Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 23


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ ՌԴ ԶՈՒ-ն Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն է։
2021 - ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը հարցազրույցում ասաց. «Հայաստանի շահերից չի բխում, որ բանակցությունները վարի պարտված իշխանությունը»։
2013 - ԱԺ-ն հաստատեց «Գազի պայմանագիրը», ըստ որի Հայաստանը «Գազպրոմին» վաճառեց «Հայռուսգազարդում» ունեցած իր վերջին բաժնեմասը և ռուսական ընկերությանը բացառիկ արտոնյալ և մոնոպոլ իրավունքներ տվեց, որոնք գործելու են մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը։

  • Պայմանագիրը ավելի շուտ կապիտուլյացիոն ակտ է հիշեցնում, դավաճանության հոդվածն այստեղ քիչ է: Պայմանագրում նշված է.
  • «Հայկական կողմը երաշխավորում է, որ մինչև 2043թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և (կամ չեղյալ հայտարարի) և կամ այլ կերպ ոտնահարի սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթվի դրությամբ

1994 - ԼՂՀ Գերագույն Խորհրդի կողմից Ռոբերտ Քոչարյանն ընտրվեց անկախ Արցախի առաջին նախագահ։
1993 - Աշգաբադում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում, Սափարմուրադ Նիյազովի միջնորդությամբ տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հեյդար Ալիևի հետ:

  • Տարեվերջին Ռուսաստանը հակամարտության կողմերին առաջարկեց Ամանորը դիմավորել առանց կրակի: Ստեփանակերտը կրկին համաձայնություն տվեց, Բաքուն անգամ չպատասխանեց:

1992 - Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի իր համարում վերջին անգամ ձերբակալվեց հանցագործ աշխարհի հայ կնքահայր Սվո Ռաֆը (Ռաֆայել Բաղդասարյան)։

  • Մինչև մեղադրանքներ հարուցելը նա քննչական մեկուսարանում է եղել, մի քանի ամիս անց տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ 1993 թվականի հունիսի 23-ին մահացել է։
  • Նրա մահվան հանգամանքները մինչ օրս էլ մինչև վերջ բացահայտված չեն։

1991 - Շվեյցարիան, Կոստա Ռիկան, Բուլղարիան և Ղազախստանը պաշտոնապես ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1918 - Հայկական զորքերն ամրացան Սադախլոում։
1917Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը Թիֆլիսից նամակ է գրում Զորավար Անդրանիկին։

Սիրելի Անդրանիկ,
Ահավոր մոմենտի առջև ամեն մարդ պետք է ընդհանուր սեղանին բերի ինչ որ ունի և կարող է՝ թե՛ վերահաս վտանգը կանխելու, և թե՛ բաղձալի հաղթությանը հասնելու համար։
Ես չորս տղա ունեմ, չորսն էլ՝ երկրի կառավարության, Ազգային խորհրդի և քո տրամադրության տակ են, իսկ չորս աղջիկս էլ պատրաստակամ գնում են թիկունքի աշխատանքերին՝ ինչի որ ընդունակ կլինեն։ Ես էլ, անշուշտ, սրանցից թանկ ոչինչ չունեմ, հետևաբար ոչինչ չեմ խնայի, միայն թե կարողանանք բոլոր ազնիվ ժողովուրդների և ազատասեր հոգիների հետ միասին ետ մղել վերահաս վտանգը և պաշտպանել ամենքիս սրբազան իրավունքներն ու ազատությունները։
Ես անսասան հավատում եմ Քո՝ շատ փոթորիկների մեջ ձեռք բերած փորձությանը, վառ հայրենասիրությանն ու ազատասիրությանը, այլև բնական մարդասիրությանն ու զինվորական բարձր տաղանդին, և պատրաստ եմ գալու, երբ և ուր կկոչի Քո եղբայրական ձայնը։
Համբուրում եմ հերոսական ճակատդ,
միշտ Քո Հովհաննես Թումանյան
Հ.Գ. Սրա հետ միասին, որովհետև ես էն կարծիքին եմ, որ ամեն Հայ այժմ պետք է իրեն դնի կամավոր տուրքի տակ, պարտավորվում եմ ամսական հարյուր ռուբլի տալ էս նպատակով մեր ընդհանուր գանձարանին:

23 դեկտեմբերի 1917թ., Թիֆլիս

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1928 - Հովհաննես Չեքիջյան (ծնվ. Ստամբուլ, Թուրքիա), հայ խմբավար, դիրիժոր, մանկավարժ; ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս
1908 - Յուսուֆ Քարշ (ծնվ. Մարդին, Թուրքիախ մ. 2002), կանադահայ հայտնի լուսանկարիչ

