Պատմության հայկական օրը. հունիսի 8


ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ 

2005 - Հասարակածային Գվինեայի արդարադատության նախարարությունը Հայաստանի պաշտոնական ներկայացուցչին է հանձնում պետական հեղաշրջման փորձ ձեռնարկելու մեջ մեղադրվող և հետագայում ներման արժանացած վեց հայ օդաչուներին։
2002 - Վանո Սիրադեղյանը գրել է. «Տնտեսական ու սոցիալական աղետը, որ առկա է երկրում, սոցիալական ցնցումների չի բերի։ Բարեբախտաբար թե դժբախտաբար, հայերը իրենց ապահովագրել են սոցիալական ցնցումներից դեռ վաղնջական ժամանակներից սկսած լքում են - լքում են երկիրը: Սկզբում խոպանչիության տեսքով, հետո ընտանիքներով, հետո տոհմով գյուղերով... և սոցիալական ընդվզումը երբեք չի հասնում կրիտիկական զանգվածի։ Ճիշտ է, այդ ներքին «կայունության» դիմաց երկիրը մաս-մաս զիջել են օտարներին»։ 
2001 - Սահմանադրական դատարանը վավերացնում է ՍԱԿ 4-րդ վարկի տրամադրման օրինականությունը։ 

  • Սա բյուջետային վարկ է մոտ 50 միլիոն դոլարի չափով։ Առաջին 20 միլիոն դոլարը տրամադրվել էր մի շարք նախապայմաններով, որոնցից մեկն այդպես էլ չկատարվեց։

2001 - Հանրապետական կուսակցությունը համագումար է հրավիրել։ 

  • Կուսակցության նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը անդրադառնում է կուսակցության հասցեին հնչող մի շարք մեղադրանքների։

1999 - Հայաստանում է ամերիկացի գործարար Ջոն Հանսթմանը։

  • Հանսթմանն առաջին օտարերկրյա ներդրողն է, որը Հայաստանում կառուցել է բետոնե կղմինդրների արտադրության գործարան։ 
  • Նախագահի նստավայրում Հանսթմանն արժանանում է Մեսրոպ Մաշտոց շքանշանին , ապա հիանում Ռոբերտ Քոչարյանով՝ նա հրաշալի հրաձիգ է։

1997 - Մեղադրյալի աթոռին դաշնակցական իրավաբան Կիմ Բալայանը մեղադրվում է մոտ մեկ տարի առաջ Ազգային Ժողովում բռնության ենթարկված Արա Սահակյանին անօգնական թողնելու և անկարգություններ հրահրելու մեջ։ 
1992 - Հայկական զորքերը հսկողության տակ են առնում ևս մեկ՝ Վերին Ոսկեպար գյուղը  (Տավուշ)

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1961 - Կալլեն Էսպերյան (ծնվ. Բարինգթոն, ԱՄՆ), օպերային երգչուհի
1950 - Վարդան Միլիտոսյան (ծնվ. Լենինական), ծանրորդ, հրում վարժությունում աշխարհի չորսակի ռեկորդակիր, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1976), Եվրոպայի չեմպիոն (1976, 1978), աշխարհի առաջնությունների մրցանակակիր (1976, 1978)
1946 - Ռաֆայել Նահապետյան (ծնվ. Երևան, մ. 2010), հայ արձակագիր
1943 - Շահան Արծրունի (ծնվ. Ստամբուլ), կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, գրող

  • Ի լրումն իր հեղինակության, որպես դաշնակահար Արծրունին ստացել է ճանաչում որպես կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, ռեժիսոր, մանկավարժ, ուսուցիչ, գրող։

1941 - Արա Շիրազ (Արամազդ Կարապետյան, ծնվ. Երևան), քանդակագործ, բանաստեղծներ Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի որդին, Հայաստանի ժողովրդական նկարիչ (2009)
1920 - Լևոն Մինասյան (ծնվ. Իրան, մ. 2012), բանասեր, գրող, պատմաբան, հասարակական գործիչ

  • Նա սերտ կապի մեջ է եղել Շիրազի հետ և օգնել է արտերկրում հրապարակվել, երբ ԽՍՀՄ-ին թույլ չեին տալիս տպագրվել։

1902 - Արամ Մերանգուլյան (ծնվ. Չանանաբ, Հայաստան, մ. 1967), կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

  • Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեի վաստակավոր նվագախումբը ամենահին երաժշտական կոլեկտիվն է Հայաստանում և 1967-ից մինչ օրս կրում է իր ստեղծողի՝ Արամ Մերանգուլյանի անունը։

1876 - Արմինե Բաբայան-Կարբոնել (ծնվ. Վիեննա, մ. 1971), նկարիչ
1856 - Պողոս-Բեկ Փիրումյան (ծնվ. Նախիջևան, Արցախ, մ. 1921), գեներալ-մայոր

  • 1916-ից ղեկավարել է 5-րդ հայկական հրաձգային գունդը, մասնակցել է Վանի, Մուշի համար մարտերին։
  • 1918-ին՝ Սարդարապատի ճակատամարտի մասնակից։ Լինելով Լեռնային Ղարաբաղի 5-րդ գնդի հրամանատար՝ կարևոր դեր է խաղացել թուրքական զորքերի նկատմամբ հաղթանակի հասնելու գործում, ցուցաբերել է զորավարական ունակություններ և խիզախություն։

1822 - Յանոշ Ցեց (Յանոշ Ցեցյան, մ. 1904), հունգարական հեղափոխության մասնակից (1848-1849), Արգենտինայի ազգային ռազմական ակադեմիայի հիմնադիր

  • Ծնվել է Հունգարիայում հայկական ծագում ունեցող ընտանիքում։