեն Մովսիսյան (ծնվ. Լենինական), հայ կոմպոզիտոր, հեղինակային երգիչ
1960 - Հմայակ Հովհաննիսյան (ծնվ. Երևան), քաղաքագետ, պետական գործիչ
1953 - Կիրիլ Գևորգյան, ռուս դիվանագետ և իրավաբան, ՄԱԿ-ի Միջազգային դատարանի դատավոր (2015-ից), Նիդերլանդների Թագավորությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան

  • Կինը ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի Մարինա Նեելովան է։

1948 - Գալուստ Սահակյան (ծնվ. Երևան), ամենաուրախ հանրապետականը
1940 - Ռենե Դոնոյան (ծնվ. Լա Սիոտա, Ֆրանսիա, մ. 2021), Ֆրանսիայի ֆուտբոլային դարպասապահ
1938 - Գրիգոր Թորոսյան (ծնվ. Երևան), բեմադրող նկարիչ
1934 - Վարդան Գրիգորյան (ծնվ. Թավրիզ), Կարնեգի հիմնադրամի նախագահ

  • 2003 թ. ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Վարդան Գրիգորյանին պարգևատրել է քաղաքացիական անձանց համար բարձրագույն պարգևներից մեկի՝ Ազատության նախագահական մեդալով (Presidential Medal Of Freedom):

1913 - Խորեն Չիբիչյան (ծնվ. Չալտիր, մ. 2001), ըմբիշ (հունահռոմեական ըմբշամարտ, ազատ ոճի ըմբշամարտ, սամբո), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, աշխարհի չեմպիոն (սամբո, 1993)
1908 - Իդա Քար (Իդա Քարամյան, ծնվ. Տամբով, մ. 1974), անգլիացի լուսանկարիչ, աշխարհի լավագույն դիմալուսանկարիչներից 

  • Ծնվել է հայ ընտանիքում՝ Անահիտ և Մելքոն Քարամյանների ընտանիքում։

1878 - Դիոնիսիոս Կայետանովիչ (ծնվ. Տիշկովցի, մ. 1954), Հռոմի կաթոլիկ և Հայ Կաթողիկե եկեղեցու քահանա, Լվովի հայ արքեպիսկոպոսի վերջին ադմինիստրատոր

  • Լվովի հայկական Մայր Տաճարի պատին կա լեհ նկարիչ Յան Հենրիկ Ռոզենի «Գաղտնի ընթրիք» որմնանկարը, որը Կայետանովիչ դիմագծեր է հաղորդել Սբ. Ավետարանիչ Մաթեոսին:

1877 - Օլգա Քալանթարովա (ծնվ. Թիֆլիս, մ. 1952), դաշնակահար, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1938)