Պատմության հայկական օրը. հունիսի 10


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Մամուլի ասուլիսի ժամանակ  Լևոն Տեր-Պետրոսյանը կոշտ գնահատական տվեց Փաշինյանին։

  • «Փաշինյանը տեղով սպառնալիք է, կեսն է կործանել, մյուս կեսն էլ կկործանի, կվերջանանք»- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը։

2021 - Որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի Հորադիզ ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս 4 աճյուն։

  • Զինադադարից հետո մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է ընդհանուր 1567 աճյուն։

1999 - Կարեն Դեմիրճյանն ընտրվում է Ազգային Ժողովի նա­խա­գահ։
1996 - ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվում է դեսպան Անջեյ Կասպրշիկը, ով այդ լիազորություններն իրականացնում է մինչ օրս։

  • Լեհ դիվանագետը, ով արդեն քսան տարուց ավելի հետևում է խնդրի կարգավորմանը, հազվադեպ է խոսում լրագրողների հետ:2010֊ին` ԵԱՀԿ խոսնակին տված հարցազրույցում, Կասպրշիկը պարզաբանել էր. «Կոնֆիդենցիալությունը առանցքային նշանակություն ունի ցանկացած նման գործընթացի համար: Անհրաժեշտ է վստահություն ստեղծել` պահպանելու երկխոսությունը կողմերի միջև, որոնք տեխնիկապես մնում են միմյանց դեմ պատերազմի վիճակում: Մինչև որևէ համաձայնության հասնելը, դժվար է դրա շուրջ հասարակական քննարկում ծավալել, քանի որ դա կարող է վտանգի տակ դնել գործընթացը: Բացի այդ, խոսելու համար նաև մանդատ է հարկավոր: Բանակցողները Մինսկի խմբի համանախագահներն են, ես` լուռ վկա եմ»:

1990 - Արցախցի Իգոր Ներսիսյանը 15 ժամ 50 րոպե 37 վայրկյանում լողալով անցել է Սևանա լճի մի ափից մյուսը՝ 45 կմ՝ դրանով իսկ հայտնվելով Գինեսի ռեկորդների գրքում:
1990 - Ամուսնու հետ Լենինական է այցելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը:

  • Նա պաշտոնական այցով Մոսկվայում էր, որից հետո որոշել էր լինել Հայաստանի աղետի գոտում: Օդանավակայանում բարձրաստիճան հյուրերին դիմավորում է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը:
  • Լենինականում Թետչերը մասնակցում է Ջորջ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը կառուցել էին անգլիացիները: 
  • Բացման արարողության ժամանակ Թետչերն առաջարկում է դպրոցի հիմնադրման տոնը նշել հունվարի 22-ին՝ Ջորջ Բայրոնի ծննդյան օրը:
  • «Այսօր էլ չեմ կարող չհիշել դեկտեմբերի 7-ի այն ահավոր օրը, որը ցնցեց աշխարհը: Ամեն երեկո հեռուստատեսությունը մեր տներն էր բերում չտեսնված ավերածությունների և աներևակայելի տառապանքների պատկերներ: Այդ ամենն էլ հենց նպաստեց համընդհանուր կարեկցանքի հարուցմանը հայ ժողովրդի նկատմամբ, որը Մեսրոպ Մաշտոցի հանճարի շնորհիվ առաջիններից մեկն է այբուբեն ստեղծել և գրել իմաստության ճանաչման մասին առաջին արտահայտությունը»,- ասել էր Մարգարետ Թետչերը:
  • Նույն օրը Մեծ Բրիտանիայի վարչապետը մեկնում է Հայաստանից:

1909 - Զինվորական տրիբունալի որոշմամբ Ադանայում մահա­պատ­ժի են ենթարկվում 9 մուսուլման և 6 հայ։

  • Ռուսական դես­պանի կարծիքով հայերը մահա­պատ­ժի են ենթարկ­վում ավերողներին դիմադրելու համար։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1984 - Եվգենյա Դոլուխանովա (ծնվ. Բաքու), ուկրաինացի շախմատիստուհի, գրոսմայստեր (2006) կանանց շրջանում
1975 - Լիլիթ Կարապետյան (ծնվ. Ալավերդի), երգչուհի
1954 - Սիլվա Յուզբաշյան (ծնվ. Լենինական), հայ ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ (2008)
1929 - Յուրի Դավթյան (ծնվ. Կիրովական), դիրիժոր, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ
1910 - Արմեն Թախտաջյան (ծնվ. Շուշի, մ. 2009), աշխարհի խոշորագույն բուսաբաններից մեկը, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1990)
1898 - Գուրգեն Վանանդեցի (ծնվ. Կարսում. 1937), հայ գրականագետ
1878 - Արտյոմ Բերոյան (ծնվ. Թիֆլիս, մ. 1963), թատրոնի և կինոյի հայ դերասան, Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1941)