Պատմության հայկական օրը. հուլիսի 27


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2014 - Ղարաբաղը հաղորդում է մեկ զոհի մասին, Ադրբեջանը `երկու վիրավորների: Կրակահերթերը չեն դադարում նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին`սկիզբ դնելով 94֊ից հետո ամենաարյունալի մարտերին։

  • Գնդակոծության տակ էին ոչ միայն հայկական դիրքերը, այլև` սահմանամերձ գյուղերը, բնակիչները օրեր շարունակ նկուղներում էին գիշերում:
  • Սահմանամերձ Չինարիում կրակոցների ձայները սովորական են դարձել։

2012 - Այսօրվա դրությամբ Հայաստանում շահագործվում է 499 հանքավայր։

  • Մասնագետները սա համարում են աղետ թե էկոհամակարգի և թե ամբողջ հանրապետության համար։

2001 - Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալ Կարեն Հունանյանը դատարանին միջնորդում է իրեն Ազգային Անվտանգության մեկուսարանից տեղափոխել այլ մեկուսարան։ 

  • Սա զարմացնում է նույնիսկ նրա եղբորը՝ Նաիրիին։ Միջնորդությունը Կարեն Հունանյանը բացատրում է նրանով, որ ԱԱԾ մեկուսարանում իրեն սպառնում են կախել։ Նրա փաստաբանը հակադրվում է՝ ինչ-որ չի հիշում, որ Հունանյանը բողոքի ճնշումներից, նա հավանաբար մեկուսարանում շատ մենակ է զգում իրեն և հոգեբանի կարիք ունի։ 

2001 - Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման նախագիծը։ 
2000 - Ամերիկայից Երևան է վերադառնում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։

  • Օդանավակայանում նա լրագրողներին ասում է, որ հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններին խանգարում է ԱՄՆ Կոնգրեսի 907 բանաձևը, որն Ադրբեջանի դեմ է, սակայն քաղաքական առումով խոչընդոտում է հայ-ամերիկյան ռազմական հարաբերություններին։ «Հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունը նույնիսկ դեռևս չի սկսել, իսկ ռուսների հետ մենք բավականին խորացել ենք։ Էստեղ նույնիսկ համեմատության եզր չկա»։

1999 - Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահի շենքի դիմաց կանգնեցվեց Արամ Խաչատրյանը բրոնզե արձանը։ 

  • Այս աշխատանքը դեռ 1979-ին էր հաղթել կոմպոզիտորին նվիրված արձանների մրցույթում, սակայն փողի բացակայության պատճառով մինչև վերջերս քանդակը չէր դառնում արձան։ 

1997 - Բոլիվիան և Հայաստանի Հանրապետությունը հաստատեց դիվանագիտական հարաբերություններ են։

  • 2014 թ. Բոլիվիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

1995 - Գումարվեց Ազգային Ժողովի առաջին գումարման առաջին նիստը։ 

  • Խորհրդարան էր անցել 190 մարդ, սակայն առաջին նիստին մասնակցում էր 154 պատգամավոր։ 
  • Խորհրդանում ներկայացված էին Հայաստանի բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը Դաշնակցությունից բացի։ Վերջինիս գործունեությունը կես տարի առաջ կասեցրել էր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Դրո» ահաբեկչական կառույցի հետ կուսակցությանը վերագրվող կապի պատճառով։ 
  • Խորհրդարանի նախագահ է ընտրվում Բաբկեն Արարքցյանը. «Այս խորհրդարանի գլխավոր խնդիրը լինելու է այն, որպեսզի ամեն ինչ համապատասխանեցվի Սահմանադրությունը և այն օրենսդրական բազան, որ այսօր կա»։
  • Խորհրդարանը նաև հաստատեց կառավարության կազմը, որում վարչապետի պաշտոնը վստահված էր երիտասարդ ռեֆորմիստ Հրանտ Բագրատյանին։

1994 – Հակամարտության կողմերը` Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, հաստատում են կրակի դադարեցման իրենց պարտավորությունները և նամակ ուղարկում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովին և Անդրեյ Կոզիրևին:
1992 -
ԼՂՀ պատվիրակ Ալբերտ Ղազարյանը մասնակցում է Մոսկվայում հրավիրված անդրազգային Արմատական կուսակցության համաժողովին:
1992 - Երևանում ԼՂՀ Գերագույն խորհրդի հատուկ պատվիրակությունը հանդիպեց Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ:
1991 - Թբիլիսիում ստորագրվում է հայ-վրացական «Միջպետական հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին» պայմանագիրը, որը հանդիսանում է անկախության ձգտող Հայաստանի առաջին միջպետական պայմանագիրը:

  • Պայմանագիրը ստորագրվել է պաշտոնական այցով Վրաստան այցելած Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վրաստանի նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմից:
  • Ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի կազմակերպված պաշտոնական ճաշից հետո, հրաժեշտի ընթացքում, Վրաստանի նախագահը հայտարարել է` «Մեզ` վրացիներիս համար, Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի խաղաղասեր, հավասարակշիռ և իմաստուն ոգու մարմնավորումն է»:

1983 - «Հայկական հեղափոխական բանակ» կազմակերպությունը Լիսաբոնում պատանդ է վերցնում Թուրքիայի դեսպանատան աշխատողներին, սպանելով երկու հոգու՝ թուրք դիվանագետի կնոջը և պորտուգալացի մի ոստիկանի։

  • Գործողությունն իրականացրած հինգ անդամները տեղում սպանվում են։

1937 - Երևանում ձերբակալվում է Եղիշե Չարենցը։ 

  • Չորս ամիս անց՝ նոյեմբերի 27-ին, բանտի հիվանդանոցում մահանում է։ Նրա մահից մի քանի օր առաջ ձերբակալվել էր նաև Չարենցի կինը՝ Իզաբելան։
  • Չարենցի գերեզմանի տեղն առ այսօր անհայտ է։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ալինա Բաբայան, թաեքվան-դոյի Ռուսաստանի չեմպիո, թայբոքսինգի և քիքբոքսինգի մրցաշարերի մրցանակակիր
1987 - Հռիփսիմե Խուրշուդյան, հայ ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն (2007 - 2010), Եվրոպայի չեմպիոն (2007), ծանրամարտի աշխարհի առաջնության (2009) և Օլիմպիական խաղերի (2012) մրցանակակիր: Միջազգային կարգի Հայաստանի սպորտի վարպետ (2004):

  • Նրա նախնիները բնակություն են հաստատել Ապարանում, իսկ հետո Մուշից Քասախում՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ։
  • Ամուսինը ծանրորդ Տարոն Թովմասյանն է։

1975 - Արա Աբրահամյան, հունահռոմեական ոճի հայ ըմբիշ

  • Աշխարհի կրկնակի չեմպիոն։ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:
  • BoxSport ամսագրի վարկածով Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի 2012 թվականի լավագույն բռնցքամարտիկ:

1969 - Յանա Ջանգիրովա, խմբագիր, լրագրող, copywriter, բովանդակության մենեջեր
1969 - Էդուարդ Զաքարյան, Դոնի Ռոստովի պետական երաժշտական թատրոնի մենակատար
1966 - Սամվել Գրիգորյան, սեքսոպաթոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2004)

  • Սեքսոլոգիական հետազոտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ (1995, Նյու Յորքի Գիտությունների ակադեմիայի անդամ (2001):

1959 - Վահրամ Մարտիրոսյան, գրող, բանաստեղծ, թարգմանիչ
1947 - Վիտալի Զաստուխով, բասկետբոլիստ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր: Միջազգային կարգի սպորտի վարպետ

  • Ծնվել է Երևանում։ Հայաստանում անցկացվում է Վիտալի Զաստուխովի անվան բասկետբոլի պատանեկան մրցաշար:

1944 - Սպարտակ Գամբարով, իմունոլոգ - ալերգոլոգ

  • 2001թ.-ից ՌԴ ԲՏԳԱ ակադեմիկոս և ՀՀ բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: Եվրոպական ակադեմիայի իսկական անդամ։

1944 - Մկրտիչ Մազմանյան, քանդակագործ

  • ՅՈՒՆԵՍԿՕ - ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ: Նա անցկացրել է անհատական ցուցահանդեսներ Մոնակոյում, Փարիզում և Բազելում։

1942 - Կլոդ Մութաֆյան, ֆրանսահայ մաթեմատիկոս, հայագետ և պատմաբան
1930 - Ալեքսանդր Բախչիև, դաշնակահար - մենակատար, կամերային անսամբլի արտիստ, կոնցերտմայստեր, մանկավարժ

  • Կամերային անսամբլի և քառյակի ամբիոնի պրոֆեսոր: Ռուսաստանի ժողովրդական արտիստ (2005):
  • Բեռլինի երիտասարդության եւ ուսանողների III համաշխարհային փառատոնի մրցույթի դափնեկիր (1951, II մրցանակ):

1929 - Վաղարշակ Ջրբաշյան, ֆիզիկոս - տեսաբան, աստղաֆիզիկոս
1888 - Յակով Դավթյան, դիվանագետ, ՌՍՖՍՀ ՆԳՎ-ին կից ՊՄԿ առաջին ղեկավար

  • Երկրի արտաքին հետախուզության կազմակերպիչն ու առաջին ղեկավարը5

1871 - Հովհաննես Ստեփանյան, հայ դերասան: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ

  • Հայկական դրամատիկական խմբերի հետ շրջագայել է Իրանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, Եգիպտոսում։

1869 - Արկադի Հարությունյան, թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1934)
1784 - Դենիս Դավիդով, 1812-ի Հայրենական պատերազմի հերոս