Պատմության հայկական օրը. հուլիսի 9


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաև Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները: Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Ս. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում Հայոց աշխարհում: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Ս. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Ս. Էջմիածնի կառուցմանը:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-07-09, 2023-07-01, 2024-06-22, 2025-07-12, 2026-06-27, 2027-06-19, 2028-07-08, 2029-06-23, 2030-07-13։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Զոհված զինծառայողների աճյունների որոնումների ընթացքում հայտնաբերվել և Ադրբեջանի կողմից օկուպացված շրջանից տարհանվեց ևս 3 աճյուն։
2008 - Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն արձագանքեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումին` պատրաստակամություն հայտնելով «ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումները»: 

  • Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանին հուլիսի 4-ին հղած նամակում Արմեն Հարությունյանը գրել էր. «Խնդրում եմ սեղմ ժամկետներում իմ և իմ ընտանիքի անդամների անհատական պահպանությունը, իմ ավտոտրանսպորտային միջոցի ուղեկցումը, ընտանիքիս անդամների տրանսպորտային սպասարկումը իրականացնելու նպատակով ապահովել լիազոր մարմնի հինգ աշխատակցով և երկու ավտոտրանսպորտային միջոցով»: 

2001 - Գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հրամանով ստեղծվեց զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ հնչեցված մեղադրանքներն ուսումնասիրող 7 հոգանոց հանձնաժողով։ 

  • Գագիկ Ջհանգիրյանի դեմ քրեական գործ հարուցելու խնդրանքով դատախազին է դիմել Ռոբերտ Քոչարյանին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովը։ 

2001 - Արտաշես Գեղամյանը գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ հռչակում է, որ Քոչարյանը չի ուզում, որ Արցախի հարցը լուծվի։ 

  • Քոչարյանի կառավարման ընթացքում տնտեսությունն, ըստ Գեղամյանի, ավելի հիմնավոր անկում է ապրում, մինչդեռ այդ մարդն ամեն ամիս տնտեսական աճ է ցույց տալիս։

1999 - Կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը Երուսաղեմի և Պոլսո նվիրապետական աթոռների գահակալների և եպիսկոպոսաց դասի ուղեկցությամբ այցելում են Ազգային Ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին։ 

  • Ձեռքսեղմումը միանգամայն քաղաքացիական է։

1999 - Հրանտ Վարդանյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ Հայաստանի ներքին գործերի և Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը ցանկանում է Երևանում ծխախոտի գործարան կառուցել և նույնիսկ դրա համար խորհրդակցել է թիվ մեկ ծխախոտագործի հետ։ 

  • Սակայն ղարբաղյան ծագում ունեցողների հետ գործ ունեցել է։

1998 - ՀՅԴ-ն Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ գումարվում է հերթական Գերագույն Ժողովը։ 

  • ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը նկատում է, որ երբ 10 տարի առաջ պերեստրոյկան դարձավ ազգային-ազատագրական պայքար, դա բնազդ էր, ոչ թե՝ ծրագիր։
  • Դաշնակցությունը նոր Գերագույն Մարմին է ձևավորում, որտեղ հիմնական դերը տալիս է Հայ Դատին ու պահանջատիրությանը։

1992 - Գերմանիայի արտգործնախարարը հայտարարում է, թե ԵԱՀԽ (ԵԱՀԿ)-ն համաձայնության է եկել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցում։

  • Նախարար Կլաուս Կինկելը նշել էր` առաքելությունը լինելու է անզեն, և կազմակերպության անդամներից ութը արդեն իսկ համաձայնել են դիտորդներ տրամադրել, երբ տեղում հրադադար հաստատվի: Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաները զգուշավորությամբ, բայց`ողջունել էին որոշումը: Ստեփանակերտը հայտարարել էր` անզեն դիտորդները դժվար թե կարողանան նպաստել իրավիճակի կայունացմանը:

1947 - Հայրենադարձության ծրագրի շրջանակներում Բաթում է հասնում «Պոբեդա» նավը, որը բերում էր հայրենադարձների հերթական քարավանը։

  • Նավահանգստում սփյուռքահայերին դիմավորում էին ՀԽՍՀ մինիստրների խորհրդին առընթեր արտասահմանյան հայերի ընդունման և տեղավորման կոմիտեի նախագահ Բ. Աստվածատրյանը և առողջապահության մինիստր Գ. Ղևոնդյանը։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1950 - Դանիել Արսան (ծնվ. Ավինյոն, Ֆրանսիա), նորարար, գրական քննադատ, հրատարակիչ
1941 - Պուշկին Սերոբյան (ծնվ. Գյումրի), իրավաբան, իրավապաշտպան, ԽՍՀՄ այլախոհ

  • 1979-1989-ին դարձել է ռեժիմի բռնաճնշումների զոհ:

1936 - Յուրի Բաբախանյան (ծնվ. Կիրովական), կինոօպերատոր
1925 - Նուբար-Զավեն Պողոսյան (ծնվ. Ռիո դե Ժանեյրո), Բրազիլիայի նավաշինության ազգային ինստիտուտի հիմնադիրը

  • Հայրը ՝ Պողոս Պողոսյանը, Մուսալեռում, Ադանայում և հայկական շատ այլ բնակավայրերում նահատակված հրաշքով փրկված կիլիկիացիներից է։

1921 - Մարո Աճեմյան (ծնվ. Լոզան, Շվեյցարիա, մ. 1978), ամերիկահայ դաշնակահարուհի
1905 - Աննա Շխիյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1990), խորհրդային բուսաբան, Կովկասի ֆլորայի հետազոտող

  • Նրա պատվին կոչվում է «Շխիյան» սոխը (Allium schchianiae):

1902 - Արտեմի Այվազյան (ծնվ. Բաքու, մ. 1975), խորհրդային ջազ երաժիշտ, դիրիժոր, թավջութակահար, Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հիմնադիր, Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1962)