  • Լուսանկարված անձերի թվում են Էլիզաբեթ Բ-ն, Կաստրոն, Խրուշչովը, Բեռնարդ Շոուն և Հեմինգուեյը։ Հատկապես հայտնի է նրա Չերչիլի լուսանկարները։
  • Մեկ նկարը կարող է թողնել հզոր ազդեցություն այն դեպքում, երբ այն հավաքական պատկեր է դառնում
  • Լուսանկարչության համաշխարհային պատմության մեջ իր արժանի տեղն է զբաղեցնում հայազգի հայտնի լուսանկարիչ, դիմպատկերների վարպետ Յուսուֆ Քարշը: Նա ծնվել է 1908 թվականին Արևմտյան Հայաստանի տարածքում տեղակայված Մարդին քաղաքում` հայերի ընտանիքում: Նա դաժան մանկություն է ունեցել, քանզի ականատես է եղել Հայոց Ցեղասպանության դեպքերին: Նրա երկու հորեղբայրները ձերբակալվեցին, ապա սպանվեցին թուրքերի կողմից, իսկ տիֆի համաճարակից մահացավ Յուսուֆի քույրը: 1922 թվականին Քարշի ընտանիքին վերջապես թույլատրեցին հեռանալ երկրից` առանց ունեցվածքը վերցնելու և առանց տրանսպորտային միջոցներից օգտվելու, ուստի նրանք հասան Սիրիա` Հալեպ, միայն մեկ ամիս անց: Ճանապարհորդության ընթացքում Յուսուֆը փորձում էր նկարել սպանված հայերի ոսկորները, որի պատճառով նրան բռնեցին. հայրը հարկադրված էր որդուն ազատելու նպատակով զոհել իր վերջին կոպեկները: Բարեբախտաբար, Հալեպում Յուսուֆի ընտանիքը կարճ ժամանակում ոտքի է կանգնում:
  • 1924թ 16-ամյա Յուսուֆին ուղարկում են Կանադա, որտեղ բնակվում էր նրա մորեղբայրը՝ լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը: Տեսնելով պատանու բնատուր տաղանդը` վերջինս որոշում է իր զարմիկին տանել այդ տարիներին Կանադայում հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ, և 3տարում արդեն իսկ Քարշը դառնում է մասնագետ այս բնագավառում: Նա որոշում է տեղափոխվել մայրաքաղաք Օտտավա, որտեղ 1932թ. նրան հաջողվում է բացել սեփական ստուդիան՝ դիմանկարներ ստեղծելու նպատակով:
  • Քարշի հաջողության գրավականը հանդիսացավ Ուինսթոն Չերչիլի լուսանկարի ստեղծումն ու դրա հետ կապված հետաքրքիր պատմությունը: 1941թ. Չերչիլը ժամանել էր Օտտավա, նրան նախապես չէին զգուշացրել, որ լուսանկարելու են: Սովորության համաձայն` Չերչիլը կպցրեց իր սիգարը, սակայն կադրն անհաջող ստացվեց, ուստի Քարշը նրան խնդրեց բերանից հանել սիգարը: Երբ Չերչիլը մերժեց նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը դիմեց հանդուգն քայլի. Նա մոտեցավ, ներողություն խնդրեց ու Չերչիլի բերանից հանեց այն: Չերչիլը զայրացած դեմքով նայում էր Յուսուֆին` արդեն պատրաստվելով դուրս հրավիրել նրան, երբ լուսանկարչական ապարատը չխկաց. լավագույն կադրը հավերժացված էր: Այս լուսանկարը բազմիցս քննարկվեց Արևմտյան մամուլում, քննադատները գովասանքի խոսքեր ուղղեցին հեղինակին:
  • Շուտով Քարշն իր լուսանկարներում ներկայացրեց Սոմերսեթ Մոեմին, Էռնեստ Հեմինգուեյին, Ֆրանկլին ու Էլիանոր Ռուզվելտներին, Ալբերտ Էյնշտեյնին, Պաբլո Պիկասոյին, Ֆիդել Կաստրոյին, Ջոն Քենեդիին, Բիլ ու Հիլարի Քլինթոններին, Շառլ դը Գոլին, Բերնարդ Շոուին, Ալբեր Քամյուին, Ջորջ Պոմպիդուին, Ժան Կոկտոյին, Մարտին Լյութեր Քինգին, Յուրի Գագարինին, Մայր Թերեզային, Դալիին, Օդրի Հեբպերնին և շատ այլ նշանավոր անձանց: Քարշն իր աշխատանքներում ներկայացրել է իր ժամանակի ամենաճանաչված հասարակական-քաղաքական գործիչների, դերասանների, երգիչների ու գիտնականների, ուստի նրա ստեղծագործությունն ունի փաստավավերագրական կարևոր նշանակություն,այնուհանդերձ, նրա ինքնատիպությունը կայանում էր խիստ մտածված, սակայն մանրամասներից զերծ հորինվածքի կառուցման մեջ, որտեղ լուսանկարիչն ազդեցիկության է հասնում լուսաստվերային մոդելավորման միջոցով, իսկ կերպարի խառնվածքն առավելագույնս բացահայտվում է ճիշտ ընտրված դիրքի, ինչպես նաև ռակուրսի շնորհիվ: Պատմության մեջ եզակի լուսանկարիչների է հաջողվել պարզ գեղարվեստական արտահայտչամիջոցներով հասնել աննախադեպ արդյունքի։