Պատմության հայկական օրը. դեկտեմբերի 31


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

1999 - Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը հրաժարական տվեց։ 

  • Վլադիմիր Պուտինը դարձավ ՌԴ նախագահ։

1991 - Բելգիան, Արգենտինան, Դանիան, Նիդեռլանդները, Հարավսլավիան, Մարոկկոն, Գերմանիան, Մեծ Բրիտանիան պաշտոնապես ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը։
1991 - ԽՍՀՄ վերջնական փլուզումը։
1990 - Լևոն Տեր-Պետրոսյանը Նոր տարվա ուղերձ է հղում Արցախի ժողովրդին։

«Սիրելի արցախցիներ: Ուրախ եմ, որ «Խորհրդային Ղարաբաղ» թերթի միջոցով հնարավորություն ունեմ շնորհավորել ձեզ Նոր տարվա առթիվ:
Դժվար է, իհարկե, ձեր փորձության այս տագնապալի պահին խոսքեր գտնել արտահայտելու համար հայությանը համակած հոգեկան խռովքն ու մտատանջությունը:
Այդուհանդերձ, վստահ եմ, որ ոչ մի անարդարություն, ոչ մի խարդավանք խուճապ չի առաջացնի ձեր հերոսական հոգիներում և ձեզ չի լքի խիզախ նախնիների անկոտրում ոգին:
Դուք եղաք Հայոց ազգային նոր զարթոնքի կարապետը, և այժմ մեր ողջ ժողովրդի պարտքն է երախտագիտությամբ հատուցել ձեր կրած զրկանքները և սատար կանգնել ձեր գերմարդկային սխրանքին: Իսկ Հայաստանի իշխանությունները պարտավոր են լինել ձեր անվտանգության և բարօրության երաշխավորը, ուղիներ որոնելով Արցախի հարցում արդար քաղաքական լուծում գտնելու համար՝ հիմնված ազգերի ինքնորոշման անսասան սկզբունքի վրա։
Խոնարհաբար՝ Լևոն Տեր-Պետրոսյան»։

1990 - Գարրի Կասպարովը դառ­նում է շախ­մա­տի աշ­խար­հի չեմ­պի­ոն` տիտ­ղո­սը խլե­լով Անա­տո­լի Կար­պո­վից:
1979 
- Հորատանցողները միակցում են Արփա-Սևան ստորերկրյա թունելի վերջին երկու հատվածը։

  • «Արփա-Սևան» թունելը կառուցվել է Վարդենիսի լեռնաշղթայի տակ, մեկուկես կիլոմետր խորության վրա։ 48-կիլոմետրանոց թունելը եզակի կառույց է ոչ միայն իր երկարությամբ, այլև հորատման մեթոդով։ Շինարարները հարկադրված եղան աշխատել հիդրոերկրաբանական դժվարին պայմաններում։ Թունելախորշերում ջերմությունը շատ տեղերում հասնում էր մինչև 40 աստիճանի։ Լուրջ արգելքներ էին ստեղծում ջերմուկները։ Բայց օգնության էր գալիս տեխնիկան, օգտագործվում էր եղբայրական հանրապետությունների մասնագետների մեծ փորձը։

1970 - Լենինգրադ. թռիչքի մեկնարկին ջախջախվում է «Աէ­րո­ֆ­լոտի» ԻԼ-18Վ ինքնաթիռը: Բոլոր 93 ուղևորները զոհվում են:

  • Ինքնաթիռն ուղևորվում էր Երևան: 

1918 - Հայերի և վրացիների միջև կնքվում է  համաձայնագիր զինադադարի մասին։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1955 - Վիտյա Այվազյան, Հայաստանի ազգային հերոս (վ. 1990)
1937 - Ռոմեո Ջուլհակյան, վաստակավոր ճարտարապետ 
1900 - Նաիրի Զարյան, հայ գրող (վ. 1969)
1890 - Գրիգորի Ամիրբեկյան, կիոյի, թատրոնի հայ ժողովրդական դերասան