Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 14


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2020 - Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանը վերադարձրեց 44 հայ ռազմագերի։ 
1939 - ԽՍՀՄ-ը հեռացվեց Ազգերի լիգայից Խորհրդա-ֆիննական պատերազմի պատճառով։

  • 1939 թվականի նոյեմբերի 26-ին ԽՍՀՄ կառավարությունը բողոքի նոտա ուղարկեց Ֆինլանդիայի կառավարությանը՝ խորհրդային կողմի հայտարարմամբ, ֆիննական տարածքից կատարված հրետանային ռմբակոծության պատճառով։ Ռազմական գործողություններ սկսելու ողջ պատասխանատվությունը դրվեց Ֆինլանդիայի վրա։ Պատերազմն ավարտվեց Մոսկվայի խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ ԽՍՀՄ-ի կազմում հայտնվեց Ֆինլանդիայի տարածքի 11%-ը (մեծությամբ երկրորդ՝ Վիբորգ քաղաքով)։ Ֆինլանդիան մերձռազմաճակատային շրջաններից 430 000 ֆինների ստիպողաբար վերաբնակեցրեց երկրի խորքում, ինչի արդյունքում բնակիչները զրկվեցին իրենց ունեցվածքից։
  • Գրեթե բոլոր արևմտյան, ինչպես նաև որոշ արդի ռուս պատմաբանների կարծիքով՝ ԽՍՀՄ-ի հարձակումը ընդդեմ Ֆինլանդիայի վերաբերվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին[2]: Պատերազմի հայտարարումը հանգեցրեց նրան, որ 1939 թվականի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը որպես ռազմական ագրեսոր հեռացվեց Ազգերի լիգայից: Դա ևս վկայությունն է այն բանի, որ համաշխարհային հանրության կարծիքով ԽՍՀՄ-ը ագրեսոր պետություն էր և հանդիսանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը սանձազերծած պետություններից մեկը՝ նացիստական Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և միլիտարիստական Ճապոնիայի հետ միասին:

1919 - Ուզունլարում բոլշևիկների նախաձեռնությամբ հրավիրվում է Լոռվա «չեզոք գոտու» գյուղացիական դեպուտատների խորհրդի առաջին նիստը, որը բանաձև է ընդունում կալվածատիրությունը վերացնելու և հողային կոմիտեներ ստեղծելու մասին։
1861 - Կ. Պոլսում հիմնվում է Արևելյան թատրոնը։

  • Բացման առթիվ ճառ է ասում Միքայել Նալբանդյանը։

1846 - Անդրկովկասը վարչական նոր բաժանման է ենթարկվում. ստեղծվում են Թիֆլիս, Քութայիս, Շամախի և Դերբենդ նահանգները։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1981 - Եղիա Յավրույան, հայ ֆուտբոլիստ
1936 - Տիգրան Լևոնյան, ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ, ռեժիսոր (վ. 2004)
1922 - Գոհար Գասպարյան, հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի 

  • Գոհար Գասպարյանը ուսանել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում, սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ։ 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում։ 1948 թվականին հայրենադարձվել է։ 1949 թվականից Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում, նրա երգացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։ 1956-ից ԽՍՀՄ ժողովրդական արտիստ էր, 1984-ից սոցիալիստական աշխատանքի հերոս, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր։
  • 1964-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում, 1973-ից՝ Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Նրա բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ։ Նրա աշակերտն է եղել նաև ապագա ամուսինը՝ օպերային երգիչ, ռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը։ 1984 թվականին ընտրվել է Երևանի պատվավոր քաղաքացի։ Նրան նաև անվանել են «հայկական սոխակ»։ Վախճանվել է է 2007 թ. մայիսի 16-ին։

1909 - Փայլակ Մանուկյան, հայ ճարտարապետ
1825 - Ստեփան Ոսկանյան, հրապարակախոս (վ. 1901)
1802 - Հակոբ Մանվելյան, մանկավարժ (վ. 1870)