Պատմության հայկական օրը. մարտի 12


ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՎՈՒՄ 

Տնտեսի կիրակի (Հայ Առաքելական Եկեղեցի)

  • Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի՝ ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի առակի: Առակը հիշատակում է միայն Ս. Ղուկաս ավետարանիչը: Առակի բովանդակությունը հետևյալն է. մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան և հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Հասկանալով, որ կարող է անգործ մնալ, տնտեսը խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին`ասելով թե որքան երանելի կլինենք, եթե նույն ժրաջանությունը, որը դրսևորում ենք մեր նյութական կարիքների բավարարման համար, առավել ցուցաբերենք մեր հոգևոր կարիքների համար:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-03-12, 2024-03-03, 2025-03-23, 2026-03-08, 2027-02-28, 2028-03-19, 2029-03-04, 2030-03-24: 

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՇՈՒՐՋ

2021 - ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ՀՀ ներկայիս նախագահի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը: 

  • Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից։

2019 - Վարչապետ Փաշինյանը մեկնում է Ստեփանակերտ, որտեղ Հայաստանի և Ղարաբաղի Անվտանգության խորհուրդները առաջին անգամ համատեղ նիստ են անցկացնում...
2009 - «Հայռուսգազարդի» բաժնետեր «Իտերա Ինթերնեյշնլ Էներջի» ՍՊԸ-ն իրեն պատկանող բաժնետոմսերը, որը կազմում էր «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալի 4.45%-ը, վաճառեց «Հայռուսգազարդի» խոշոր բաժնետեր «Գազպրոմին»։

  • Այդպիսով, «Գազպրոմի» բաժնեմասը «Հայռուսգազարդում» հասավ 80 տոկոսի։

1994 - Հայկական զինված ուժերը ազատագրեցին Սրխավենդը:
1992 - 
ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ` ղարաբաղյան խնդրի շուրջ:

  • Ջորջ Բուշն ընդգծել էր` անհրաժեշտ է հրադադար հաստատել և տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով: «Միջազգային հանրությունը խորապես մտահոգված է հակամարտությամբ, որը սպառնում է վերք դառնալ տարածաշրջանի գալիք սերունդների համար: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել.արյունահեղությանը պետք է վերջ տրվի»,֊հայտարարում է Սպիտակ տունը:

1981 - ASALA. Թեհրանում Թուրքիայի դեսպանատան առջև գործողության ժամանակ հրաձգություն է տեղի ունենում երկու հայ ազատամարտիկների և իրանական ոստիկանության միջև։

  • Երկու ոստիկան սպանվում է, Հայ Գաղտնի Բանակ ազատամարտիկներ Եղիա Քեշիշեանը և Զավեն Աբեթեանը /Ավետյան/ ձերբակալվում են։ Առաջինը գնդակահարվում է սպետեմբերի 17-ին, մյուսը՝ սեպտեմբերի 18-ին։
  • Հարձակման պատասխանատվությունը ստանձնում է Հայ Գաղտնի Բանակին։

1981 - ASALA. Թեհրանում ԱՍԱԼԱ-ի գրոհայինների խումբը հարձակվեց թուրքական դեսպանատան վրա։

  • Սպանվեցին 2 պահապան։ Գրոհայիններից 2-ը բռնվեցին և մահապատժի ենթարկվեցին։

1959 - Տեղի ունեցան Հայկական ԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:
1954 - Հայաստանի կոմերիտականների առաջին խումբը մեկնեց Ղազախստան`մասնակցելու խամ ու խոպան հողերի յուրացման համաժողովրդական գործին:
1924 - Գործարկվեց Երևանի բամբակազտիչ գործարանը:
1922 - Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կազմավորեցին Անդրկովկասյան Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը։
1846 - Պոլսում բացվեց հայկական կրկես, որը կոչվեց «Արամյան թատրոն»:

ԱՅՍՕՐ ԾՆՎԵԼ ԵՆ

1969 - Գրիգորի Թաֆանկեջյան (ծնվ. Վալենս, Ֆրանսիա), գրող, հայագետ

  • Հայկական թեմատիկայով հին փաստաթղթերի կրքոտ կոլեկցիոներ է։

1952 - Դավիթ Ազարյան (ծնվ. Երևան, մ. 2003), ջազ դաշնակահար և կոմպոզիտոր

  • Դավիթ Ազարյանն այն սակավաթիվ հայ ջազմեններից էր, ով կարողացավ ճանաչման հասնել Ամերիկայում՝ ջազի հայրենիքում։ Դավիթ Ազարյանը նվագել է բազմաթիվ աստղերի հետ, այդ թվում՝ արդի նշանավոր ջազ երաժիշտ Ջո Լենոյի հետ, և նույնիսկ նրա հետ ձայնասկավառակ է ձայնագրել։ Նրա "Livng in Jazzland", "Desire"," Longing", "Hope" ալբոմները թողարկվել են ԱՄՆ-ում։

1938 - Վլադիմիր Մսրյան (ծնվ. Օրջոնոկիձե, մ. 2010), թատրոնի և կինոյի հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
1938 - Վահան Բագրատունի (ծնվ. Երևան, մ. 1992), ռեժիսոր, մանկավարժ, ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1977), ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1983)
1932 - Անուշավան Սալամանյան (ծնվ. Դոբրիչ, Բուլղարիա), սցենարիստ, կոմպոզիտոր
1921 - Սարգիս Պողոսյան (ծնվ. Ամբրեկ, Թուրքիա, մ. 1998), գրող

  • Համագործակցում է հայկական մամուլի, մասնավորապես «Հառաջ» ամսագրի հետ և հրապարակում է իր հիշողությունները Մարսելի հայերի և Բոսֆորի ափերին իր կյանքի մասին:

1918 - Թինա Ասատիանի (ծնվ. Թիֆլիս, մ. 2011), ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
1890 - Ստեփան Կեչեկյան (ծնվ. Նախիջևան-Դոն, մ. 1967), իրավագետ, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
1871 - Սերգեյ Մետաքսյան-Շելկովնիկով (ծնվ. Երևան, մ. 1929), հայկական արմատներով լեհ օպերային երգիչ և ռեժիսոր, Վարշավայի օպերային թատրոնի տնօրեն
1854 - Մարգար Առուստամյան (ծնվ. Շուշի, մ. 1901), համաճարակաբան
1788 - Գեորգե Ասակի (ծնվ. Հերցա, Մոլդովա, մ. 1869), մոլդովահայ և ռումինահայ գրող

  • Նպաստել է ազգային թատրոնի, կերպարվեստի զարգացմանը, մեծ ներդրում է ունեցել մանկավարժական մտքի զարգացման գործում, ստեղծել է մի շարք դպրոցներ և կրթամշակութային հաստատություններ: