Պատմության հայկական օրը. հունիսի 29


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է

Ան­հայտ կո­րած ազա­տա­մար­տիկ­նե­րի հիշ­ա­տա­կի օրը 

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում, որը տևեց 1988 թվականից մինչև 1994 թվականը, համարվում է անհայտ կորած 950 քաղաքացի, նրանցից 400-ը ՝ զինյալներ և զինվորականներ, 550-ը ՝ Մարտակերտի շրջանի քաղաքացիական անձինք: Հիշատակի այս օրը հիշում են բոլոր նրանք, ովքեր իրենց նվիրվածության, նվիրվածության և հերոսական ոգու շնորհիվ կերտեցին հաղթանակը: 
  • Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը նշվում է 2000 թվակնից՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի:
  • 2020 թվականի 44-օրյա աղետաբեր պատերազմի հետևանքով կորածների, ինչպեսնաև գերիների թիվը մինչ օրս հստակ չէ։

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին քննարկել են փախստականներին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու հարցերը։ 
1999 - Կյանքի 67-րդ տարում, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Ամենայն հայոց 131-րդ հայրապետ Գարեգին Առաջինը, որը ընտրվել էր 1995-ի ապրիլի 4-ի ազգային-եկեղեցական ժողովում, իսկ մինչ այդ՝ 1983-94 թվականներին եղել էր մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս։
1999 - Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բակում տեղի ունեցավ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հովանավորությամբ ստեղծված արևային չորանոցի բացումը։ 

  • Այստեղ պատրաստվող ծիրանի և լոլիկի չիրը ծրագրում էին արտահանել։

1994 - Մրցույթով հաղթած 250 հայ դպրոցական ուղևորվում էին Իրան՝ ամառային հանգիստն անցկացնելու։ 

  • Մրցույթին մասնակցել էին այն դպրոցների աշակերտները, որտեղ դասավանդվում է պարսկերեն, իսկ ժյուրիի կազմում Հայաստանում ԻԻՀ դեսպանատան պատասխանատուներն էին։

1992 - Լույս 29-ի առավոտյան Մարտակերտի Հասան Ղայա գյուղի ուղղությամբ պաշտպանական մարտերից հետո հայ կամավորականները հերոսաբար դիմադրելով թշնամու մեծաքանակ ուժերին, հայտնվեցին ծուղակում:

  • Ազատամարտիկների մեծ մասը նահատակվեց, իսկ 79 տղաների ճակատագիրը առ այսօր անհայտ է: Հետագայում՝ 2000 թ., ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 29-ը հռչակվեց «Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր»:

1974 - Հազվադեպ դեպք, երբ բրիտանական հիթ-շքերթը գլխավորեց ֆրանսիացի երգիչ՝ Շառլ Ազնավուրը «She» երգով։

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1992 - Ադամ Սևանի (Ադամ Մանուչարյան, ծնվ. Լոս Անջելես), պարող, պարուսույց, դերասան
1960 - Ռուբեն Մանգասարյան (ծնվ. Երևան, մ. 2009), ֆոտոլրագրող, բազմաթիվ մրցանակների դափնեկիր

  • 2006-ի ԶԼՄ-ների Կովկասյան ինստիտուտի Ֆոտոլրագրության բաժնի ղեկավար Ռուբեն Մանգասարյանը ճանաչվել է ֆոտոգործակալությունների, ամսագրերի և Press Photo թերթերի միջազգային մրցույթի հաղթող:

1946 - Գարրի Այվազյան (ծնվ. Թբիլիսի, մ. 2003) կոմպոզիտոր, դաշնակահար, հեղինակ-կատարող, նկարիչ, հասարակական գործիչ
1934 - Մանուկ Մնացականյան (ծնվ. Երևան, մ. 1995), գրող, սցենարիստ
1924 - Նատալյա Պոպովա-Սարաջևա (ծնված. Սևաստոպոլ, մ. 2014), տավիղահարուհի, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի մեներգչուհի

  • Դիրիժոր Կոնստանտին Սարաջևի թոռնուհին, Կոնստանտին Քաթանյանի մայրը։

1919 - Մերուժան Աֆրիկյան (մ. 1986), ՌՍՖՍՀ վաստակավոր բժիշկ
1891 - Ռուբեն Դրամփյան (ծնվ. Ալեքսանդրապոլ, մ. 1991), արվեստաբան
1873 - Հովհաննես Հախվերդյան (ծնվ. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան, մ. 1931), գեներալ-լեյտենանտ, ազնվական, Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության պաշտպանության առաջին նախարար